շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկ․ երգեր։ Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր։
ՀԱԽՎԵՐԴՈՎ Իոսիֆ Նիկոլայի [ծ․ 15(28)․6․1916, Թիֆլիս], շինարարության բնագավառի գիտնական։ Տեխ․ գիտ․ դ-ր (1958), պրոֆ․ (1965)։ Բելառուսի ԳԱ թղթ․ անդամ (1960)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Թբիլիսիի երկթղ․ տրանսպորտի ինժեներների ինստ-ը (1939)։ 1961-88-ին՝ Բել․ պոլիտեխ․ ինստ-ի բետոնի և երկաթբետոնի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են շին․ մեխանիկայի, բետոնի խառնուրդների ռեոլոգիայի, բետոնի ամրության և ձևափոխելիության, բետոնե և երկաթբետոնե խողովակների, շինվածքների և կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է մեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատման, ճնշումային և անճնշում երկաթբետոնե խողովակների պատրաստման տեխնոլոգիայի մեթոդներ։
Երկ․ Железобетонные напорные центрифигурированные трубы, М․, 1967; Ультразвуковое вибрирование в технологии бетона, М.,1969/ соавтор/; Основы физики бетона, М․, 1981․
ՀԱԽՎԵՐԴՈՎ Իվան Վասիլի (Հախվերդյան Հովհաննես Բարսեղի) (29․7․ 1873, Սանկտ Պետերբուրգ - 1921), զինվորական գործիչ։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի 1-ին կադետ․ կորպուսում։ Ավարտել է Պավլովսկի ռազմ․ ուսումնարանը, 1902-ին՝ Գլխ․ շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։ 1904-05-ի ռուս-ճապոն․ պատերազմի տարիներին ծառայել է Գլխ․ շտաբում։ Առաջին համաշխ․ պատերազմի ժամանակ նշանակվել է 3-րդ ֆինլանդ․ գնդի (Լվով) հրամանատար, ապա՝ Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ, Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի հրամանատար (Պարսկաստան), 1917-ի հունիսին՝ 5-րդ ֆինլանդ․, ապա՝ 3-րդ հրաձգ․ դիվիզիաների հրամանատար (Հվ-Արմ․ ռազմաճակատ)։ 1917-ի վերջից թողել է ծառայությունը և տեղափոխվել Կովկաս։ 1918-ի հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար։ Հանրապետության անկումից հետո բանտարկվել է Մոսկվայում, ապա՝ գնդակահարվել։
ՀԱԽՎԵՐԴՈՎ Ֆեոդոր Եսայու, Ախվերդով, Հախվերդյան (1773-1820, Թիֆլիս), ռուսական բանակի գեներալ-մայոր։ 1807-12-ին եղել է Վրաստանի կառավարիչ, 1812-ից՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816-ից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ։
ՀԱԽՈՒՄ, գետ ՀՀ Տավուշի մարզում (ստորին հոսանքը՝ Ադրբեջանում), Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Միափորի լ-շղթայի հս-արլ․ լանջերից, մոտ 2500 մ բարձր-ից։ Երկար․ 61,5 կմ է (ՀՀ սահմանում՝ 41,5 կմ), ավազանը՝ 352 կմ2։ Սնումն անձրևային է, հորդացումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան հոսքը՝ 43,4 մլն մկմ3 (Ծաղկավան)։
ՀԱԽՈՒՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Տավուշի մարզում։ Սկսվում է Միափորի լ-շղթայից, տարածվում հս-արլ․ դեպի Կուրի դաշտավայրը։ Երկար․ մոտ 40 կմ է, բարձր․ մինչև 2000 մ։ Կազմված է հրաբխածին ապարներից։ Միջին մասում զարգացել են կուեստներ։ Լանջերը ծածկված են հաճարենու անտառներով ու սոճուտներով։ Ջրբաժան է Աղստև ու Հախում գետերի միջև։
ՀԱԽՈՒՄՅԱՆ Սեմյոն Տիգրանի (ծ․ 17․2․ 1930, Երևան), գրականագետ։ Բանասիր․ գիտ․ թեկնածու (1954), պրոֆ․ (1991)։ Տ․Ս․ Հախումյանի որդին։ 1965-72-ին և 1989-ից՝ ԵՊՀ ռեկտորի տեղակալ, 1972-73-ին՝ Երևանի Վ․Բրյուսովի անվ․ օտար լեզուների պետ․ մանկավարժ․ ինստ-ի ռեկտոր, 1973-88-ին՝ ՀԽՍՀ լուսավորության, 1988-89-ին՝ ՀՀ ժողկրթության նախարար, 1992-ից՝ ԵՊՀ ուս․ աշխատանքների գծով պրոռեկտոր։ Աշխատությունները վերաբերում են հայ-ռուս․ գրակ․ կապերին («Մ․Գորկին և Հայաստանը», 1968, համահեղինակ)։ ՀՀ պետ․ մրց․ (1988)։
ՀԱԽՈՒՄՅԱՆ Սիմեոն Գասպարի (4․2․1859, Շուշի - 14․2․1905, Փարիզ), հրապարակախոս, գրող, թարգմանիչ։ Ավարտել է Շուշիի թեմ․ դպրոցը, 1875-78-ին սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1900-01-ին հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկ․ ֆակ-ը, միաժամանակ Կոլեժ դը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ։ 1882-84-ին Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901-02-ին Փարիզում՝ «Ժամանակ» հանդեսները։ Հրատարակվել են Հ-ի «Մանիկ» (1889) վիպակը, Էդ․ Լեֆլերի, Հ․ Իբսենի, Օ․ Շմիդտի ստեղծագործություններից կատարած թարգմանությունները։
ՀԱԽՈՒՄՅԱՆ Տիգրան Սիմեոնի (17․1