Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փոխվելով բենթոնիտային կավերի հետ՝ ցեոլիբները տալիս են խառը տարատեսակների կուտակումներ, որոնց հեռանկարային պաշարները գնահատվել են 500 մլն տ: Թավատառ տեքստՆՈՐԻՏ (նորվեգ.՝ norit, <Norge - Նորվեգիա), ներժայթուք ապար՝ կազմված օրթոռոմբային պիրոքսեն և հիմնային պլագիոկլազ, երբեմն՝ նաև ավգիտ, ձիթակն, հոռնբլենդ, բիոտիտ և ուղեկցող՝ մագնետիտ, իլմենիտ, ապատիտ, նռնաքար, կորունդ, շպինել միներալներից: Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ սպիտակավուն կամ մուգ մոխրագույն (ըստ գլխ. միներալի պարունակության): Տարածված է Սևանի օֆիոլիթային գոտիներում: ՀՀ Լոռու մարզում (Մարգահովիտ գ-ի մոտ) հանդիպում են գնդային գաբրո-նորիտներ, որոնք պարունակում են նաև մոնոկլինային պիրոքսեն: Օգտագործվում է շին-յան մեջ: ՆՈՒՌՆՈՒՍԻ ԿԱՅԾՔԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Կոտայքի մարզում՝ Նուռնուս գ-ից 1 կմարլ.: Սպիտակ, թեթև, փոշենման, դիատոմիտի ոսպնյակաձև, ոչ բյուրեղային (ամորֆ), սիլիկահողով հարուստ, 16 մ հաստության կուտակ՝ կազմված վերին պլիոցենի և ստորին անթրոպոգենի լճային ավազանում աճած դիատոմային ջրիմուռների կայծքարային խեցիներից: Հանքանյութը կազմված է արևակն, կրիստոբալիտ, մոնտմորիլոնիտ, կալցիտ միներալներից: Սպիտակ դիատոմիտները պարունակում են 90-99% Si02, որոշ քանակով FeO, Al2O3+Fe2O3, CaO, գորշ տարատեսակները՝ մոտ 75 % Si02: Գրանցում մեծէAl2O3-ի, CaO-ի, Na2O-ի, K2O-ի, H2O-ի պարունակությունը: Պաշարները (46,4 հզ. մ3) հիմնականում սպառվել են: Օգտագործվում է որպես զտիչ նյութ՝ շաքարի, լցանյութ՝ կաուչուկի, թեթև հրակայուն աղյուսի և ջերմամեկուսիչ սալերի արտադրության մեջ: ՇԱՀՈՒՄ3ԱՆԻ ՈՍԿԻ-ԲԱՁՄԱՄԵՏԱ- ԴԱՏԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապանի պղնձի հանքավայրի հվ-արլ. մասում: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են միջին և վերին յուրայի հրաբխանստվածքային ապարները: Լայնորեն տարածված քվարցային անդեզիտները հանքպարփակող ապարներ են: Հայտնաբերված երակներից մոտ 50-ը (հզոր.՝ 1,5-2,5 մ) ունեն արդ. նշանակություն և հետամտվում են 200-500 մ. Հանքանյութը կազմում են հիմնականում ոսկին, արծաթը, ցինկը, ավելի սակավ՝ պղինձը, կապարը և ուղեկից տարրերը՝ կադմիումը, սելենը, թելուրը, ինդիումը: Պաշարները. հանքանյութ՝ 3385 հզ. տ, ոսկի՝ 13,909 տ (միջին պարունակությունը՝ 4,1 q/ui), արծաթ՝ 231,7 տ (68,4 գ/ւմ) ՇԱՄԼՈՒԴԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Լոռու մարզում՝ Ախթալա երկաթուղային կայարանից 8 //ւ/հս-արմ.՝ Ալավերդու կամարածալքի հս-արլ. մասում: Շահագործվել է 1770-ից՝ հուն., ֆրանս., ապա՝ ռուս, և հայկ. բաժնետիր. ընկերությունների կողմից: Շ.պ.