Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն: Ո-յան զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը, մինչև հրազենի երևան գալը (XII դ.) այն եղել է Ո-յան հիմն․ զենքը: Նոր քարի դարաշրջանից Ո-յան համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն:

Հայաստանում Ո-նան լայն տարածման մասին վկայում են նեոլիթի և բրոնզի դարաշրջանների ժայռապատկերները, մ.թ.ա. II-I հազարամյակների առարկաներն ու որմնանկարները, որոնցում պատկերված են որսի տեսարաններ: Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է որպես քաջ որսորդ: Ավատատիր. դարաշրջանում զինվոր․ դասի և ազնվականության համար որսախաղերը, զվարճանքից ու հրապուրանքից բացի, եղել են նաև ռազմ․ դաստիարակության յուրահատուկ միջոց: Հին Հայաստանում, բնական որսատեղերից (Շահապիվան, Մասյացոտն, Կոգովիտ և այլն) բացի, ստեղծվել են արքունի և իշխ. որսատեղեր (Ծննդոց անտառ, Խոսրովակերտ և այլն):

Ըստ օգտագործվող որսորդ․ գործիքների՝ տարբերում են հրացանով, որոգայթներով, որսկան կենդանիներով (շուն, թռչուն, ձի), ըստ նպատակի՝ արդյունագործ., սիրող, սպորտային ու գիտ. Ո-յան տեսակներ: Ո-յան զարգացմանը նպաստում են որսորդ․ տնտեսությունները, որոնք ՀՀ-ում կազմակերպված են Եղեգնաձորում, Կապանում, Ապարանում: ՀՀ-ում ամենուր հանդիպող որսարդյունագործ. կենդանիներ են. կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, քարակզաքիսը, շրային առնետը, թռչուններից՝ կռնչան բադը, սուլող ու չքչքան մրտիմները, կարմրագլուխ ու փուփուլավոր սուզաբադերը, լորը, կտցարը, թխակապույտ աղավնին, երկկենցաղներից՝ լճագորտը, փոքրասիական գորտը, ձկներից՝ լոքոն, կարմրախայտը: ՀՀ-ում թույլատրված որսի կենդանատեսակներից են եվրոպ. այծյամը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, շնագայլը, նապաստակը, կաքավը, լորը, փասիանը և այլն:

ՀՀ-ում որսորդները միավորված են «Որսորդների և ձկնորսների միություն», «Որսորդ» ՍՊԸ և «Հայկական զինվորական որսորդական ընկերություն» կազմակերպություններում, որոնց գործունեությունը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐ, գյուղատնտ. հողերը, բնակավայրերը, ջրամբարները, ճանապարհները բնական և մարդահարույց անբարենպաստ գործոններից պաշտպանելու նպատակով ստեղծված արհեստ. անտառներ և անտառաշերտերր. Պ. ա-ի ստեղծումը ագրոանտառբարելավման հիմքն է: Կախված ստեղծման նպատակներից և տեղադիրքից՝ Պ.ա. լինում են պետ. պահպանության, դաշտապաշտպան, հողապաշտպան, ջրապաշտան, անտառվերականգնող. անտառաշերտեր և անտառտնկարկներ՝ ճամփեզրերին, լանջերին, ձորածերպերին, արոտավայրերում, անասնապահ․ ֆերմաների շրջակայքում: Տես նաև Անտառային տնկարկ, Անտառաշերտ։

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, օրգանական և անօրգանական նյութեր, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Պ. բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզքիմ. ու կենսբ. հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը: Պ-ի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսբ. առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն: Պ. բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է: Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է: Պ-ի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը: Պ-ի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմ. հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից: Ըստ ազդեցության բնույթի՝ Պ. լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութերը), ըստ բաղադրության՝ օրգ. և հանքային:

Օրգանական Պ. պարունակում են բուս․ կամ կենդ․ ծագման սննդանյութեր, որոնց քայքայման ժամանակ մանրէների կենսագործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, ծծմբի և այլ տարրերի միացություններ: Օրգ. Պ. են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն:

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է: Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր: Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա- և ջրաթափանց: Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը:

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուս․ մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից: Բուսահողը մյուս Պ-ից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ:

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է: Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1:5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ:

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմն․ սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է: Օգտագործում են հիմն․ պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով:

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգ. նյութեր: Որպես պարարտանյութ՝ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը:

Տորֆագոմաղբային կոմպոստը պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը