Մարդահարրսյց Կ. փ-ներն արտահայտվում են ոչ միայն օդի ջերմաստիճանի, այլև կլիմ. անկանոնության աճով: Աշխատանքների երկար ժամկետներ պահանջող կառույցների շինյան դեպքում պետք է հաշվի առնել նաև հնարավոր Կ.փ-յան ազդեցությունը:
ԿՈՆՎԵՈԳԵՆՏԻԱ (< լատ. convergo - մոտենալ, Նմանվել) կենսաբանության մեջ, օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանությունը, որը հիմնված է էվոլյուցիայի ընթացքում գոյության նման պայմաններին հարմարվելու վրա: Կ-ի հետևանքով տարբեր օրգանիզմների միևնույն գործառույթ կատարող օրգանները ձեռք են բերում կառուցվածքային նմանություն: Օրինակ՝ բրածո իխթիոզավրերի, դելֆինների, պինգվինների և ձկների մարմնի ձևի ու առջևի վերջույթների, պարկավոր կաթնասունների որոշ ձևերի, պտերոգավրե- րի և թռչունների նմանությունը և այլն: Բույսերի Կ. նկատվում է կակտուսների և իշակաթնուկների, տարբեր միջատակեր բույսերի միջև:
ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, սիմբիոզ (<հուն. simbiosis համատեղ կյանք), տարբեր տեսակի օրգանիզմների համատեղ գոյության ձև, երբ 2 օրգանիզմ (սիմբիոնտ) անմիջական փոխազդեցության մեջ են մտնում շրջակա միջավայրի հետ և փոխհարաբերությունները կարգավորում համատեղ ջանքերով: Ավելի լայն իմաստով Հ. ընդգրկում է տարբեր տեսակի օրգանիզմների համակեցության բոլոր ձևերը՝ ներառյալ նաև մակաբուծականությունս. Սովորաբար Հ. լինում է փոխադարձ, այսինքն՝ 2 օրգանիզմի Հ. փոխադարձորեն օգտավետ է և առաջացել է էվոլյուցիայի ընթացքում՝ որպես գոյության պայմաններին հարմարվելու յուրահատուկ ձև: Հ. կարող է իրականացվել ինչպես բազմաբջիջ օրգանիզմների, այնպես էլ առանձին բջիջների (ներբջջային Հ.) մակարդակով: Հ. կարող են առաջացնել բույսերը միմյանց կամ կենդանիների, վերջիններս իրար, երբեմն էլ երկուսը միկրոօրգանիզմների հետ և այլն: Բույսերի Հ-յան օրինակ է միկոռիզը՝ սնկի միցելիումի և բարձրակարգ բույսի արմատների համատեղ կյանքը (հիֆերը փաթաթվում են արմատներին և նպաստում հողից ջրի և հանքային նյութերի փոխանցմանը): Խոլորձի որոշ տեսակներ չեն կարող արագ աճել առանց միկոռիգի: Կենդանիների և բույսերի Հ. է միաբջիջ ջրիմուռների համատեղ կյանքը նախակենդանիների, աղեխորշավորների (հիդրա, բուստային պոլիպներ), թարթիչավոր որդերի և այլն ի հետ: Հայտնի է խեցգետնի և ակտինիայի համակեցությունը, ակտինիան խեցգետնին պաշտպանում է իր խայթող բջիջներով և սնվում նրա սննդի մնացորդներով: Կենդանիների (նաև մարդու) և միկրոօրգանիզմների Հ-յան շնորհիվ գոյանում է բնականոն աղիքային միջավայր: Ընդավոր բույսերի համար կարևոր նշանակություն ունի Հ. պալարաբակտերիաների հետ: Խիստ բազմազան են Հ-յան ձևերը նախակենդանիների և բջջապլագմայում գտնվող տարբեր պրոկարիոտ օրգանիզմների (բակտե րիաներ, ռիկետսիաներ և այլն) միջև: Հայտնի են ինֆուզորիաների և բակ տերիաների Հ-յան դեպքեր:
ՀԱՄԱՅԱՑՆԱԳՐԵՐ Հայաստանի անդամակցությամբ, միջագգ. իրավունքի նորմատիվներին համապատասխան՝ պետությունների, միջազգ. կազմակերպությունների կամ միջազգ. իրավունքի այլ սուբյեկտների միջև կնքված գրավոր համաձայնություններ, որոնց հիմն, խնդիրը համաշխարհային (կամ տարածաշրջանային) մակարդակով բնապահ- պան. և էկոլոգ. հարցերի կարգավորումն է: Ընդհանուր իրավ, դաշտի ստեղծումով, սահմանված կարգով պարտականություններ կատարելով՝ աղետները ժամանակին կանխարգելվում են:
Յուրաքանչյուր պետության վավերացրած Հ. տվյալ պետության իրավ, համակարգի բաղկացուցիչ մասն են: 1991-ից ՀՀ նույնպես անդամակցում է միջազգ. Հ-ին և ցայսօր վավերացրել է 13 համաձայնագիր.
1. Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի, պահպանության մասին (Ռամասրի համաձայնագիր). ՀՀ միացել է 1993-ին: Այն միջկառավարական համաձայնագիր է, որն իրավ, հիմք է ստեղծում խոնավ տարածքների թռչունների բնադրավայրերի պահպանման միջագգ. համագործակցության համար: Համաձայնագրում նշված է խոնավ տարածքների տնտ., գիտ. և ռեկրեացիոն նշանակությունը, իսկ ջրլող թռչունները ճանաչված են որպես միջագգ. նշանակության պաշար: Խոնավ տարածքներ են ճանաչվում բնական կամ արհեստ., ժամանակավոր կամ մշտական ճահիճները, տորֆավայրերը կամ ջրատարծքները: Անդամակցած երկրների պարտավորություններից է միջագգ. կարևորության խոնավ տարածքների ցանցում համապատասխան տարածքների ընդգրկումը, որոնք պետք է կարևորվեն նաև իրենց էկոլոգ., լճաբան., կենսբ. և ռեկրեացիոն նշանակությամբ:
Կողմերը պարտավորվել են նաև տեղեկատվություն տրամադրել այդ տարածքների էկոլոգ. վիճակի և դրա փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով պատճառները: Համաձայնագրում հատուկ նշվում է, որ խոնավ տարածքների և այնտեղ բնադրող ջրլող թռչունների պահպանության նպատակով անհրաժեշտ է ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքներ:
2005-ին Ռամսարի համաձայնագրին միացած Երկրների թիվը 146 էր, իսկ խոնավ տարածքները՝ 125 մլն հա.
Որպես այդպիսի տարածքներ՝ ՀՀ ընտրել է Սևանա լիճը՝ իր ավազանով, և Արփի լճի ջրամբարը՝ հարակից ճահիճներով: 2.
Կլիմայի փոփոխության մա ս ին. ՀՀ Աժ վավերացրել է 1993- ին: Նպատակն է մթնոլորտում կայունացնել ջերմոցային գազերի կոնցենտրացիան՝ կլիմայի վրա վտանգավոր մարդահարույց ազդեցությունը կանխելու համար: Նպատակ ունե նալով կասեցնել ջերմոցային գազերի աճը, չսպասելով կլիմայի անդառնալի փոփոխություններին՝ Համաձայնագրին անդամակցող երկրները 1997-ի Կիոտոյի երրորդ համաժողովում ընդունել են արձանագրություն, որը զարգացած երկրների համար սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտադիր քանակ, նպատակային ցուցանիշներ: 2008- 12-ին՝ 1990-ի հա