հ. միջին ջերմաստիճանի, փոքր խորությունների, ջրաջերմային հանքավայր է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են պորֆիրիտներ, տուֆեր, տուֆափշրաքարեր, տուֆաավազաքարեր: Հանքանյութը կազմված է պիրիտ, խալկոպիրիտ, մարկազիտ, գալենիտ, սֆալերիտ, տենանտիտ, քվարց, բարիտ և այլ միներալներից: Պղնձի միջին պարունակությունը 3-4% է: Հանդիպում են նաև բնածին ոսկի, արծաթ, ծծումբ, սելեն, թելուր և այլն: Ըստ միներալային կազմի՝ առանձնացվում են պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային (գերակշռում են և հումք են պղնձի արտադրության համար) և սֆալերիտ-գալենիտային հանքատեսակներ: Ներկայումս շահագործում է «Մետալ Պրինց» ընկերությունը: ՇԻՐԱԿԻ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱՁԱՆ, Շիրակի դաշտում, Ախուրյան գետի միջին ավազանում: Տարածքը ավելի քան 300 կմ2 է՝ ծածկված տուֆային լավաներով, լճագետային ու ավազակավային նստվածքներով: Ավազանի սահմաններում առանձնացվում են քաղցրահամ և հանքային ջրերի տեղամասեր, որոնք սնվում են Շիրակի գոգավորությունը եզրավորող լեռնաշղթաներում ներծծվող մթն. տեղումներից և մակերևութային ջրերից: Քաղցրահամ ջրերը կուտակված են խճերից, կոպիճներից, կավավազներից ու բազալտային անդեզիտներից կազմված վերտուֆային և ենթատուֆային հորիզոններում: Ջրերը հիդրոկարբոնատային են, հանքայնացումը՝ 0,3-0,5 q/լ, ջերմաստիճանը՝ 8-10°C: Քաղցրահամ ջրապարունակ հորիզոնները կարևոր նշանակություն ունեն Գյումրու ջրամատակարարման համար: Նախկինում ջրերն օգտագործվել են ջրհորերի ու քահրիզների միջոցով: Քահրիզների ջրաքանակը մեծացնելու նպատակով փորվել ԵՆ (1937) հորատանցքեր և հայտնաբերվել ճնշումային քաղցրահամ ջրեր (ծախսը՝ 15-20//*/): Դրանց ամենամեծ քանակությունը կուտակված է Արևիկ գ-ի բազալտային անդեզիտների ջրապարունակ հորիզոնում: Շ.ա.ա-ի հանքային ջրերի տեղամասը զբաղեցնում է Ախուրյան գ-ից հս-արմ. և Ախուրիկ ու հսահակյան գ-երի միջև գտնվող տարածքը: Հանքային ջրերը հարուստ են ծծմբաջրածնային և ածխաջրածնային գազերով, բարձր ճնշումային Են, հանքայնացումը՝ 1,2—4,8 զ/լ, ջերմաստիճանը՝ 12- 21°C: Ջրապարունակ հորիզոնները հանդիպում են տարբեր հաստության (2-17 մ) ավազային և ավազախճային շերտերում: Հորատանցքերը շատրվանում են մինչև 10-12 մ ծախսը՝ 1-15//*/: Շ.ա.ա-ի մեծ պաշարներով ջրերը բարձրորակ են: ՇՈՐԺԱՅԻ ՔՐՈՄԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արլ. ափին՝ Շորժա գ-ից 1,5 կմ արլ.: Հայտնաբերվել է 1889- ին: Մագմայական հանքավայր է՝ բաղկացած Երակաձև (երկար.՝ մինչև 65 մ, հաստ.՝ 2 մ), բնաձև (լայնակի կտրվածքը՝ մոտ 4 մ2), ոսպնյակաձև (Երկար.՝ մինչև 30 մ, հաստ.՝ 1-4 մ) մոտ 30 հանքամարմիններից, որոնց չափերն ըստ խորության մեծանում Են: Cr2O3-ով առավել հարուստ (մինչև 50 %) հանքամարմինները գտնվում են ոսպնյակաձև դունիտային զանգվածների մեջ: Երկրբ. կառուցվածքում մասնակցում է սերպենտինացած պերիդոտիտ-դունիտային զանգվածը 1,5 կմ2), որը հարում է վերին կավճի և էոցենի հրաբխանստվածքային ապարներին: Տարբերում են հոծ, խիտ և ցանավոր հանքամարմիններ՝ կազմված քրոմշպինելիդներ, սերպենտին (անտիգորիտ, քրիզոտիլ), երբեմն՝ ձիթակն միներալներից: Հազվադեպ հանդիպում են նաև քրոմնռնաքարեր, կալցիտ, պենտլանդիտ, միլարիտ, երբեմն՝ բնածին պղինձ: Cr2O3-ի (40 % միջին պարունակությամբ) մոտ