Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և դրանց սննդային արժեքները մեծացնող (օսլայի, ֆերմենտների պարունակության աճի հետևանքով) դեներ: Սակայն գենայիև ճարտարագիտությունն իր մեջ պարունակում է անկանխատեսելի հատկություններով օրգանիզմների ինքնակամ առաջացման վտանգը, ուստի Կ-ի այդ բնագավառը պետք է խստորեն վերահսկվի: Տես նաև Կենսաբանական անվտանգություն.

ԿԵՆՍՈԼՈՐՏ, աշխարհագրական թաղանթի կենդանի օրգանիզմներով բնակեցված բաղադրիչը: «Կ.» տերմինն առաջինն օգտագործել է (1875) ավստրիացի երկրաբան էմիլ Ձյուսը, իսկ գիտ. հիմնավորումը տվել է (1926) ռուս գիտնական Վ. ՎԵռնադսկին: Վերջինս Կ. բնորոշել է որպես կենդանի նյութի գոյության ոլորտ, որն ընդգրկում է Երկրի մթնոլորտի ստորին՝ մինչև օզոնային շերտը (20-25 կմբարձր-ները), երկրակեղևի վերին շերտերը (մինչև 4-5 կմ խոր-ները) և ջրոլորտն ամբողջությամբ, ընդհանուր հաստությունը հասնում է մինչև 40 կմ: Կ-ում արեգակնային էներգիայի և լուսասինթեզի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կեևսբ. շրջապտույտ՝ նրան բնորոշ բոլոր կենսբ. շարժընթացներով: Կ-ի վերին սահմանը որոշվում է անդրամանուշակագույն ճառագայթների խտությամբ, ստորինը՝ Երկրի ընդերքի այնպիսի ջերմաստիճանով, որը վտանգավոր չէ կենդանի օրգանիզմների բնական կենսագործունեության համար: Մեծ է մարդկային գործոնի դերը Կ-ի ձևավորման գործում: Մարդը կապված է շրջապատող միջավայրի հետ, կրում է վերջինիս ազ- դեցությունը և իր հերթին տնտ. գործունեությամբ ազդում է Կ-ի բնական հավասարակշռության վրա: Կենսոլորտի սահմաններում մարդու արտադր. գործունեության հետևանքով վերափոխվել է բնական միջավայրը, և ստեղծվել է մի նոր ոլորտ՝ մարդոլորտը. Մարդու և Կ-ի փոխազդեցության հարցերն ուսումնասիրվում են «Մարդը և կենսոլորտը» միջազգ. գիտահետազոտ. ծրագրի շրջանակներում:

ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, արգելոց, ռեզերվատ, օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված բնական ու մարդու գործունեության արդյունքում առաջացած տարածք, որն ապահովում է տարածաշրջանային նշանակության լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների միասնական պահպանությունը, վերականգնումը, օգտագործումը, վերարտադրությունը և նպաստում դրանց բնականոն զարգացմանը: Կ.տ-ում առանձնացվում են հիմնական հատված (միջուկ), որը դուրս է բերված տնտ. շահագործումից և գործում է պետ. արգելոցի համար սահմանված ռեժիմը, պահպանական գոտի, որտեղ թույլատրվում է Կ.տ-ի հիմն, հատվածի պահպանությանը համապատասխան հողօգտագործումը, անցումային գոտի, որտեղ թույլատրվում է բնական պաշարների կառավարման կայուն զարգացմանը նպատակաուղղված տնտ. գործունեություն:

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, Երկրի վրա ամբողջությամբ կամ առանձին գոտիներում ու մարզերում կլիմայի փոփոխությունը: Տարբերում են Կ.փ. երկրաբանական ժամանակաշրջանում (երկրբ. Կ.փ.), պատմական ժամանակաշրջանում (պատմ. Կ.փ.) և ժամանակակից դարաշրջանում (ժամանակակից Կ.փ.՝ վերջին հարյուրամյակներում ու տասնամյակներում): Ըստ բնույթի՝ տարբերում են հարաճուն Կ.փ. (փոփոխություն մեկ ուղղությամբ) և կլիմայի տատանում (տարբեր տևողությամբ պարբեր. տատանումներ): Երկրբ. մի շարք ցուցանիշների գնահատմամբ և գիտ. տվյալներով՝ Երկրի երկրբ. պատմության ընթացքում Կ.փ-ներ տեղի են ունեցել բազմիցս՝ հարյուր հզ-ից մինչև հարյուր մլն տարի մասշտաբներով: Վերջին սառցապատումից հետո ընկած ժամանակաշրջանը՝ վերջին 8-10 հզ. տարիները, բնորոշվում են պատմական Կ.փ-յամբ: Այդ փոփոխությունը գնահատվում է ոչ միայն երկրբ., սառցադաշտաբան. և երկրաքիմ. ցուցանիշներով, այլև մշակութային հուշարձաններով և նշանավոր կլիմ. երևույթների տարեգրություն պարունակող գրառումներով: Ժամանակակից Կ.փ-ներընշվում են օդերևութաբան, կայանների ցանցում պլանաչափորեն կատարվող դիտարկումների հիման վրա, որոնց արդյունքների մշակումը և վերլուծությունները ցույց են տալիս, որ դիտվում է կլիմայի տաքացում: Վերջինս պայմանավորված է մարդու հարաճուն տնտ. գործունեությամբ և կոչվում է մարդահարույց կամ տեխնածին Կ.փ.: Այդ փոփոխությունների հիմն, պատճառը հանքային վառելանյութի օգտագործման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճն է, որը հանգեցնում է բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացման և մթնոլորտի ու Երկրի բնական ճառագայթային հաշվեկշռի խախտման: Կանխատեսումների համաձայն՝ այդ փոփոխությունները կհանգեցնեն կլիմայի համամոլորակային ու տարածաշրջանային զգալի փոփոխությունների և, որպես հետևանք, ջերմաստիճանի, տեղումների քանակի, հողի խոնավության ու ծովի մակարդակի փոփոխության՝ դրանցից բխող այլ անբարենպաստ հետևանքներով: Կ.փ-յան առանձնահատկություններից մեկը համամոլորակային տաքացումն է, որը բնորոշվում է երկրամերձ շերտի ջերմաստիճանի բարձրացմամբ: Երկրագնդի մասշտաբով օդի միջին տարեկան ջերմաստիճանը վերջին հարյուրամյակում աճել է 0,3-0,6°-ով, և ջերմոցային գազերի արտանետումների աճի ժամանակակից միտումների պահպանման դեպքում 2020-ին ջերմաստիճանի աճը կկազմի 2,2-2,5°C: Այսպիսի արագ համընդհանուր տաքացումը համեմատվում է համընդհանուր միջուկային պատերազմի հետ, որը կարող է պատճառ դառնալ էկոլոգ., տնտ. և սոցիալ. համակարգերի հանկարծակի կործանման: Պայմանների արագ փոփոխության դեպքում առանձին կենդանատեսակների գոյությունն ապահովող որոշ բուսատեսակներ չեն հասցնի տեղափոխվել և հարմարվել այլ վայրերում, կոչնչանան՝ սպառնալով նաև կենդ, աշխարհին: Կ.փ-յանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառների կլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները: