Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախորք դիտվում է ջերմաստիճանի անընդհատ բարձրացում, ինչը վկայում է Երկրի ընդերքում ջերմության աղբյուրների գոյության մասին: Ենթադրվում է, որ այս ջերմության հիմն, աղբյուրը ճառագայթաակտիվ տրոհման էներգիան է: Ջերմային հոսքն անընդհատ արտահոսում է Երկրի ընդերքից դեպի մակերևույթ և տարածվում շրջապատում: Հաշվված է, որ ջերմության այդ արտահոսքը կազմում է 1021 Ջոուլ/տարի:

Ընդերքի ջերմաստիճանի հետազոտությունները կատարվում են արտավիժած լավաների, ջերմուկների, հանքահորերում, հորատանցքերում և ծովի հատակում գտնվող ապարների ջերմաստիճանները չափելով, ինչպես նաև ընդերքում նյութի էլեկտրահաղորդականության, ապարների ջերմաֆիզ. հատկությունները որոշելով:

Երկրի ընդերքում ջերմաստիճանի անմիջական չափումները հնարավոր են միայն մի քանի կմ խորություններում, այնուհետև ջերմաստիճանը գնահատում են անուղղակիորեն՝ ըստ հրաբուխների լավայի ջերմաստիճանի և երկրաֆիզ. որոշ տվյալների: Իսկ 400 կմ-ից ավելի խորություններում որոշվում են ջերմաստիճանի հավանական սահմանները:

Ջերմության արտահոսքի միջին արժեքն ամբողջ Երկրի համար 1,2- 1,5 մկկալ/սմ2․վ է և տատանվում է 0,6-2,4 մկկալ/սմ² վ սահմաններում, հազվադեպ հասնում 8 մկկալ/սմ2-- վ ֊ի.

Երկրից արտահոսող ջերմության քանակն ավելի քան 4 հզ. անգամ փոքր է Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակից, ուստի Երկրի ընդերքից արտահոսող ջերմությունը չի ազդում կլիմայի վրա: ՀՀ տարածքում երկրաջերմային դաշտը հետազոտվել է 1960-ական թթ.: ՀՀ կենտը, մասում (մոտավորապես Արագած-ԳԵղամա-Վարդենիսի լեռնազանգվածների գծով) երկրաջերմային արտահոսքը բավական բարձր է (միջինը՝ 2,4 մկկալ/սմ²․վ) և նվազում է դեպի Արաքս և Կուր գետերի հովիտները (մինչև 1,2 մկկալ/սմ²․վ)։

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԲԱԶՄԱԿԱՄԱՐԱԾԱԼՔ ՀՀ հվ-ում, Կապանի բազմակամարածալքից բաժանվում է Խուստուփ- Գիրաթաղի տեկտոնական բեկվածքով. Տարբեր ուղղություններով, խզումնային խախտումներով (Տաշտունի, Խուստուփ-Գիրաթաղի, Գեղիի և այլն) կոտրատված, փոքր կամարածալքերով (Գեղիի և այլն) ու գոգածալքերով (Արամազդի, Քաջարանի և այլն) տեկտոն. կառուցվածք է՝ կազմված պալեոզոյան փոխակերպային, նստվածքային խիստ ծալքավորված և դրանց վրա տեղադրված պալեոգենի հրաբխածին ապարներից: Հս-արլ. թևը կտրվում է Խուստուփ-Գիրաթաղի տեկտոն. բեկվածքով, իսկ դեպի հս-արմ. և հվ-արլ. Զ. բ. խորասուզվում է նստվածքային ապարների տակ: Զ. բ-ումնստվածքային և հրաբըխածին ապարների մեջ ներդրված է Մեղրու պլուտոնը՝ կազմված գրանոդիորիտներից, գրանիտոիդներից, քվարցային դիորիտներից և այլն: Զ. բ-ում են Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, կան հանքային ջրերի պաշարներ: Ձ. բ. երկրաշարժաակտիվ է:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ, տարբեր միներալային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները: Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ: Հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (ալմաստ, քրիզոլիտ, լաբրադորիտ և այլն) և գրանիտային պեգմատիտների (ծովակն, տոպազ, զմրուխտ, ամազոնիտ և այլն) բյուրեղացման հետ: Առաջանում են հանքային ջրերից (արևակն, լեռն, բյուրեղապակե փիրուզ, ագաթ և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում (ռուբին, սապֆիր, լազուրիտ, նռնաքար և այլն): ՀՀ տարածքում հայտնի են ագաթի, քաղկեդոնի (Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզեր), մեղեսիկի, լեռն, բյուրեղապակու, սարդիոնի (Տավուշի մարզ), նեֆրիտի, ուվարովիտի (Գեղարքունիքի մարզ), փիրուզի, մալաքիտի [Լոռու (տես Թեղուտի փիրուզի հանքավայր) Սյունիքի մարզեր], արծաթափայլ վանակատի, արևակնի (Կոտայքի, Արարատի մարզեր) Թ. և կ.ք-ի հանքավայրերը:

Հայկ. լեռնաշխարհում Թ.ևկ.ք. օգտագործվել են դեռևս բրոնզի դարում, որի վկայությունն են Լճաշենի, Օշականի, Գառնիի պատմ. հուշարձանների դամբարանադաշտերից պեղված զարդաքարերն ու պաշտամունքային առարկաների հարուստ հավաքածուները: Միջնադարյան Հայաստանում Թ. և կ. ք. օգտագործվել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պերճանքի առարկաներ զարդարելու համար (Լճաշենի պեղումներից գտնվել են փիրուզազարդ կոճակներ):