Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ-ի հանքավայր՝ Լոռու մարզի Ուրասար գ-ի մոտ: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳԱԲՐՈ (իտալ.՝ gabbro, Գաբրո վայրի անունից, գտնվում է Իտալիայի Լիվոռնո ք-ից հվ.), հիմնային մագմայական ապար՝ կազմված հիմնականում պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, հոռնբլենդ, հազվադեպ՝ քվարց, օրթոկլազ միներալներից: Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ սև. կամ մուգ կանաչ: ՀՀ-ում տարածված են ձիթակնային (Սվարանց գ.), անորտիտային (Շորժա, Սոթք գ-եր), բիոտիտային (Մեղրու լեռնաշղլթա), տիտանամագնետիտային (Արամազդ լ.) տեսակները և զանգվածային (Սևանի ավազան), գնդային (Աղստև գետի վերնագավառ, Մեղրու լեռնաշղթա) ու շերտավոր (Ջիլ-Խաչ) կառուցվածքային տարբերակները: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳԼԱՁՈՐԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՏԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր գ-ի մոտ: Ջրաջերմային, ցինկ-կապարային (պղնձի բարձր պարունակությամբ), երակային հանքայնացմամբ հանքավայր է: Հայտնի է XIX դ. վերջից: Կազմված է վերին կավճի, էոցենի, օլիգոցենի ու պլիոցենի հրաբխածին, հրաբխածին-նստվածքային, նստվածքային և միջին օլիգոցենի գրանիտոիդային խորքային հրային ապարներից, որոնք Թեժլեռան մոտ առաջացրել են հսկա ապարազանգված: Վերջինիս որոշ տեղամասերում կողային ապարները ջրաջերմային ներգործության հետևանքով Ենթարկվել են կարբոնատացման, քլորիդացման, էպիդոտացման և այլ փոփոխությունների: Փոխակերպային ապարներում առանձնացվում են բագմամետաղային, երակային և երակիկացանավոր տիպի հանքանյութեր: Հանքավայրում սահմանազատվում են բագմամետաղային երակների տեղամասեր: Երակների մեծ մասի երկար. 60-70 մ է, երբեմն՝ 500-2000 մ, հաստությունը՝ մի քանի սմց 1,2-1,5 մ, առանձին դեպքերում՝ 2-3 մ: Հանքանյութը կազմված է հիմնականում սֆալերիտ, գալենիտ, խալկոպիրիտ, պիրիտ, քվարց, կալցիտ միներալներից: Հանքանյութը ցինկի, կապարի ու պղնձի բարձրորակ հումք է և պարունակում է ազնիվ մետաղներ, հազվագյուտ ու ցրված քիմ. տարրեր: Ներկայումս վերսկսվել է հանքավայրի ուսումնասիրությունը:

ԳՆԴԱՁԵՎ ԼԱՎԱՆԵՐ, հիմնային կազմի, կուտակված լավայի գնդեր (15-20 սմ-ից մինչև մի քանի մ տրամագծով): Առաջանում են ստորջրյա հրաբխ. արտավիժումներից կամ ջրային ավազանների մեջ լավաների լցվելուց: ՀՀ-ում հանդիպում են Վարդենիսի ու Սևանի լեռնաշղթաներում, Ագատի կիրճում՝ յուրայի, կավճի ու պալեոգենի ծովային ապարներում: Եզակի են Դեբեդ, Ձորագետ ու Փամբակ գետերի կիրճերում վերին պլիոցենի Գ.լ-ի մինչև 50 մ հաստության շերտախմբերը:

ԳՆԵՅՍ (գերմ.՝ gneis), գղձաքար, խոշորահատիկ, ընդհատ թելիկային կառուցվածքով փոխակերպային ապար՝ կազմված դաշտային սպաթ, քիչ քանակով՝ քվարց, փայլար կամ երկաթ-մագնեգիումային սիլիկատ միներալներից: Առաջանում է հրային ու նստվածքային ապարների փոխակերպումից: Տարածված է մինչքեմբրի բյուրեղային զանգվածներում: ՀՀ Ծաղկունյաց, Հախումի, Ամասիայի և Երանոսի փոխակերպային լեռնազանգվածներում հայտնի են նռնաքար-երկփայլարային, քվարց-մուսկովիտ-բիոտիտային Գ-ներ ու գրանիտագնեյսներ։ Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳՐԱՆԻՏ (<լատ. granum-հատիկ), ներժայթուք ապար՝ կազմված դաշտային սպաթ, թթվային պլագիոկլազ, քվարց, քիչ քանակությամբ՝ բիոտիտ, մուսկովիտ, ամֆիբոլ և որևէ գունավոր միներալներից: Առաջանում է մագմայի բյուրեղացման հետևանքով: Կառուցվածքը բյուրեղային է, խոշորահատիկ: Տարածված տարատեսակներն են մագմայական պլագիոգրանիտները, պորփյուրանման Գ-ները, գրանոդիորիտները, քվարցային դիորիտները:

ՀՀ տարածքի Գ-ները գտնվում են Բջնիի փոխակերպային զանգվածում: Գրանիտ-գրանոդիորիտային ներժայթուք է Մեղրու պլուտոնի մի մասը: Տարածված են Փամբակի, Բազումի, Ծաղկունյաց, Զանգեգուրի և այլ լեռնաշղթաներում: Գ-ների հետ են կապված Քաջարանի, Ագարակի, Հանքավանի և այլ պղինձ-մոլիբդենային հանքավայրեր: Օգտագործվում է շին-յան և քանդակագործության մեջ: Գ-ի արտաժայթուք նմանակն է ռեոլիտը։

ԳՐԱՆԻՏԱԳՆԵՅՍ, գրանիտագղձաքար, փոխակերպային ապար՝ գրանիտի միներալային կազմով: Գրանիտից տարբերվում է թերթային և գնեյսային կառուցվածքով: Առաջանում է թթվային կազմի գրանիտային, հրային ապարների միջին և բարձր աստիճանների փոխակերպման (ընդհուպ մինչև դրանց մասնակի հալումը), թերթայնացման և վերաբյուրեղացման հետևանքով: Տարածված է ՀՀ Ծաղկունյաց, Ջանգեգուրի, Փամբակի ու Բազումի լեռնաշղյտաներում: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳՐԱՆԻՏ-ՊՈՐՓՅՈՒՐ, ներժայթուք, թթվային, կիսախորքային, պորփյուրային ապար: Բնորոշ են մեկ կամ մի քանի միներալների (օլիգոկլագ, կալիում-նատրիումական դաշտային սպաթ, քվարց, բիոտիտ և ամֆիբոլ) ներփակումներ՝ միկրոգրանիտային, ֆելզիտային հիմնային զանգվածում: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, գույնը՝ մոխրավարդագույն: Ներկայացված են դայքերով ոչ մեծ ապարազանգվածներով, որոնք կապված են գրանիտ-գրանոդիորիտային ներժայթուք ապարների հետ: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳՐԱՆՈԴԻՈՐԻՏ, ներժայթուք ապար՝ կազմված քվարց, պլագիոկլազ, ինչպես Նաև բիոտիտ, պիրոքսեն միներալներից: Բաղադրությամբ միջանկյալ տեղ է գրավում գրանիտի և քվարցային դիորիտի միջև: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԳՐԱՆՈՍԻԵՆԻՏ, քվարցային սիենիտ, ներժայթուք ապար՝ կազմված կալիում-նատրիումական դաշտային