կան, տարածաշրջանային (երկրահամակարգային) և խոշորամասշտաբ (կենսոլորտային)։ Շրջակա միջավայրի Մ. իրականացնում են պետ. և գերատեսչ. տարբեր կազմակերպություններ՝ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը և այլն: Կատարվում է, օրինակ, անտառների մոնիտորինգ, բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգ, բուսական աշխարհի մոնիտորինգ, կենդանական աշխարհի մոնիտորինգ, ջրային պաշարների մոնիտորինգ և այլն: Մոնիտորինգային տվյալները ենթարկվում են վիճակագր. ու համեմատ. վերլուծության Լւ համապատասխան տեղեկանքների ձևով ներկայացվում են բնապահպանության նախարարության ստորաբաժանումներ, տեղեկատվավերլուծ. կենտրոն՝ շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանը տրամադրելու համար: Մ-ի տվյալների հիման վրա գնահատված ֆոնային ցուցանիշներն օգտագործվում են կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների, արտահոսքերի և սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի հաշվարկման համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ, մարդուն շրջապատող բնական (ընդերք, հող, ջուր, մթնոլորտ, բոա. և կենդ, աշխարհներ) և նրա ձևափոխած նյութ, աշխարհը: Շ.մ. ներառում է Նաև կենսամիջավայրի քիմ. Նյութերն ու կենսբ. օրգանիզմները: Երբեմն Շ.մ. ասելով՝ հասկանում են միայն շրջապատող բնական միջավայրը, այսինքն՝ բնությունը։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, Նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան բնակչության առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր: Շ.մ.պ-յան հիմն, խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզքիմ., կենսբ. և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը: Շ.մ.պ-յան պետ. քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը. Գործում են նաև Շ. մ. պ-յան ազգ. և միջազգ., պետ. և ոչ պետ. կազմակերպություններ: Շ.մ.պ-յան կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ, օգտագործումը: 1982-ին ՄԱԿ-ի գլխ. ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» (IUCN) և «Շրջակա միջավայրի ծրագիր» (UNEP) բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է Շ.մ.պ-յան համաշխարհային հռչակագիր: Շ.մ.պ-յան համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված 1992-ին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգ. գիտաժողովը, որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպան. քաղաքականությունը և նոր համաշխարհային ռազմավարության գլխ. սկզբունքային դրույյՅները (մոլորակը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք): Գիտաժողովն ընդունել է նաև «Շրջակա միջավայրի պահպանության մասին» հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ: ՀՀ Շ.մ.պ-յան վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգ. պարտավորություններ:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, շրջակա միջավայրի վրա բնածին և մարդահարույց ներգործության էկոլոգ. հետևանքների վերլուծություն՝ շրջակա միջավայրի որակի պահպանման և բնակչության էկուոգ. անվտանգության ապահովման նպատակով: Շ. մ. ա. գ-ման դեպքում իրականացվում է մթն. օդ և մակերևութային ջրերի մեջ արտանետվող աղտոտող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում ու չափումներ, մշակվում են դրանց կրճատման և կանխման միջոցառումներ: Շրջակա միջավայրի վիճակի գնահատման համար սահմանվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ, սահմանային թույլատրելի արտանետումներ և ֆիզ. վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, պետ. պարտադիր գործունեություն, որի հիմն, նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտ. և սոցիալ. բնականոն զարգացման վրա: Փորձաքննությունն իրականացվում է՝ ելնելով առողջ ու բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից, բնական պաշարների արդյունավետ, խելամիտ օգտագործման պահանջներից, էկոհամակարգերի հավասարակշռության ու կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունից: Այն հենվում է գիտ. հիմնավորվածության, օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա: Փորձաքննության խնդիրներն են' - նախատեսվող գործունեության հնարավորության և նպատակահարմարության վերլուծությունը (հաշվի առնելով էկոլոգ. բոլոր սահմանափակումները), ֊ շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանի գնահատումը, - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր էկոլոգ. ազդեցության աստիճանի, հետևանքների վերլուծման ամբողջականության և ստույգության, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարության ստուգումը ինչպես շա