Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի գերազանցում 60%-ը: Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 0,75:1 է:

Տորֆաֆեկալային կոմպոստն արագ ներգործող պարարտանյութ է, պարունակում է ազոտ․ ֆոսֆոր և կալիում: Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվագում է ագոտի կորուստը, վերանում է տհաճ հոտը, ստացվում է սորուն, կիրառման համար հարմար Պ.:

Հանքային Պ. բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգ. նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզ., քիմ., կենսբ. հատկությունների և բույսերի սննդառության վրա: Հողում ենթարկվում են զանազան փոխարկումևերի և դառնում բույսերին մատչելի: Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային Պ-ի տեսակից: Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային Պ.: Միակողմանի ազդեցության Պ. (ազոտ., ֆոսֆոր., կալիում., միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը (ամոֆոս, նիտրոֆոսկա, նիտրոամոֆոսկա)՝ 2 և ավելի սննդատարրեր:

Ազոտական Պ. են. ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35% ազոտ: Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա: Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում: Միզանյութը (կարբամիդ) պարունակում է 46% ազոտ: Լավ լուծվում է ջրում, գործածվում է որպես հիմն․ պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար: Ամոնիումի սուլֆատը պարունակում է 20,5-21% ազոտ, լուծվում է ջրում: Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմն․ պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով: Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը:

Կալցիումի բորակը (կալցիումի նիտրատ) պարունակում է 15,5% ազոտ: Հիմնային, խոնավածուծ պարարտանյութ է:

Ֆոսֆորական Պ. են հասարակ սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու: Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս: Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու: Օգտագործվում է որպես հիմն․ պարարտանյութ:

Կալիումական Պ. են կալիումի քլորիդը, որը պարունակում է մոտ 60% կալիումի օքսիդ: Նպատակահարմար է հողին տալ աշնանը: Կալիումական աղը կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCI KCI) խառնուրդն է: Պարունակում է 30-40% կալիումի օքսիդ: Դրանով հողը պարարտացնում են աշնանը:

Կալիումի սուլֆատը պարունակում է 48% կալիումի օքսիդ, լուծվում է ջրում:

Կալիումի բորակը պարունակում է 44% կալիումի օքսիդ և 14% ազոտ: Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը: Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է. պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և միկրոտարրեր: Մոխրի մեջ կալիումի մեծ քանակությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար: Այն կիրառում են աշնանը և գարնանը:

Համալիր Պ. հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում: Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ, նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ, նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ:

Միկրոպարարտանյութերը պարունակում են միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն: Կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ:

Մանրէային Պ. սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են: Դրանք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման և զարգացման պայմանները: Դրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն:

Հանքային Պ-ի չարաշահումը հանգեցնում է բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական և արհեստ․ ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպան. տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական Պ-ի կիրառումը:

ՊԱՐՏԵՏԱՊՈւՐԱԿԱՅՒՆ ԱՐՎԵՍՏ, պարտեզներ, պուրակներ և այլ կանաչապատ տարածքներ ստեղծելու արվեստ, որի խնդիրն է լանդշաֆտի կոմպոզիցիոն կազմակերպումը, բնության և գեղ. (ճարտ., քանդակի, գեղանկարի) տարրերի ներդաշնակ ամբողջացումը: Պ.ա. ընդգրկում է պարտեզների և պուրակների հատակագծումը, ճարտ. կառույցներին, ջրավազաններին, հրապարակներին, քանդակներին ներդաշնակ զանազան կլիմ. և հողային պայմանների համար գեղազարդիչ բույսերի ընտրությունը, տեղաբաշխումը և խմբավորումը, ծաղկանոցների ձևավորումը, բույսերի տնկումը, խնամքը և այլն:

Պ.ա-ի հորինվածքն ունի 2 հիմն․ սկզբունքներ՝ կանոնավոր (բնորոշ է երկրաչափ. կառուցվածքը) և բնապատկերային (կոմպոզիցիոն տարրերի ագատ, գեղանկարչ. տեղադրում):

Հայաստանում Պ.ա. սկզբնավորվել է դեռևս վաղ անցյալում, միջնադարում իշխան․ տներն ու ավագանին ունեցել են իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները: Հայկ. քաղաքների կանաչապատ տարածությունները, որպես կանոն, եղել են պտղատու այգիները (Վանի Այգեստանը, հին Երևանի Դալմայի այգին, Էջմիածնի, Աշտարակի այգիները և այլն): Երևանի առաջին հաս. պարտեզը եղել է Անգլիական այգին (միակը մինչև 1920): Նոր Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր գլխ. հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատմանը. Պ.ա-ի արդի սկզբունքներով ստեղծվել են Հաղթանակի, Օղակաձև, Ծիծեռնակաբերդի