Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նորմատիվների պահպանումն ու նվազեցումը: Պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսում, օգտահանում, վնասազերծում կամ մթն. օդն աղտոտող նյութերի արտանետման բացառում: Նոր ձեռնարկությունների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում նախատեսվում է սանիտարապաշտպան. գոտիների ստեղծում: Մթն. օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով'

1. անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել բնակավայրերի և ձեռնարկությունների զբաղեցրած տարածքների բարեկարգման համար,

2. քաղաքացիները պարտավոր են իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումները, ղրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները,

3. օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, թափոնակոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

4. արգելվում է բնակավայրերում թափոնակոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդ. թափոնների, արտադր., կենցաղային աղբի ու մթն. օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը կամ այրումը: Մթն. օդի հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմ., ֆիգ. և կենսբ. ցուցանիշների, իրականացնում են բնական միջավայրի աղտոտման հսկողության և վերահսկողության ծառայությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե օդերևութաբան, գործոնների, մթն. օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա ձեռնարկությունները, տրանսպորտային միջոցները պետք է աշխատեն հատուկ ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը՝ մթնոլորտ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում պետք է տարհանվի բնակչությունը, և ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ:

ՄԻԳՐԱՑԻԱ կենդանիների, կենդանիների տեղաշարժ՝ պայմանավորված նրանց տարածման շրջաններում գոյության պայմանների փոփոխությամբ կամ զարգացման ցիկլի առանձնահատկություններով: Տարբերում են հորիզոՆական (ցամաքում և ջրում) և ուղղաձիգ (լեռներում, հողում, ջրի խորքում, բուսածածկույթում), ակտիվ և պասսիվ, կանոնավոր (սեզոնային կամ օդային) և անկանոն (երաշտի, հրդեհի և այլ դեպքերում) Մ-ներ: Տեղի են ունենում կենդանիների կողմևորոշման (արևով, լուսնով, աստղերով, ջրափերով, լեռների գծագրությամբ, երկրի մագնիս, դաշտով և այլն) ունակության շնորհիվ: Մ-ների ուսումնասիրությունն անհրաժեշտ է կենդանիների արդյունավետ պահպանության և օգտագործման կարգավորման, վնասատուների (օրինակ՝ չվող մորեխ) և վարակիչ հիվանդություններ (թռչնագրիս) և այլն) տարածող կենդանիների դեմ պայքարի համար:

ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, մանրէներ, գլխավորապես միաբջիջ, միայն մանրադիտակով տեսանելի օրգանիզմներ: Մ. են բակտերիաները, ճառագայթասնկերը, խմորասնկերը, բորբոսասնկերը, միկոպլազմաները, մանրադիտակային ջրիմուռները, երբեմն նաև նախակենդանիները և վիրուսները: Մ բաժանվում են պրոկարիոտների (կորիզը թաղանթ չունի, պարունակում է 1 քրոմոսոմ, չկան միտոքոնդրիաներ և քրոմատոֆորներ) և էուկարիոտների (կորիզը թաղանթապատ է, պարունակում է քրոմոսոմների հավաք, մեծ մասն ունի էնդոպլազմային ցանց, միտոքոնդրիաներ և այլն): Պրոկարիոտներ են բակտերիաները, միկոպլազմաները, ճառագայթասնկերը, կապտականաչ ջրիմուռները, էուկարիոտներ՝ խմորասնկերը, բորբոսասնկերը, մնացած ջրիմուռները: Մ-ի մեծամասնությունը միաբջիջ է, սակայն բազմաթիվ բորբոսասնկեր ունեն բազմաբջիջ սնկամարմին: Մ. տարածված են ամենուրեք. 1 գ հողում կարող են լինել մինչև 2-3 մլրդ Մ.: Պարզված է, որ էներգետիկ փոխանակության և կենսասինթեզի շատ շարժընթացներ Մ-ում ընթանում են ճիշտ այնպես, ինչպես բարձրակարգ բույսերի ու կենդանիների բջիջներում, սակայն Մ-ում առկա են առանձնահատուկ ֆերմենտային համակարգեր և կենսաքիմ. ռեակցիաներ, որոնցով օժտված չեն մյուս էակները: Մ. մարդու, կենդանիների և բույսերի բազմաթիվ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են, հսկայական դեր են կատարում Նյութերի շրջապտույտում: Մ-ի կենսագործունեության վրա են հիմնված գինու, գարեջրի, թթու կաթնամթերքների արտադրությունները:

ՄԻՄԻԿՐԻԱ (անգլ.՝ mimicry - նմանվող), կենդանիների պաշտպանական գունավորման և ձևընդունման տեսակներից, Երբ կենդանին նմանվում է շրջակա միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև գիշատիչների համար ոչ ուտելի կամ դրանցից պաշտպանված կենդանիներին: Վերջինս Մ-ի մասնավոր դեպք է և կոչվում է մ ի մ Ե տ ի զ մ: Գոյության պայքարի միջոցներից է: Ավելի հաճախ կենդանիները նմանվում են բույսերի առանձին օրգանների՝ ծովային ձկները այն ջրիմուռներին, որոնց մեջ թաքնվում Են, արևադարձային բազմաթիվ օձեր չեն տարբերվում լիաններից և այլն: Շատ թիթեռներ, ուղղաթևներ, ձկներ ունեն թարմ կամ չոր տերևների գույներ, ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն: Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի ընձյուղների, իսկ մի քանիսը՝ ծաղիկների: Կենդանիների որոշ տեսակներ նման են կոտրված ճյուղերի, քարաքոսերի: Տերևներին նմանվող շատ միջատներ ակտիվ են օրվա ամենաշոգ ժամին, երբ դրանցով սնվող թռչունները քիչ են թռչում և անշարժ են առավոտյան և երեկոյան: Միջատների մոտ լավ է արտահայտված համապատասխան գունավորում ընտրելու բնազդը: Բույսերի Մ. հիմնականում նպաստում է օգտակար կենդանիներին գրավելուն և վնասակարներին վանե-