Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջացնում են հակամարմիններ, որոնք իրենց հերթին հանգեցնում են իմունիտետի ռեակցիաների: Մ-յան ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են մակաբուծաբանությունը, մանրէաբանությունը, վիրուսաբանությունը և բուսաախտաբանությունը: Կենդանիների Մ., մակաբույծ տեսակներ հանդիպում են կենդանիների գրեթե բոլոր խմբերում (բացի փշամորթներից և ուսոտանիներից): Քորդավորներից կիսամակաբույծ կյանք են վարում քարալեզները, միքսինները և որոշ արյունածուծ չղջիկներ: Կան դասեր և կարգեր, որոնք կազմված են միայն մակաբույծներից: Մակաբույծների տեր կարող են լինել և՝ կենդանիները, և՝ բույսերը: Հաճախ օրգանիզմը վարակվում է մակաբույծների մի քանի տեսակներով, որոնք փոխհարաբերությունների մեջ են մտնում ոչ միայն տիրոջ, այլև միմյանց հետ: 1 տիրոջ մակաբույծների ամբողջությունը կոչվում է մակաբուծահամակեցություն: Հանդիպում են 1 կամ մի քանի տեսակների մակաբույծներ: Հաճախ կենս, լրիվ շրջանն անցնելու համար մակաբույծին անհրաժեշտ են 2 կամ նույնիսկ 3, երբեմն՝ կարգաբանորեն իրարից հեռու տերեր: Օրինակ՝ մալարիայի հարուցչի տերեր են մոծակը և մարդը, էխիևոկոկինը՝ մարդը և շունը և այլն: Տերը, որի օրգանիզմում մակաբույծը սեռահասուն է դառնում և բազմանում սեռ. ճանապարհով, կոչվում է վերջնական, իսկ որի օրգանիզմում անցնում են թրթրուրային փուլերը՝ միջանկյալ: Մակաբույծների դեմ պայքարում կարևոր է նաև միջանկյալ տերերի և փոխանցողների ոչնչացումը: Բույսերի Մ., հայտնի են մակաբույծ բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, ծաղկավոր բույսեր և այլն: Չկան մակաբույծ մամուռներ, պտերանմաններ և մերկասերմեր: Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը: Բակտերիաների առաջացրած հիվանդություններից են անգինան, տուբերկուլոզը, ժանտախտը, խոլերան և այլն: Սնկերը վնասում են մաշկը, մազերը, թոքերը և այլն: Մակաբույծի թափանցումը բույսի հյուսվածքներ կախված է Նրա ֆիզիոլոգ, ակտիվությունից և բույսի դիմադրողականությունից: Մակաբույծ բույսերը լինում են քլորոֆիլակիր և քլորոֆիլազուրկ: Առաջինները կանաչ մակաբույծներ են, և իրենք են սինթեզում օրգ. նյութեր, իսկ տիրոջից վերցնում են գլխավորապես ջուր և հանքային աղեր: Սրանք կոչվում են կիսամակաբույծներ (օմելա, ճրագախոտ և այլն): Երկրորդները լրիվ մակաբույծներ են. տիրոջից վերցնում են և՝ օրգ., և՝ անօրգ. նյութեր: Հանդիպում են պայմանական (ֆակուլտատիվ) և անպայման (օբլիգատ) մակաբույծ բույսեր: Պայմանական մակաբույծներն ավելի հաճախ վնասում են թուլացած բույսերը կամ բույսերի անգործունյա մասերը (օրինակ՝ պահվող մրգեր, բանջարեղեն և այլն) և արագորեն մահացնում վարակված մասերը: Անպայման մակաբույծները վնասում են գլխավորապես առողջ բույսերը: Սկզբում դրանք թույլ են ներգործում, այնուհետև բույսի լուսասինթեզը դադարում է, շնչառությունն ուժեղանում, բջիջները սկսում են մահանալ, իսկ մակաբույծը սպոր է առաջացնում և շուտով մահանում:

ՄԱՆՐԷՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ ԳԱԱ, կազմակերպվել է 1993-ին: Հիմն, խնդիրն է գիտաարտադր. նշանակություն ունեցող մանրէային շտամների ստացումը և երկարատև պահպանումը: Ստեղծվել է ՀՀ-ում մեկուսացված, դասակարգված և ուս ումնասիրված ոչ հիվանդածին մանրէների ազգ. հավաքածու, որը ներառում է ՀՀ ընդհանուր և կիրառ. մանրէաբանության բնագավառի հիմն, ներուժը: Կենտրոնում պահպանվում են 14 հզ. բակտերիաների, սնկերի, շաքարա- և ճառագայթասնկերի գիտաարտադր. կարևոր մանրէային շտամներ, որոնք օգտագործվում են կերային և սննդային մթերքների, կենսաբանորեն ակտիվ նյութերի և վնասատուների դեմ պայքարի արդյունավետ պատրաստուկների արտադրության մեջ, ունեն կարևոր կենսատեխնոլոգ. ներուժ և գործն, նշանակություն մանրէաբան, տրանսֆորմացիայի համար: Ստեղծվել է տվյալների բանկ, հրատարակվել է «Մանրէների կուլտուրաների քարտարանը» (1996):

ՄԱՐԴԱՀԱՐՈՒՅՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բնական միջավայրում մարդու գործունեությամբ պայմանավորված փոփոխություններ: Մ.փ. լինում են անմիջական (անտառների զանգվածային ոչնչացում, հրդեհներ, հողային ծածկույթի ու ջրային ռեժիմի կտրուկ փոփոխություններ) և անուղղակի (առաջանում են լանդշաֆտի, կլիմայի, օդի ֆիզ. վիճակի ու բաղադրության, հողի և այլ փոփոխությունների հետևանքով): Կենցաղային և արտադր. թափոններով միջավայրի աղտոտումը հանգեցնում է էկոլոգիական հավասարակշռության խախտման, օրգանիզմների համակեցության քայքայման: Բնության վրա Մ.փ-ի ազդեցության բացասական հետևանքներից առավել վտանգավորը կենդանի օրգանիզմների ժառանգականության փոփոխությունն է: Այն կարող է հանգեցնել բույսերի և կենդանիների համակեցությունների առանձին տեսակների անհետացման՝ դրանց կյանքի պայմանների կտրուկ փոփոխման հետևանքով: Մի շարք նյութեր, հատկապես քիմ. պատրաստուկները, կարող են առաջացնել ժառանգ, շեղումներ՝ մուտացիաներ: Բնության վրա Մ.փ-ի վնասակար ազդեցության և դրա հետևանքները կանխելու, չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել բնական միջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտ-արտադր. միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին: Դա մարդ-բնություն հարաբերությունները ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն Է։

ՄԱՐԴԱՀԱՐՈՒՅՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԱՆԴՇԱՖՏ, մարդու գործունեությամբ խիստ փոխված և վերակազմավորված լանդշաֆտ՝ իր ագրոհամակեցություններով, բնակելի, տեխ., տրանսպորտային և այլ ենթակաոուցվածքներով: Մարդն ակտիվ միջամտում է բնության երևույթներին, օգտագործում բնության տարրերը և նյութ, բարիքներ ստեղծում: Հասարակության և բնական միջավայրի միջև ստեղծվել է հակասություն, որն արդի փուլում ընդունել է վիթխարի չափեր: Մարդը գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական շարժընթացների հավասարակշռությունը, որից տուժում է աշխարհագրական թաղանթը։