Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով: ճ-ում դժվար գազափոխանակության պատճառով օրգ. նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը: Ըստ սնուցման ձևի և բուսականության տիպերի՝ ճ-ները լինում են ցածրադիր (Էվտրոֆ)՝ սնվում են ստորերկրյա և գետերի ջրերով, համեմատաբար հարուստ են սննդարար նյութերով, տարախոտաբոշխային և եղեգնաորձախոտային բուսականությամբ, բարձրադիր (օլիգոտրոֆ)՝ սնվում են մթն. տեղումներից, հանքանյութեր քիչ են պարունակում, բուսականությունն աղքատ է, անցումային (մեզոտրոֆ) բուսականությունն օրգ. նյութերի կուտակման հետևանքով կորցնում է կապը ստորերկրյա ջրերի հետ և փոխարկվում է սֆագնային մամուռների:

ճ-ում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մէ:

ՀՀ-ում ճ-ները փոքր տարածքներով (մոտ 15 հզ. հա) հանդիպում են Տաշիրի գոգավորությունում (Լոռու մարգ), Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում (Գեղարքունիքի մարզ): ճ-ից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ: ճ-ևերը, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր: Սակայն չորացման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրա բոլոր հետևանքները: Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճ-ների չորացման պատճառով ՀՀ տարածքից հեռացել են արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր:

ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐ, գործող նորմատիվներով և կանոններով հաստատված չափաքանակները գերազանցող քանակություններով ճառագայթաակտիվ տարրեր պարունակով նյութեր և կենսբ. օբյեկտներ, որոնք Ենթակա չեն հետագա օգտագործման: Դրանք այն բոլոր ճառագայթաակտիվ և վարակված վնասակար նյութերն են, որոնք առաջանում են մարդու կողմից ճառագայթաակտիվ նյութերի օգտագործման ընթացում: ճ.թ. առաջանում են ամենուր, որտեղ օգտագործվում են ճառագայթաակտիվ Նյութեր՝ գիտահետազոտական լաբորատորիաներում, բժշկ. հիմնարկներում, արյան մեջ (հատկապես միջուկային ռազմ) և էներգետիկայում: Այդ բնագավառներում ճ.թ. են և՝ աղտոտված արտահագուստը, և՝ ԱԷԿ-ում օգտագործված ջերմարձակող տարրերը և այլն:

ճ.թ. դասակարգվում են՝ ըստ ագրեգատային վիճակի, ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության, տեսակարար ակտիվության, ճառագայթման բաղադրության և այլն:

Պլուտոնիում արտադրող գործարաններ և ԱԷԿներ ունեցող 29 երկրում(410 ԱԷԿ) կուտակվել են զգալի քանակությամբ ճ.թ.:

Հատկապես մեծ քանակությամբ թափոններ են առաջանում օգտագործված միջուկային վառելիքը վերամշակելիս. 1 տճ.թ-ից առաջանում ԵՆ 4,5 տ բարձրակտիվ, 150 տ հեղուկ միջին ակտիվության և ավելի քան 2000 տ ցածրակտիվ թափոններ:

ճ.թ-ի պահպանման հիմևախնդիրը դեռևս հիմնավորապես լուծված չէ, և չկան դրանց օգտագործման հուս ալի եղանակներ: Առավել տարածված է ճ.թ-ի թաղումը այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ՝ ԱՄՆ-ում ճ.թ. թաղում են քված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում և այլն:

Հայկ. ԱԷԿ-ում օգտագործված միջուկային վառելիքի թափոնները պահվում են տեղում սարքավորված պահեստարանում: