Համաձայնագիրը սերտորեն առնչվում է «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին», «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրերի հետ:
6. Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին. ընդունվել է 1979-ին՝ ժնևում: ՀՀ Աժ վավերացրել է 1997-ին ժնևում: Նպատակն է սահմանափակել և աստիճանաբար կրճատել ու կանխարգելել օդի աղտոտումը (ներառյալ մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածությունը): Համաձայնագիրը երկրներին պարտավորեցնում է համագործակցել համապատասխան ուսումնասիրությունների, տեղեկության փոխանակման, օդի աղտոտիչների տարածման գնահատման ու մոնիտորիևգի իրականացման համատեղ ծրագրերի շրջանակներում:
7. Անապատացման դեմ պայքարի... ընդունվել է 1994-ին՝ Փարիզում: Ուժի մեջ է մտել 1996-ին: ՀՀ ԱԺ վավերացրել է 1997-ին: Հիմն, խնդիրն է բացահայտել տվյալ երկրռւմ անապատացմանը նպաստող գործոնները և իրականացնել այն կանխելու գործնական միջոցառումներ: Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսվում է տեղ. բնակչությանն ըստ ամենայնի ընդգրկել անապատացման դեմ նախաձեռնություններում և որոշումներ կայացնելու գործընթացում, ինչպես Նան. գիտատեխ. համագործակցությանը, ջրանցքների, ջրամբարների կառուցմանը օժանդակություն ցուցաբերելիս հաշվի առնել տեղ. բնակչության և. գործողությունների իրականացման հնարավորությունները: Ագգ. ծրագրերում նախատեսվում է տարանջատել կառավարության, տարածքային կառավարման ու տեղ. ինքնակառավարման մարմինների, հողօգտագործողների գործողությունները և. ներդաշնակեցնել դրանք: Համաձայնագրին ներկայումս անդամակցում է ավելի քան 180 երկիր: ՀՀ-ում Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման պատասխանատուն ՀՀ բնապահպանության նախարարությունն է:
8. Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, ընդունվել է 1991-ին՝ էսպոյում (Ֆինլանդիա): ՀՀ Աժ վավերացրել է 1997-ին: Համաձայնագրում շարադրված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը, հարցումների և իրազեկման արարողակարգերը, երկկողմ ու բազմակողմ համագործակցության սկզբունքները: Անդամակցող երկրները պարտավորվում են ապահովել համապատասխան և արդյունավետ խորհրդատվություններ այն երկրներին, որոնք կարող են տուժել իրենց մոտ նախատեսվող գործունեությունից: 2003-ին Կիևում ընդունվել է նաև «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրոթյունը, որի նպատակն է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը (Ներառյալ բնակչության առողջությունը)՝ հետևյալ եղանակներով' ապահովել էկոլոգ. հիմնախնդիրների Ներառումը բոլոր ծրագրերում, նպաստել էկոլոգ. հիմնախնդիրների քննարկմանը՝ ցանկացած ոլորտի քաղաքականության և օրենսդրության մշակման ժամանակ, սահմանել ռազմավար, էկոլոգ. գնահատման հստակ, թափանցիկ և արդյունավետ արարողակարգեր, ապահովել հասարակության մասնակցությունը ռազմավար, էկոլոգ. գնահատման գործընթացին:
9. Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին (Բազելի համաձայնագիր). ՀՀ Աժ վավերացրել է 1999-ին: Ըստ այդ համաձայնագրի՝ պետությունները ստանձնել ԵՆ հետևյալ պարտավորությունները' մշակել և իրականացնել թափոնների կառավարման օրենսդրություն, ստեղծել թափոնների տվյալների բանկ, ապահովել կենցաղային թափոնների հավաքումը, տեսակավորումը, վերամշակումը և տեղափոխումը, աղբանոցների վիճակը համապատասխանեցնել սանիտար, պայմաններին, չափորոշիչներին ու նորմերին, ներդնել վտանգավոր թափոնների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ, կատարելագործել թափոնների վերամշակման, վնասազերծման, տեղաբաշխման և տեղափոխման վերահսկողության համակարգը:
10. Օզոնային շերտի պահպանության մասին (Վիեննայի համաձայնագիր), ընդունվել է 1985-ին: ՀՀ Աժ վավերացրել է 1999-ին: Նպատակն է համատեղել երկրների ջանքերը մթնոլորտի օզոնային շերտի պահպանության համար (տես Օզոն): 1987-ին Համաձայնագրի շրջանակներում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, որը կարգավորում է օզոն քայքայող վտանգավոր նյութերի արտադրությունն ու գործածությունը: ՀՀ ԱԺ այդ արձանագրությունը վավերացրել է 1999-ին:
11. Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին (Ռոտերդամի համաձայնագիր). ընդունվել է 1998-ին: ՀՀ Աժ վավերացրել է 2000-ին: Նպատակն է վտանգավոր քիմ. նյութերի վնասակար ազդեցությունից մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանությունը, ներկրող և արտահանող երկրների ընդհանուր պատասխանատվության ապահովումը: Համաձայնագիրը թույլ է տափս Երկրներին իրականացնել առանձին վտանգավոր քիմ. նյութերի առևտրի մոնիտորինգը: Ներկրող Երկրներին հնարավորություն է տալիս ընտրելու Ներմուծվող քիմ. նյութերը և բացառել այն նյութերը, որոնց անվտանգության կարգավորումը չի ապահովվում:
12. Տեղեկատվության հասանելիության, շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին [Օրհուսի (Դանիա) համաձայնագիր], ընդունվել է 1998-ին: Ուժի մեջ է մտել 2001-ին: ՀՀ Աժ վավերացրել է 2001-ին: Համաձայնագիրը շրջակա միջավայրի ոլորտում Նոր փաստաթուղթ է. սահմանում է, որ կայուն զարգացում կարելի է ապահովել կառավարող մարմինների և հասարակության համատեղ ջանքերով: Շրջակա միջավայրի ոլորտին առնչվող Հ-ից շատերն ընդգրկել են