Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1894, Երևան - 25․3․1973, Երևան), գրականագետ, թարգմանիչ։ Պրոֆ․ (1961), ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1943)։ Ավարտել է ՄՊՀ (1917)։ 1943-ից դասախոսել է Երևանի բուհերում։ Լույս են տեսել Հ-ի «Անտոն Չեխով․ նրա կյանքը և ստեղծագործությունը» (1944), «Ա․Ս․ Գրիբոյեդով․ նրա կյանքն ու ստեղծագործությունը» (1945), «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1958) ուսումնասիրությունները, «Ասք սովետական դյուցազունների մասին» (1945, ռուս․), «Գրական հոդվածներ և հիշողություններ» (գիրք 1-2, 1965, 1970, ռուս․), «Հուշեր» (1987) ժող-ները։ Ռուս-ից հայ․ է թարգմանել բազմաթիվ պիեսներ։


ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀԸՀԿ), խորհրդային ռազմագերիների հակաֆաշիստական կազմակերպություն․ գործել է ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ, ԽՍՀՄ, Լեհաստանի, Ֆրանսիայի՝ գերմանաֆաշիստական զորքերի օկուպացրած տարածքներում։ Ստեղծվել է 1942-ի մայիսին, ոչ ռուս ռազմագերիների Բենյամինովոյի (Վարշավայի մոտ) ճամբարում, որտեղ ֆաշիստ․ հրամանատարությունը կազմակերպում էր ազգ․ գումարտակներ (այդ թվում՝ Հայկական ազգային լեգեոնը)։ Կազմակերպությունը ղեկավարում էր ընդհատակյա կենտր․ բյուրոն, որը գլխավորում էր խորհրդ․ բանակի մայոր Ս․ Յաղջյանը (բյուրոյի անդամներ՝ սպաներ Վ․Վարդանյան, Բ․Պետրոսյան, Ա․Ղազարյան, Դ․ Մինասյան, Ա․ Կարապետյան, Լ․ Տիտանյան)։ ՀԸՀԿ կապ է հաստատել լեհ հայրենասերների հետ, ծրագրել համատեղ ապստամբություն, որը սակայն տեղի չունեցավ ճամբարը 1943-ի հոկտ․ Ֆրանսիա տեղափոխելու պատճառով։ Մեկ գումարտակ փոխադրվեց գերմանացիների օկուպացրած Մայկոպի շրջան, մյուսը՝ Ժիտոմիր։ 1943-ի սեպտ․ հայկ․ լեգեոնը փոխադրվեց Ֆրանսիա (Մանդ), որտեղ ղեկավարությունը կապեր հաստատեց ֆրանս․ Դիմադրության շարժման մասնակիցների և Ֆրանսիայի հվ-ի հայ հայրենասերների հետ։ 1944-ի հունիսին հայկ․ լեգեոնի մեկ գումարտակ, որը տեղակայված էր Լա Մանշի շրջանում, ապստամբեց, անցավ դաշնակիցների կողմը և նրանց հետ մասնակցեց Սոմ դեպարտամենտի ազատագրմանը։ ՀԸՀԿ-յան հայկ․ լեգեոնի բոլոր գումարտակներն անցան ֆրանս․ ազատ հրաձիգների ու պարտիզանների կողմը և համատեղ մասնակցեցին գերմ․ օկուպանտներից Ֆրանսիայի հվ-ի ազատագրմանը (1944-ի հուլիս-սեպտ․)։ 1944-ի օգոստ․ ֆրանս․ Դիմադրության շարժմանը հարած հայ ռազմագերիներից կազմակերպվեց Խորհրդային առաջին պարտիզանական գունդը Ֆրանսիայում։ ՀԸՀԿ-յան ընդհատակյա բյուրոներ են գործել Հոլանդիայում, Հունաստանում, Հարավսլավիայում, Ալբանիայում, Չեխոսլովակիայում։


ՀԱԿՈԲ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVII դարի ճարտարապետ։ 1675-ին կառուցել է Կունեն գ-ի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղից արմ․, Հին Կունեն գյուղատեղին) Ս․Աստվածածին եկեղեցին (շին․ արձանագրությունը մուտքի ճակատակալ քարին է)։

Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 6, Ե․, 1977, էջ 215-216։


ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ, Տարսոնացի, Սսեցի (1200-ական թթ․ - 12․2․1286, Հռոմկլա), Հայոց կաթողիկոս 1268-ից։ Ճանաչվել է որպես գիտնական և հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ։ Եղել է Մեծարքի վարդապետանոցի առաջնորդ, ապա՝ Կոստանդին Ա Բարձրբերդցու օգնականն ու տեղապահը։ Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ․ սկզբին և 1254-ին Նիկիայում քաղ-միաբանական հաջող բանակցություններ են տեղի ունեցել հուն․ պատրիարքներ Գերմանիկոս II-ի և Մանվելի ու Հովհաննես Վաղակես կայսրի հետ։ Հ․ Ա Կ․ եռանդուն գործակցել է Կիլիկիայի թագավոր Լևոն Գ-ին, նպաստել հարևան իշխանությունների հետ հաշտ հարաբերությունների պահպանմանը և հայ-եգիպտ․ հաշտության կնքմանը (1282)։ Պահպանվել է նրա «Երգեցեք որդիք» շարականը։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։


ՀԱԿՈԲ Բ ԱՆԱՎԱՐԶԵՑԻ (1280-ական թթ․, Տարսոն - 1359, Սիս), Հայոց կաթողիկոս 1327-41-ին և 1355-59-ին։ Գահակալման սկզբում եղել է լատինամետ՝ հուսալով Հռոմի պապի աջակցությամբ Կիլիկյան Հայաստանի համար ստանալ եվրոպ․ երկրների օժանդակությունը՝ ընդդեմ եգիպտ․ սուլթանության և շրջակա մահմեդ․ այլ իշխանությունների։ Սակայն հուսախաբվելով՝ դարձել է հայադավանության պաշտպան և հայ-եգիպտ․ մերձեցման կողմնակից։ Ընդդիմացել է Լևոն Ե թագավորի լատինամետ ձեռնարկումներին, հաջողության չհասնելով՝ 1341-ի սկզբին հրաժարվել է գահից։ Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից հետո կրկին ընտրվել է կաթողիկոս և հաջողությամբ գործակցել Կոստանդին Դ թագավորի հետ։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։


ՀԱԿՈԲ Դ ՋՈՒՂԱՅԵՑԻ (1598, Նոր Ջուղա - 1․8․1680, Կ․Պոլիս), Հայոց կաթողիկոս 1655-ից։ 1605-ին, Իրանի շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ, Հ․ Դ Ջ-ու ընտանիքը տեղահանվել ու հաստատվել է Սպահանում։ Նախն․ կրթությունն ստացել է Սպահանում, բարձրագույն հոգևոր ուսումը՝ Էջմիածնում։ Կաթողիկոս․ գործունեությունն սկսել է Իրան բռնագաղթված հայերին Նոր Ջուղայում համախմբելու ջանքերով։ Ավարտել է Էջմիածնի Մայր աթոռի վերակառուցումը, զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, կատարել շին․ այլ աշխատանքներ (ջրանցքներ, ջրամբարներ)։ Էջմիածնի