Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են կողմերի միմյանց հանդեպ ստանձնած պարտավորություններ, Օրհուսի համաձայնագիրը՝ կողմերի՝ հասարակության հանդեպ ունեցած պարտավորությունները: Ուշադրության են արժանի 2 կարևոր դրույթներ՝ էկոլոգ. իրավունքը՝ որպես մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս, և տեղեկատվության մատչելիության կարևորությունը, որը պայմանավորում է հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման և իրականացման գործընթացներին:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են 2 հավելվածները: Առաջինը պարունակում է գործունեության այն ոլորտների ցանկը, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա: Դրանք են էներգետիկան, լեռնամտալուրգիան, քիմ. արդ., թափոնների վերամշակումն ու հեռացումը և այլն: Երկրորդ հավելվածը կողմերի միջև ծագած վեճերի դեպքում արդարադատության մատչելիության մասին է:

13. Լանդշաֆտի եվրոպական համաձայնագիր․ ընդունվել է 2000-ին՝ Ֆլորենցիայում: ՀՀ Աժ վավերացրել է 2003-ին: Նպատակն է խթանել լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացը և կազմակերպել լանդշաֆտի հիմնախնդիրներով զբաղվող Եվրոպ. համագործակցություն:

ՀԱՅԱՆՏԱՌ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսությունների համակարգը ղեկավարող կազմակերպություն (մինչև 1995-ը՝ «Հայանտառ» անտառտնտ. արտադր. միավորում): Կազմակերպվել է 1988-ին՝ անտառային տնտեսության պետ. կոմիտեի (1966) հիման վրա (1952-66-ին՝ ՀՀ անտառտնտեսության վարչություն): Հիմն․ խնդիրներն են. անտառտնտեսվարման տարեկան և հեռանկարանային ծրագրերի մշակումը, անտառների պահպանության, վերականգնում և վերարտադրության (անտառտնկում, տնկարանային տնտեսության վարում, խնամք և այլն), հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային ֆոնդի հաշվառումը և կադաստրի վարումը (ներառյալ գենոֆոնդի), անտառհատումների ծավալների և ժամկետների որոշումը, անտառհատման և մթերման աշխատանքների, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը:

Հ-ի կազմում կան 22 տարածքային անտառատնտեսություններ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, հիմնադրվել է 1954-ին՝ Երևանում, գործել է մինչև 1991-ը, վերաբացվել 2004-ին: Հիմն․ խնդիրներն են բնապահպան. կրթության և դաստիարակության իրականացումը և բնապահպան. խնդիրների իրազեկումը: Ֆոնդում կա 6500 ցուցանմուշ: Ունի 4 սրահ, որտեղ ներկայացված են ՀՀ բնության ընդհանուր բնութագիրը (աշխարհագր. դիրք, ռելիեֆ, երկրաբանություն, կլիմա, ջրագրություն, բնության հատուկ պահպանվող տարածքներ), Հայկ. լեռնաշխարհի բուսաշխարհի հազվագյուտ տեսակները, Հայաստանի կենսաբազմազանությունը՝ ըստ վերընթաց գոտիների:

1991-ից գործում է Հ.բ.պ.թ-ի Գյումրու մասնաճյուղը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հաս. կազմակերպություն (մինչև 1989թ.՝ «Գոյապահպանություն»): Ստեղծվել է 1985-ին՝ Երևանում՝ քիմ. արդ-յան և մյուս ոլորտներում ծավալվող աղտոտումների դեմ պայքարի ու բնական բուս․ պաշարների պահպանության հաս. շարժում ստեղծելու նպատակով:

Խնդիրներն են՝

- աջակցել էկոլոգիական դաստիարակությանը, ՀՀ բնապահպան. օրենքների ընդունմանը և դրանց իրականացմանը,

- համակողմանիորեն նպաստել ՀՀ կենսոլորտի, կենդ․ և բուս․ աշխարհների գենոֆոնդի պահպանությանը, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը,

- նպաստել գյուղատնտեսության մեջ քիմ. պարարտանյութերի և պեստիցիդների քանակներն ու տրանսպորտի վտանգավոր արտանետումները նվազեցնող միջոցառումների իրականացմանը,

- նպաստել ՀՀ-ում այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմանը, շրջակա միջավայրն աղտոտող աղբյուրների ու թափոնների համակողմանի հաշվառմանը, կենցաղային և արդ. աղբի վնասազերծմանն ու վերամշակմանը,

- ստեղծել կենսոլորտի աղտոտվածության, մարդու առողջության և ընդհանրապես բնապահպան. խնդիրներին վերաբերող տեղեկատվ. բանկ ու դրանք հասանելի դարձնել ազգաբնակչությանը:

Հ.կ.մ. համագործակցում է «Աշխարհի բժիշկներ», «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունների հետ:

1993-ից Եվրոպ. կանաչների ընկերակցության անդամ է:

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐ, բնակլիմ. և սանիտարահիգիենային բարենպաստ