Էջ:Հայբուսակ.pdf/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


27. * Ալպուճ․

Հնդկային պտուղ մ՚է, ըստ Բժշկարանի, կամ՝ «խոտի ﬕ տակ է, որ ի Հնդկաց կու գայ, և ինքն ի Պուզէտան (Orchis) կու նմանի, և սպիտակ կու լինի, և ի վերայ սեւուկ կէտկուներ կու լինի, և Հաﬓ լեղէհամ է»։ Պէյթար՝ ուսկից առած է Ամիրտ․ նոյն կու համարի Ալպուճն՝ البج, Արաբաց Վաձ ըսած եղեգանման բուսոյն, որ է Յ․ Αχορον․ Լ․ Acorus calamus․ Փ․ Acore։

28. * Ախախիա կամ Աղաղիա․

Արաբերէն ալ այսպէս կոչուած, ըստ Լ․ Փ․ Acacia, Ռ․ Акацia, ի յոյն α'χη բառէ որ է սուր կամ փուշ, ծառին փշուտ ըլլալուն համար, ինչպէս վկայութիւն բերէ Ամիրտոլվաթ ի Գալիենոսէ, որ ասէ, թէ «Փուշ ալ ունի և խէժ ալ ունի»․ բայց ինքն՝ ըստ Պէյթարի զԱղաղիա համարի քամուք կամ հոյզ Ղարազ կամ Ղարատ ըսուած ծառի․ «և ոմանք ասեն թէ խառնուպին ծառին (Եղջիւրենի) ըռուպն է, և Ղարազին՝ պարսկերէն Քարզ կ՚ասեն (այսպէս Պէյթար ալ, قرظ) և Ղուլղուկ կ՚ասեն»։ Բայց երբ կարգն գայ ի Ղուլղուլ՝ չի յիշել զԱղաղիա, այլ ստորագրութեամբն կ՚իմացընէ որ նա Կասիա ծառն, Cassia։ — Աղաղիայի տեղ ոմանք հիմայ Կակիա կ՚ըսեն․ իսկ Յ․ Աթանասեան Հակակ, չգիտեմ նմանցնելով թէ ի լրոյ։

29. * Ախինոս․

Անունն յայտնէ յունական ծագումն (Εχίνος որ ոզնի կու նշանակէ)․ Պէյթար ալ այսպէս գրէ. «Ինքն խոտ մ՝՚է որ ի գետեզերքն կու բուսնի, և մէկմէկ թիզ կու լինի յերկանքն, և տերեւներուն ծայրն ճղքած կու լինի և կամ բաժնած կու լինի, և հինգ ճուղ կու լինի կամ վեց. և ծաղիկն սպիտակ կու լինայ, և մանտրկեկ սեւուկ պտուղ կ՚ունենայ։․․․ Ասէ Պատէին թէ այսոր Ախիրոս կ՚ասեն, և Խարտինա, և Չաւտար այլ կու ասեն․ և ոմանք ասեն թէ ինքն շիծեցաց ցորենն է՝ որ ի դաշտերն կու բուսնի և ի կանկնըման ջրեզերն, և պտուղն սեւ ու մանտր է, և ծաղիկն սպիտակ․ և պտուղն ի աչից դեղերն կու մտնէ»։ Այսպէս կու վարդապետեն թէ Գալիենոս և թէ Դիոսկորիտէս, բայց ետքինս փոխանակ Ախինոսի՝ Երինոս կ՚ըսէ, Ερινος, և այս ստոյգ համարուի․ Լ․ Erinus․ Փ․ Erine․ որ զանգակաձեւ (Campanule) ծաղկանց ցեղէն է։

30. * Ախիոն.

Այս այլ յոյն Է՛խիս (Ε'χις) բառէն ծագած է, որ վիշապ նշանակէ, և անոր նմանութենէն Վիշապագլուխ կոչած են, ինչպէս թուրքարէն ալ անուանի, ըստ Ամիրտ․ «Յաֆի[1] Եըլան պաշի, այնոր համար որ պտուղն ի յայն կու նմանի. և ինքն խոտ մ՚է որ երկան տերեւնի ունի, և ի վրայ փշեր ունի, և ամէն տերեւի

  1. Կարծեմ Եակէ, որ նշանաէ պակաս, իբր սուտ վիշապագլուխ։