Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործվել 1945-ից: Արդ. նշանակության հանքայնացումը երակիկացանավոր է՝ տեղադրված ջրաջերմային Փոխակերպված մոնցոնիւոների մեջ՝ դրանց հատող գրանոդիորիտ-պորփյուրային դայքերի երկայնքով: Հանքանյութն առաջացել է երկարատև, ժամանակամիջոցում՝ ջերմաստիճանի աստիճանական անկման պայմաններում՝ հանքայնացման մի քանի փուլերով, և կազմված է հիմնականում մոլիբդենիտ, խալկոպիրիտ, մագնետիտ, պիրիտ միներալներից: Պարունակում է նաև թանկարժեք ուղեկից տարրեր՝ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, բիսմութ և այլն: Տարածված են նաև մոլիբդեն ու պղինձ պարունակող արդ. նշանակության 0,1-0,5-ից մինչև 5 մ հաստության քվարցի երակներ: Հանքանյութը հարստացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մոլիբդենը կորզվում է Երևանի Մաքուր Երկաթ գործարանում:

ՔԱՐԱԾՈՒԽ, բուս․ ծագման այրվող կարծր օգտակար հանածո: Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը: Գույնը սև է կամ գորշասև: Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը: Պարունակում է 75-97% և ավելի ածխածին, 1,5-5,7% ջրածին, 1,5-15% թթվածին, 0,5-4% ծծումբ, մինչև 1,5% ազոտ, 0,5-2% ցնդող նյութեր: Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգ. մնացորդների քայքայման արգասիքներից, որոնք փոխակերպվում են երկրակեղևի ապարների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում: Ք. տարածված է քարածխային, պերմի և յուրայի ժամանակաշրջանների նստվածքներում: Տեղադրվում է տարբեր հզորության շերտերի ձևով: ՀՀ-ում Ք-ի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում: Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք, հումք՝ մետաղաձուլության և քիմ. արդ-յան համար:

ՔԱՐԱՂ, հալիտ (< հուն. háls տաղ), միներալ: Քիմ. կազմը՝ NaCI: Բյուրեղային համակարգը խորանարդային է: Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ զանգվածներ, ստալակտիտներ և այլն: Անգույն է, փայլը՝ ապակու, կարծր.՝ 2, խտութ.՝ 2300 կգ/մ3: Հեշտությամբ լուծվում է ջրում: Աղահամ է: Բյուրեղանում է ծովային ջրից՝ ծովալճակներում և չորացող մնացորդային լճերում: Ք. է արդյունահանվում Ավանի աղի հանքից.

ՔՎԱՐՑ (գերմ.՝ Quarz), միներալ: Ք. անունով հայտնի են սիլիցիումի երկօքսիդի՝ ՏiՕ2-ի 2 բյուրեղային ձևափոխություններ՝ հեքսագոնային Ք. (α-Ք.) և արիգոնային Ք. (β-Ք.): Բնության մեջ տարածված է տրիգոնային Ք.: Հաճախ Ք-ի բյուրեղներն ունեն ձգվածպրիզմատիկ տեսք: Գույնը լինում է տարբեր, անգույն, կաթի սպիտակ կամ գորշ: Ք-ի կիսաթափանցիկ գունազարդ բյուրեղները կոչվում են անգույն, թափանցիկը՝ լեռնային բյուրեղապակի, մանուշակագույնը՝ մեղեսիկ (ամետիստ), ծխագույնը՝ ռաուխտոպազ, սևը՝ մոր իոն, ոսկեդեղինը՝ ցիտրին: Կարծր.՝ 7, խտութ.՝ 2650 կգ/մ3: Ք. լայնորեն տարածված միներալ է, շատ ապարների, ինչպես նաև օգտակար հանածոների ամենաբազմազան ծագման հանքավայրերի հիմն, բաղադրամասը: Տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Օգտագործվում է մաքուր սիլիցիում ստանալու նպատակով, իսկ թափանցիկ, գունազարդ տարբերակները՝ ոսկերչական գործում: Քվարցային ավազները կարևոր հումք են խեցեգործական և ապակու արդ-յան համար:

ՔՎԱՐՑԻՏ, փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում քվարցից (SiՕ2): Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև ուիրիշ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են Ք-ի հատուկ տեսակներ՝ փայլարային, նռնաքարային և այլն: Ք-ի առաջացումը կապված է փոխակերպման ընթացքում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ: Երկաթային (մագնետիտային) Ք-ները Երկաթի արժեքավոր հանքանյութ են: Օգտագործվում է շին-յան մեջ: Տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և ԼՂՀ Մարտակերտի շրջանում:

ՕԲՍԻԴԻԱՆ, տես Վանակատ.

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ, միներալային հումք, երկրակեղևի անօրգ. և օրգ. բնական միներալային գոյացումներ, որոնք տնտեսության նյութ, արտադրության ոլորտի հիմքն են: Ըստ ֆիզ. վիճակի՝ O.h. լինում են պինդ (ածուխներ, մետաղային և ոչ մետաղային), հեղուկ (նավթ, հանքային ջրեր) և գազային (բնական այրվող և իներտ գազեր): O.h. ընդունված է բաժանել 3 հիմն, խմբերի՝ վառելիքային, մետաղային և ոչ մետաղային: O.h. ձևավորվել են երկրակեղևի զարգացման ողջ պատմության ընթացքում՝ ներծին և արտածին շարժընթացների հետևանքով: O.-ի ձևավորման համար անհրաժեշտ նյութերը տեղափոխվում են Երկրի վերին միջնապատյանից, երկրակեղևից և մակերևույթից՝ մագմայական հալոցքների, հեղուկ և գազանման լուծույթների միջոցով: ՀՀ տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային O.h.: Մետաղային O.h-ի հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են. առավել կարևոր են պղինձ-մոլիբդեևային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