Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թ.ևկ.ք. բաժանվում են 3 կարգի՝ թանկարժեք ոսկերչական, կիսաթանկարժեք ակնագործական և գեղազարդիչ երեսպատման:

ԹԵԺԼԵՌԱՆ ՆԵՖԵԼԻՆԱ6ԻՆ ՍԻԵՆԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Կոտայքի և. Լոռու մարզերի սահմանագլխին՝ Փամբակի լեռնաշղթայի կենտր. մասում: Հայտնաբերվել է 1932-ին, հետախուզվել 1950-ին: Մագմայական հանքավայր է՝ առաջացած վերին էոցեն-օ-լիգոցենում. բաղկացած է խոշոր (45 կմ2) կալիում-ալկալիական օղակային ներժայթուքից և հրաբխ. ապարներով եզրավորված կենտր. զանգվածից: Al2O3-ի և ալկալիների մեծ պարունակությամբ նեֆելինային սիենիտները Al-ի, հազվագյուտ տարրերի (Rb, Cs, Li, Be, Nb և այլն), սոդայի, պոտաշի և կալցիումի մոնոսիլիկատի հումք են: Գործն, նշանակություն ունեն 21,5-23,5% Al203 պարունակող կեղծ լեյցիտային նեֆելինային սիենիտները, որոնք ձգվում են կենտր. ապարազանգվածում. երկար.՝ 1,3-3 կմ, լայն.՝ 100-200 մ. Հանքանյութի կարևոր բաղադրիչներն են՝ Al203 (22,6%), KշՕ (8,85 %), Na20 (4,36 %):

ԹԵՂՈՒՏԻ ՊՂԻՆՁ-ՄՈԼԻԲԴԾՆԱԾԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Ալավերդի ք-ից 32 կմ արլ.՝ Թեղուտ գ-ի շրջակայքում: Հայտնի է 1976-ից, հետախուզվել է 1979-90֊ին: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են մեզոզոյան Շնող-Կողբ մագմայական զանգվածի պլագիոգրանիտային, քվարց-դիորիտային և մոնցոնիտային ներժայթուք ապարները, դրանց հետ կապված երակային առաջացումները, որոնք հատում են հրաբխանստվածքային առաջացումները: Հանքավայրը շտոկվերկային է, հանքայնացումը՝ երակիկացանավոր՝ կազմված վերին՝ օքսիդացած, միջին՝ երկրորդային սուլֆիդային հարստացման, և ստորին՝ սուլֆիդային գոտիներից: Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, մոլիբդենիտ, խալկոզին, կովելին և բորնիտ միներալներից: Հիմն. արդ. պաշարները կենտրոնացած են 100 մ հաստության միջին գոտում: Հետախուզված արդ. պաշարները կազմում են՝ հանքաքար՝459,23 մլն տ, պղինձ՝ 1630,2 հզ. տ, մոլիբդեն՝ 99,11 հզ. տ: 2005-ից հանքավայրը վերահետախուզում և վերագնահատում է «Արմինիըն Քափիըր Փրոգրամ» ընկերությունը:

ԹԵՂՈՒՏԻ ՓԻՐՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Թեղուտ գ-ի շրջակայքում: Հայտնաբերվել է 1974-ին: Տեղադրված է Շնող-Կողբ մագմայական զանգվածի մերձհպումային մասում: Հանքայնացումը ջրաջերմային լուծույթներից փոխակերպված գրանոդիորիտների մեջ է՝ ավելի քան 100 մ խոր-ներում՝ 0,1-3 մ երկարության երակիկների, անկանոն զանգվածների, ոլոռահատիկների, պալարների, մանր ցանի ձևերով ու նրբաթաղանթ քսուքների տեսքով: Պատահում են նաև բեկո- րացված (փիրուզային հանքամայր) և սարդոստայնանման առաջացումներ: Հանքամարմիններում փիրուզի պարունակությունը 100-250 գ/մ³ է: Փիրուզի հիմն, զանգվածը կենտրոնացած է հանքանյութի՝ որակով տարբեր տեղամասերում: Բարձրորակ փիրուզի ելքը 0,22-18,6% է: Առավել բարձրորակ է արլ. տեղամասի հանքանյութը: Արդյունահանված ցածրորակ փիրուզն ազնվացնում են. արհեստականորեն բարելավում են գույնը և խտությունը: Հանքավայրի հիմն, պաշարներն արդյունահանվել են, ներկայումս իրականացվում է փոքրածավալ հանույթ:

