Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկապոլիտ և կալցիտ միներալներից: Առանձնացվում են ավելի քան 12 ոսպնյակաձև, շերտանման, երակաձև ու անկանոն բնաձև սկառնային հանքամարմիններ (երկար.՝ 200-450, երբեմն՝ 800-1200 մ, հաստ.՝ 10-47 մ): Հետախուզված արդ. պաշարները 150 մլն տ են՝ 31 % Fe-ի միջին պարունակությամբ:

ԲԱՏՈՒՄԻ ՀՈՐԱՏ, Բազումի վերնետվածք, երկրբ. հնագույն կառուցվածք Սևան-Ամասիայի գերհիմնային ապարների գոտում: Գրեթե ամբողջովին ընդգրկում է Բազումի լեռնաշղթան, հս-ից ու հվ-ից եզրավորվում տեկտոն. խորքային բեկվածքներով: Երկար.՝ մոտ 55 կմ է, լայն.՝ 10 : Անհամաչափ լանջերով (հս-ը՝ մեղմաթեք, հվ-ը՝ զառիթափ) կամարածալք է՝ կազմված վերին յուրայի ու ստորին կավճի նստվածքային, էոցեևի հրաբխ. ապարներից: Առանցքային մասն ու հս. թևը խորասուզված են վերին պլիոցենանթրոպոգենի հրաբխ. ծածկոցի տակ:

ԲԵԿՈՐԱՇԵԴՏ, ագլոմերատ, հրաբխ. կամ նստվածքային ապարների տարբեր տրամաչափերի բեկորների անկանոն կուտակումներով ապարազանգված: ՀՀ-ում Բ-ի առավել տարածված տեսակներն են տուֆերը, տուֆափշրաքարերն ու տուֆալավաները: Այդպիսի գոյացումների մեջ են ժայռափոր Գեղարդավանքի համալիրը, Կոտայքի մարզի Ողջաբերդի քարայրերը: Գորիսի բուրգերն արդյունք են հշխանասարի հրաբխ. տուֆափշրաքարերի քայքայման: Տարածված են նաև խարամային ու երախային Բ-երը: Խարամային Բ. կազմված է ծակոտկեն, հրաբեկորային նյութի կուտակումից: Տարածված է Արագած, Գեղամա լեռնազանգվածներում, Սյունիքի բարձրավանդակում և այլ հրաբխ. շրջաններում: Երախային Բ. առաջանում է հրաբխափողում կամ խառնարանում՝ հրաբխաբեկորային նյութի կուտակումից (հրինդ, Ծաղկասար և այլն):

ԲԵՆԹՈՆՒՏՆԵՐ, բենթոնիտային կավեր (ԱՄՆ-ի Բենթոն բնակավայրի անունից), կազմված են հիմնականում մոնտմորիլոնիտի խմբի միներալներից և ունեն վերնածին, նստվածքային, վերանստվածքային ու ջրաջերմային ծագում: Առաջացել են հրաբխ. մոխրի և տուֆերի ստորջրյա քայքայման հետևանքով: Օժտված են բարձր կոլոիդային, փքվող ու կապակցող հատկություններով: Հայտնի է Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը. Օգտագործվում են պողպատաձուլության, Բենթոնիտ նավթի, սննդի, քիմ. արդ. մեջ:

«ԲՋՆԻ», ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Բջնի և Արզական գերի շրջակայքում՝ Հրազդանի միջին հոսանքի հովտում: Հայտնաբերվել է 1967-ին: Առաջանում է ներժայթուքներով ճեղքված փոխակերպային ապարներում: Ելքերը կապված են տեկտոն. խախտումների հետ և հորատանցքերով դուրս են գալիս Երկրի մակերևույթ: Հանքայնացումը 5,3 q/լ է, 002-ի պարունակությունը՝ 1,8 գ/լ, շահագործման պաշարները՝ մոտ 900 լր/օր: Քիմ. կազմը' HC03 75 C112 ՏՕ։ 10 CO 1,8 M5.3 T32 C : (Na + K) 73 Պարունակում է նաև Fe, Ba, Sr, Li, As, I, Br միկրոտարրեր: Ջրաբուժ. հատկություններով նման է «Վիշի» (Ֆրանսիա), «Բորժոմ» (Վրաստան) և «Դիլիջան» հանքային ջրերին: Օգտագործվում է ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում: Շշալցվում է Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանում:

ԲՐԱԾՈ ԲՈՒՅՍԵՐ, անցյալ երկրբ. ժամանակաշրջանների բույսեր, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում: Ամբողջական տեսքով պահպանվել են ստորակարգ բույսերը (ջրիմուռներ, բակտերիաներ և այլն), երբեմն՝ բարձրակարգ բույսերի պարզունակ ձևերը (մամուռներ և այլն) կամ առանձին մասերը (տերև, ցողուն, կեղև, ծաղիկ): ՀՀ տարածքում Բ.բ-ի մնացորդներ հայտնաբերվել են ծովային, լճային (մերձափնյա և ծանծաղուտային), ճահճացամաքային տարբեր հասակների նստվածքներում, հանքային աղբյուրների շրջակայքի կուտակումներում: Ցամաքային բարձրակարգ Բ.բ-ի մասին տվյալները խիստ սակավ են: Ամենահին նստվածքները (մոտ 230 մլն տարեկան), որոնցում հայտնաբերվել են Բ.բ-ի մնացորդներ, վերաբերում են վերին պերմի ժամանակաշրջանին: Գրանցում կան կարմիր ջրիմուռների զգալի կուտակումներ (Վայոց ձորի մարզ): Վերին տրիասի և յուրայի նստվածքներում հայտնաբերվել են պտերազգիների (14 տեսակ) մնացորդներ, որոնք առաջացրել են այրվող թերթաքարերի ու ածխի կուտակումներ (Արարատի մարզի ՋԵրմւսնիսի ածխի հանքավայր): Բ.բ-ի հարուստ համալիրներ հայտնի են օլիգոցենի, նեոգենի ու անթրոպոգենի նստվածքներում: Արևադարձային և մերձարևադարձային մշտականաչ ու տերևաթափ բույսերի հարուստ բրածո մնացորդներ հայտնաբերվել են Լոռու մարգի Շամուտ գ-ում (ստորին էոցեն), մերձերևանյան շրջանում (ստորին-միջին օլիգոցեն), Դիլիջան ք-ի շրջակայքում (վերին օլիգոցեն, ստորին միոցեն), Շիրակի մարզի Ջաջուռ, Բանդիվան, Արարատի մարզի Զանգակատուն գ-երի մոտ մերկացող պլիոցենի նստվածքներում: Դիատոմիտային ջրիմուռների (ավելի քան 200 տեսակ) մեծ կուտակումներ հայտնաբերվել են Սևանի ավագանի, Կոտայքի (Նոտնոաի կայծքարի հանքավայր, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի պլիոցենանթրոպոգենի նստվածքներում, որոնցում երբեմն հանդիպում են տերևների լավ պահպանված դրոշմներ: Բ.բ-ի միջոցով որոշում են ապարների հարաբեր, հասակը, բացահայտում նստվածքակուտակման, հնաաշխար Պլիոցեսի ժամանակաշրջանի բրածո բույսեր (Ա.Լ. Թախտաչյանի հավաքածուից)