լճում: Ջրերի մի մասն օգտագործվում է Գեղարքուեիքի մարզի ջրամատակարարման և ոռոգման նպատակով:
ՄԱՐՄԱՐ, կուճ (<հուն. mdrmaros փայլուն քար), կարբոնատային ապար՝ կազմված հիմնականում կալցիտից (բարձրորակ, սպիտակ Մ-ի մեջ՝ մոտ 99%), որոշ տեսակներ՝ առավելապես դոլոմիտից: Սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է Մ-ի գույնը: Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջեր- մային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով: ՀՀ-ում Մ-ի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում: Բարձրորակ Մ-ի հանքավայրեր կան ՀՀ Կոտայքի (Արզական, Աղվերաև գեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գեր), Սյունիքի (Քաջարան ք.) մարզերում: Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը: ՀՀ-ում Մ-ի հաշվարկված պաշարները մի քանի մլն ւՐ են:
Հայկ. Մ-ները գեղազարդիչ են, ունեն տեխ. և շին. բարձր հատկություններով: Օգտագործվում են շին-յան, քանդակագործության մեջ և այլուր:
ՄԵԴՐԱՁՈՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի միջին ավազանում, արդ. պաշարները հիմնականում գետի ձախ ափին են: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են ստորին պալեոզոյան թերթա- քարեր և միջին Էոցենի հրաբխանստվածքային առաջացումներ: Հայտնաբերված շուրջ 30 քվարց-ոսկեհանքային Երակներն ու երակային գոտիներն ունեն հս-արլ. տարածում: Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, թելուրիդներ միներալներից, բնածին ոսկուց, արծաթից և մի շարք սուլֆիդներից: Հանքանյութի պաշարները մոտ 600 հզ. տ են (ոս¬ կու միջին պարունակությունը՝ 13 գ/տ) -.
ՄԵՐՁԱՐԱՔՍ6ԱՆ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԳՈՏԻ, Երևան-Օրդուբադի տեկտոնական գոտի, ընդգրկում է Հրազդան ու Վեդի գետերի միջագետքը, Ուրծի ու Վայքի լեռնաշղթանեՆՈՅԵՄԲԵՐ. 87 րը: Ծալքավորումը տեղի է ունեցել վերին կավճից մինչև պլիոցեն: Դևոնտրիասի, վերին կավճի, պալեոգենի ու անթրոպոգենի գոյացումներից կազմված թույլ ծալքավորված գոտի է, որին բնորոշ են մագմայականությունը, ներծին հանքայնացումը, տեկտոն. կառուցվածքների ու ռելիեֆի ձևերի ուղիղ փոխհարաբերությունը: Առանձնացվում են Երևան-Օրդուբադի գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային ենթագոտիները:
ՆԵՖԵԼԻՆԱՏԻՆ ՍԻԵՆԻՏ ալկալային մագմայական ապար՝ կազմված ալկալային դաշտային սպաթ, նեֆելին, էգիրին-ավգիտ, ամֆիբոլ, բիոտիտ և հազվադեպ՝ ցիրկոն, վելերիտ, լոպարիտ, ապատիտ, տորիտ, սֆեն միներալներից: Կառուցվածքը բյուրեղային է, պորփյուրանման, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն: ՀՀ-ում հայտնի են ներժայթուք ալկալային կալիում-սիլիցիումային, սոդալիթային, կանկրինիտային և նոզեանային խոշոր համալիրներ, որոնք տարածված են Թեժլեռան զանգվածում, Սյունիքի (Շվանիձոր գ.) և Արարատի (Փոքր Վեդի գ.) մարզերում: Ն.ս. ալյումինի հումք է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԵՆԹՈՆԻՏԱՅԻՆ ԿԱՎԵՐԻ ԵՎ ՏԵՈԼԻԹՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Տավուշի մարգում, ԲԵրդավան գ-ից 3-8 կմ հս-արլ.: Հայտնի է վաղ անցյալից: ԲԵնթոնի- տային կավերի հանքավայրի հետախուզման աշխատանքներն սկսվել են 1960-ին (ընդհատումներով շարունակվել մինչև 1978-ը), ցեոլիթներինը՝ 1972-ին: Ջրաջերմային հանքավայր է՝ տեղաբաշխված 4 տեղամասում: Առաջացել է վերին կավճի թթվային հրաբխ. մոխիրներից, տուֆերից, պեմզաներից՝ ջրաջերմային լուծույթների ազդեցությամբ: Հանքամարմինները շերտաձև են: ԲԵնթո- նիտները Ներկայացված են հիմնականում ալկալի և հողալկալի տարատեսակներով: Հանքամարմնի հաստությունը 0,5-100 մ է, ցեոլիթինը՝ 8-80 մ. Հանքավայրում օգտակար միներալները Ներկայացված են մոնտմորիլոնիտով. հանդիպում են նաև պլագիոկլագներ, քվարց, քաղկեդոն, արևակն, կալցիտ, պիրիտ, հեմատիտ, գալենիտ, ցիրկոն Մերձարաքս|ան տեկտոնական գոտին ևն: Ցեոլիթների հանքավայրում առկա է միներալների 3 տարատեսակ՝ անալցիմ, մորդենիտ և կլինոպտիլոքար. արդ. նշանակություն ունեն վերջին 2- ը: Բենթոնիտային կավերի հեռանկարային պաշարները մոտ 300 մլն տ Են, ցեոլիթներինը՝ 520 մլն տ: Հերթափոխվելով