Քիմ. կազմը' HCQ3 80 CI 14 Տ04 6 CO 1,5 M3.6 T12° C : (Na + K)85Ca 10 Պարունակում է նաև Fe, B, F, Mn, Zn, Pb և այլ միկրոտարրեր:
Ջրաբուժ. հատկություններով նման է «Բորժոմ» (Վրաստան), «Վփշի» (Ֆրանսիա) և «Բջնի» հանքային ջրերին: Օգտագործվում է ստամոքսաղիքային, լյարղի, լեղապարկի հիվանդությունների դեպքերում: Շշալցվում է «Դիլիջան» հանքային ջրերի գործարանում:
ԴԻՈՐԻՏ (<հուն. diortzo - տարբերել), ներժայթուք ապար՝ կազմված պլագիոկլազանդեզին, մուգ գույնի պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ, երբեմն՝ քվարց, օրթոկլազ և ուղեկցող՝ մագնետիտ, իլմենիտ միներալներից: Կառուցվածքը իդիոմորֆահատիկային է, հոծ, պորփյուրանման, գնդաձև: Հանդիպում է ապարազանգվածների, դայքերի ձևերով: Տարբերում են սպիտակավուն և մուգ տարատեսակներ: Տարածված է Բազումի և Բարգուշատի լեռնաշղթաներում: Օգտագործվում է շին-յան մեջ:
ԴՈԼԵՐԻՏ (<հուն. doler6s - խաբուսիկ), հրաբխ. ապար, բազալտի տեսակ: Կառուցվածքը բյուրեղային է՝ հրաբխ. ապակու առկայությամբ: Առաջանում է բազալտային հալոցքի դանդաղ սառչելուց՝ խոշոր լավային հոսքերի կենտր. մասերում կամ երակներում: Օգտագործվում է շին-յան մեջ:
ԴՈԼՈՄԻՏ (ֆրանսիացի երկրաբան Դ. Դոլոմիենի անունից), 1. կարբոնատների խմբի միներալ, կալցիումի և մագնեզիումի կրկնակի ածխաթթվային աղ՝ CaMg(C03)2: Պարունակում է 30,41 % CaO, 21,86 % MgO և 47,73 % 0Օ2: Բյուրեղային համակարգը տրիգոնային է, կարծր.՝ 3,5-4, խտութ.՝ 2800-2900 կզ/iP, գույնը՝ սպիտակ, մոխրագույն, երբեմն՝ դեղին՝ գորշ և կանաչավուն երանգներով: 2. Կարբոնատային նստվածքային ապար՝ կազմված ավելի քան 95% Դ. միներալից: Առանձնացվում են կրաքարային, կրային Դ-ներ և դոլոմիտային կրաքարեր: Երկրակեղևում առաջացնում է շերտեր, ենթաշերտեր, ոսպնյակներ: Դ-ի հանքավայրեր կան ՀՀ Տավուշի (Լուսաձոր գ.), Կոտայքի (Արզական գ.) մարզերում: Օգտագործվում է մետաղաձուլության (հրակայուն հումք ու թրծանյութ), ապակու և ջնարակի արտադրության, շին-յան ու գյուղատնտեսության (թթվային հողերի չեզոքացում) մեջ:
ԴՐՄԲՈՆԻ ՈՍԿՈՒ-ԲԱՁՄԱՄԵՏԱՂԱՏԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ Դրմբոն հրաբխ. լեռնազանգվածի կենտր. մասում: Հանքադաշտի տարածքը 20 կմ2 է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են միջին յուրայի պիրոկլաստիկ առաջացումներ, ավազաքարեր, արգիլիտներ, ալևրոլիտներ, որոնք հատվում են դայքերով և պորֆիրիտային առաջացումներով: Ոսկի-պղինձ-պիրիտային հանքայնացումը պարփակված է 3 տարանջատ հանքայնացմամբ և ոսկեբերությամբ տարբեր հանքամարմիններում: Հանքանյութը կազմված է պիրիտ, խալկոպիրիտ, մարկագիտ միներալներից, պղնձի երկրորդային սուլֆիդներից, բնածին ոսկուց և արծաթից: Հանքանյութի պաշարները 3,3 մլն տեն (ոսկու միջին պարունակությունը՝ 4 գ/տ): Հանքավայրը շահագործում է «Բեյս Մեթըլս» ընկերությունը:
ԴՈՒՆԻՏ (Նոր Զելանդիայի Դուն լեռան անունից), ներժայթուք գերհիմնային ապար՝ կազմված ձիթակն, պիրոքսեն և ուղեկցող՝ քրոմշպինելիդ միներալներից: Կառուցվածքը նրբահատիկ է, գույնը՝ մուգ կանաչ, կապտականաչ կամ սև: Դ. քրոմիտային հանքավայրերի մայր ապար է: ՀՀ-ում Դ-ների ներդրումները մտնում են Սևանի և Վեդու օֆիոլիթային գոտիների գաբրոպերիդոտիտային կազմավորումների մեջ: Օգտագործվում է հրակայուն աղյուսի արտադրության մեջ:
ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՊԻ ՏՈՒՖ, հրաբխ. ապար, տուֆի տարատեսակ: Առաջացել է անթրոպոգենում՝ հրաբխի իգնիմբրիտային (հրահեղեղային) ժայթքումից: Շիկացած մագման արտավիժել է և, մեծ արագությամբ հոսելով, առաջացրել 0,8-15 մ հաստության տուֆի հորիզոն, ծածկոց: Քիմ. կազմը անդեզիտային, անդեգիտադացիտային է, գույնը՝ շագանակագույն, սև ու կարմիր, ծավալային կշիռը՝ 1,5-2 գ/սմ3, ծակոտկենությունը՝ 20-40%: Ջերմաձայնամեկուսիչ է, գեղագարդիչ, հեշտ մշակվող: Տարածված է Երևանի և Գյումրու շրջակայքում: Երևանի շրջակայքում ելքերը մերկանում են Արինբերդի տարածքում, Հրազդանի ու Գետառի կիրճերում, Ավանի խճուղու երկարությամբ: Ավանի, Նորքի, Ջրվեժի և Նուբարաշենի հանքավայրերը շահագործվել են: Գյումրուց հս. և հս-արմ. անընդմեջ տուֆային շերտ է. տարածքը՝ 120 կմ² (Վահրամաբերդ, Կարմրաքար, Կապս, Մայիսյան, Հովունի