Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տային նստվածքներով: Արդյունավետ շերտում մասնակցում են պեմզա, պեմզային ավազներ, երկրորդական նշանակության Երևան-Գյումրու տիպի տուֆեր, որոնց վրա տեղադրված է վարդագույն ու վարդմանուշակագույն տուֆաշերտը (միջին հաստ.՝ 6-8 մ): Հետախուզված պաշաղները ավելի քան 170 մլն մ³ են:

ԱՐԾՐՈՒՆԻՏ, հազվադեպ միներալ: Քիմ. կազմը' 3CuCI2 Cu(0H)2՚ PbS04" PbO՚ 3H20, համակարգը՝ ռոմբային, գույնը՝ վառ կապույտ՝ կանաչավուն երանգով: Հանդիպում է պղնձի հանքավայրերում (Դիլիջաևի մոտ գտնվող Արծրունյաց հանքում)՝ հանքափորվածքների պատերի վրա՝ բյուրեղային նուրբ կեղևի ձևով: Անվանվել է (1899-ին) ի պատիվ երկրաբան Ա. Ե. Արծրունու:

ԱՐՄԱՆԻՍԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Ստեփանավան ք-ի շրջագծում՝ Չքնաղ գետի ավազանում: Հետախուզվել է 1967-85-ին: Տեղադրված է խորքային բեկվածքների հատման հանգույցում: Հանքայնացման հասակը օլիգոցեն է: Հանքավայրը ներփակված է միջին ու վերին էոցենի հրաբխ. ու հրաբխանստվածքային ապարներով: Ջրաջերմային հանքավայր է՝ ներկայացված առանձին երակներով , դրանց համակցություններով, բներով ու ցանային ներփակումներով: Հանքամարմինների երկարությունը մի քանի հարյուր մ-ից մինչև 1000 մ է, լայն.՝ մի քանի մ: Հանքանյութը կազմված է հիմնականում սֆալերիտ, խալկոպիրիտ, պիրիտ, գալենիտ, հեմատիտ միներալներից: Կան նաև բնածին ոսկի (քվարցային երակներում), արծաթ, քվարց, գիպս, կարբոնատներ, բիսմութի միացություններ: 1998-ից շահագործում է «Մետալ Պրինց» ընկերությունը՝ բաց եղանակով:

ԱՐՏԵԶՅԱՆ ՋՐԵՐ (Ֆրանսիայի Արտուա բնակավայրի անվանումից), ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր: Բնորոշ են տեկտոն. ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ: Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, Ա.ջ. ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են: ՀՀ-ում քաղցրահամ Ա.ջ-ի հիմն, մասը կուտակված է միջլեռն. ճկվածքների, գոգհովիտների, լճագետային և լավային գոյացումների 300-500 մ հաստության շերտախմբում: Ստորերկրյա ջրահոսքի 40-50 %-ը սնում է արտեզյան ավազանները: Օգտագործվում են բնակավայրերի ջրամատակարարման, ոռոգման և տեխ. նպատակներով: Տես նաև Արարատյան արտեզյան ավազան, Լոռու արտեզյան ավազան, Մասրիկի արտեզյան ավազան, Շիրակի արտեզյան ավազան, Վերին Ախուրյանի արտեզյան ավազան։

ԲԱԶԱԼՏ (լատ. basaltes - փորձաքար), հրաբխ. հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, գույնը՝ սև կամ մուգ գորշ: Հայկ. լեռնաշխարհում տարածված են նաև դոլերիտային Բ-ները (տես Դոլերիտ), որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 հզ. կմ2) տարածված են Կարսի, Աշոցքի, Ախալքալաքի, Լոռու սարահարթերում, Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում, Կուր, Խրամ, Ախուրյան, Հրազդան, Դեբեդ, Ձորագետ, Արգիճի գետերի ավազաններում: Բ. ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է: Օգտագործվում է շին-յան և քանդակագործության մեջ:

Հայաստանում Բ-ի տարատեսակները շին-յան մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ): Բ-ով են կառուցվել Արինբերդը, Կարմիր բլուրը (մ. թ. ա. VII-VI դդ.), Գառնիի հեթանոս, տաճարը (I դ.), Տաթևի վանքը (IX- XIX դդ.), Սանահինի կամուրջը (XII դ.) և այլն: Բ-ից կանգնեցվել են խաչքարեր, կերտված են Մատենադարանի շենքը (1945-57) և գլխ. ճակատի արձանները, կառուցվել են Երևանի գինու կոմբինատի պահեստարանը (1938, 1945-63), Հաղթանակ կամուրջը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը (1967) և այլն:

ԲԱԶԱԼՏԱՅԻՆ ԱՆԴԵԶԻՏ, անդեզիտաբազալտ, հրաբխ. հիմնային միջանկյալ ապար բազալտների ու անդեզիտների շարքում՝ կազմված պլագիոկլազ, ձիթակն, ամֆիբոլ, մագնետիտ միներալներից և հրաբխ. ապակուց: Կառուցվածքը հոծ կամ բշտիկավոր է, գույնը՝ սև-մոխրա- գույն: Տարբերում են ավգիտային, ձիթակնային և ապակենման Բ. ա-ներ: Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից: Տարածված է Երևանի շրջակայքում, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԲԱԶՈՒՄԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Բազումի լեռնա¬ շղթայի հս-արմ. լանջին: Հետմագմայական, ջրաջերմային, սկառնային մագնետիտային հանքավայր է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են առավելապես միջին էոցենի հրաբխածին, հրաբխածին-նստվածքային և փոխակերպված առաջացումները, խորքային հրային ապարները (դիորիտներ, գաբրոդիորիտներ, Քվարցային դիորիտներ, գրանոդիորիտներ, մոնցոնիտներ), դրանց երակային տարբերակները, անթրոպոգենի նստվածքները: Հանքանյութը ներկայացված է երկաթաբեր սկառներով՝ կազմված հիմնականում նռնաքար, պիրոքսեն, մագնետիտ, պլագիոկ- լազ, քիչ քանակությամբ՝ էպիդոտ,