ԹԵՐԹԱՔԱՐ, նստվածքային և փոխակերպային ապար, որին բնորոշ է թերթիկների ու թեփուկների տարաբաժանվելու հատկությունը: Առաջանում է ապարագոյացման ընթացքում՝ կավային միներալների համատեղ աճի կամ տևական միակողմանի ճնշման պայմաններում՝ ապարի բյուրեղացման, հիմնականում վերաբյուրեղացման հետևանքով: Տարբերում են կավային և փոխակերպային բյուրեղային Թ-եր: ՀՀ-ում կա վային Թ. տարածված է Ուրծի, Վայքի ու Մեղրու լեռնաշղթաներում, Տավուշի մարզում, փոխակերպային բյուրեղային Թ՝ Ծաղկուևյաց լեռնաշղթայում: Օգտագործվում է որպես շինանյութ, օրգ. նյութերով հարուստ տեսակները (այրվող թերթաքար)՝ վառելանյութ, բյուրեղային Թ.՝ գրաֆիտի ու փայլարի հումք:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՐԱԿԱՅՈՒՆ ԿԱՈԼԻՆԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Թումանյան ք-ից 3,5 կմ հս.: Հայտնաբերվել է 1934-ին, շահագործվել 1939-ից՝ բաց եղանակով: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են միջին էոցենի հրաբխածին-նստվածքային տուֆեր, տուֆափշրաքարեր և անդեզիտային պորֆիրիտներ: Հրակայուն կավերի առաջացումը կապված է գրանոդիորիտային և դիորիտային ներժայթուքների ջրաջերմային փոփոխման (կաոլինացման) հետ: Հանքավայրի արդյունավետ շերտը ձգվում է տեկտոն. խախտման ուղղությամբ: Անհամասեռ միներալային կազմում մասնակցում են կաոլինիտ, սերիցիտ, պիրոֆիլիտ, քվարց, ալունիտ, քլորիտ, պիրիտ, երկաթի հիդրօքսիդ և այլն: Հանքանյութն օգտագործվում է խեցեգործության, տեխ. ու տնտ. ճենապակու, հախճապակու, շինանյութերի արտադրության մեջ:

ԻԳՆԻՄԲՐԻՏ (<լատ. ignis ֊կրակ, imber - հեղեղ), հրահեղեղ, տուֆալավա, հրաբխ. ապար: Առաջանում է հրաբխի ժայթքելուց հետո՝ հրաբխ. փոշու, մոխրի, ավազի, ավելի խոշոր բեկորների՝ հրաբխ. ապակու ու շիկացած գազերի կախույթից, որը մինչև 150 մ/վ արագությամբ շարժվում, տարածվում ու լցվում է ռելիեֆի անհարթությունները՝ առաջացնելով հարթ մակերևույթ: Գազերի անջատումից հետո խտանում ու ջերմազոդվում է: Իգնիմբրիտային են Երևան-Գյումրու, ԱՆիի և Արթիկի տիպերի տուֆերը:

ԼԱՎԱ (<լատ. labes - թափվել, փլուզվել), հրաբխ. ժայթքումների ժամանակ մագմայական օջախներից Երկրի մակերևույթ արտավիժած սիլիկատային հրահեղուկ զանգված, որը սառչելուց հետո վերածվում է մագմայի: Հիմն, բաղադրիչներն են Si-ի, Al-ի, Fe-ի, Mg-ի, Mn-ի, Ca-ի, Na-ի և K-ի օքսիդները: Պարունակում է նաև գազեր ու ջրային գոլորշիներ, որոնք Լ-ի սառչելու ժամանակ ցնդում կամ գոլորշանում են: Լ֊ի շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով՝ 1,5-2,5 կմ/ժ, բազալտայինը՝ 20-25 կմ/ժ արագությամբ: Լրիվ սառեցումը տևում է երկար