Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՊԱԾ արժանացել է ՄԱԿ-ի Սասակավայի մրցանակի: 2002-ին ընդունվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, տես Ազգային պարկ հոդվածում:

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՀ բնապահպան. և տնտ. բացառիկ կարևոր հիմնախնդիր, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագր. երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը: Գիտ. շրջանառության մեջ մտել է XX դ. սկզբին, երբ ակնհայտ էին դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները: Սկզբում հիմնախնդիրը քննարկվում էր՝ սոսկ ոռոգչական հնարավորություններից ելնելով, առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը: 1910-ից, նոր հետազոտությունների արդյունքում, հիմնավորվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով: Ս.լ.պ. լոկ գյուղատնտ-ոռոգչականից վերածվեց համալիր ժողովրդատնտեսականի: 1920-ական թթ. ընթացքում ԽՍՀՄ ԳԱ բազմաճյուղ արշավախմբային հետազոտությունների արդյունքում մշակվեց լճի օգտագործման տեխ. նախագիծը, որը հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիր» անունով: Նախատեսվում էր այն իրականացնել 2 փուլով: Առաջին փուլում (տևելու էր 50 տարի) ավարտվելու էր լճի մակարդակի արհեստ, իջեցումը (տարեկան ջրթողքը՝ 1,200 մլն մ3): Լճի մակարդակն իջնելու էր 50 մ-ով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին): Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում էր լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռ՝ տարեկան 700 մլն մ3 արտահոսքով: Ավարտվելու էր Հրագդան գետի վրա էլեկտրակայանների կասկադի և գետից սկիզբ առնող ոռոգիչ մայր ջրանցքների կառուցումը: Արարատյան դաշտի և նախալեռն, շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին առնվազն 100 հգ. հա-ով, հանրապետությունը ստանալու էր տարեկան ավելի քան 2 մլրդ կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Այդ ամենով հանդերձ, ուրվագծվում էին բնական միջավայրի համար սխեմայի իրականացման հնարավոր բացասական հետևանքները: Լճի բնական ռեժիմի էական փոփոխությունը հանգեցրել էր լճի և նրա ջրհավաք ավազանի հազարամյակներով հաստատված ֆիզիկաաշխարհագր. երևույթների՝ էկոլոգ. հավասարակշռության լուրջ խախտման: Հիմնախնդրի խոր և բազմակողմանի հետազոտության համար ստեղծվեց հատուկ, մշտապես գործող Անդրկովկասյան արշավախումբ՝ Երկրաբան ակադ. Ֆ. Յու. Լևինգսոն-ԼԵսինգի ղեկավարությամբ, որը հարուստ նյութ տվեց կլիմայի, ջրաբանության, ջրային հաշվեկշռի, մակերևույթի ձևաչափության, լճի հատակային հողագրունտների, ավազանի հողային ու բուս, ծածկույթի, լճի մակարդակի իջեցման հետևանքով բնական միջավայրի հնարավոր փոփոխությունների մասին: 1962-ին ավարտվեց Հրազդանի ջրէկների կասկադի շինարարությունը: Երկրի տնտ. զարգացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պակասը լրացվելու էր նոր կառուցվող ջէկերի միջոցով: Հատուկ կարևորություն տրվեց Հայաստանը Աևդրկովկասյան միասնական էներգահամակարգին միացնելուն: Լճի էկոլոգ. վիճակը վատթարանում էր ավելի արագ, քան ենթադրվում էր: Լիճը զրկվել էր ջրի դարավոր պաշարների 40 %-ից, առավելագույն խորությունը չէր անցնում 80 մ-ից (նախկինում 99 ւ/էր): Ջրի շերտի նվազման բացասական հետևանքները ակնառու են հատկապես Մեծ Սևանում: Իրադրությունը պահանջում էր վերանայել հիմնախնդրի բովանդակությունը, գտնել նոր լուծումներ և «թեթևացնել Սևանի հոգսը»: Որոշվեց դադարեցնել լճի ջրի բացթողումը և լճի մակարդակը պահպանել բնականին մոտ վիճակում: Նոր համալիր հետազոտություններով պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բարձր, վրա. հայելու մակերեսը կպակասեր 190 կմ2-ով, ջրի ծավալը՝ 26,5 մլրդ ւ/3-ով: Դա նշանակում էր, որ Սևանն առաջին սխեմայով նախատեսված 700 մլն ւ/3-ի փոխարեն կկարողանար տալ ընդամենը 170 մլն մ3 ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատարածությունների ոռոգումը: Սևանի հիմնախնդիրը նրա 3 բաղադրիչներով՝ ճարտարագիտատեխ., տնտ. և բնապահպանական, նոր բովանդակություն էր ստանում: ճարտարագիտատեխնիկական բաղադրիչն իր լուծումը գտավ հիմնականում Որոտան-Արփա-Սևան ստորգետնյա ջրատարի (լճի ջրային պաշարն ավելանում էր 415 մլն մ3-ով), Արարատյան արտեզյան ավազանից սնվող Արևշատի, Մխչյանի ու Ռանչպարի պոմպակայանների և մի շարք գետերի վրա կարգավորիչ ջրամբարների կառուցումով: Տնտեսական բաղադրիչի լուծումը հենվեց ջերմաէլեկտրաէներգետիկայի զարգացման վրա (Երևանի, Հրազդանի, Վանաձորի ջէկեր): Շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ է Սևանի հիմնախնդրի բնապահպանական բաղադրիչը: Այն ներառում է աշխարհագրական թաղանթի ոլորտների՝ քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի փոխազդեցության և մարդ-բնություն փոխհարաբերությունների բոլոր կողմերը և բնական միջավայրի որակի պահպանման ու բարելավման համար կենս, նշանակության համալիր հիմնախնդիր է: Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտ. գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001): Ս.լ.պ. հարցերով է զբաղվում նաև Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը.