Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պես ամբողջ ԽՍՀՄ-ում, ՀԽՍՀ-ում ևս սկըսվել է «խրուշչովյան ձնհալ□-ի ժամանակաշրջանը։ Արդարացվել են (հիմնականում՝ հետմահու) 1930-ական թթ․ բռնադատվածներից շատերը, հայրենիք են վերադարձել 1949-ին Ալթայի երկրամաս արտաքսված հայ ընտանիքները, ընդլայնվել է երկրի կապն արտաքին աշխարհի հետ։ Դրական այս տեղաշարժերը, սակայն, չեն շոշափել ամբողջատիր․ համակարգի հիմքերը։

Այդուհանդերձ շատ բան է փոխվել մարդկանց գիտակցության մեջ։ Անձի պաշտամունքի քննադատությունը մերկացրել է խորհրդ․ իրականության բացասական շատ կողմեր։ Կոմ․ վարդապետությունը Խորհրդ․ Հայաստանում չի դարձել մեծամասնության համոզմունքը․ հայերին շատ ավելի հուզել և հետաքրքրել են այլ հիմնախնդիրներ՝ Հայ դատը, կորցրած տարածքները հետ վերադարձնելը, ազգի համախմբումը ևն։ Այս նպատակներն են հետապնդել 1960-ական թթ․ Հայաստանում առաջացած ընդհատակյա կազմակերպությունները՝ ազգային միացյալ կուսակցությունը, Հայ հայրենասերների միությունը ևն։

Նման պայմաններում հանրապետության ղեկավարությունը հարկադրված իրագործել է որոշ միջոցառումներ։ 1965-ին առաջին անգամ Խորհրդ․ Հայաստանում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը, 1968-ին՝ Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը ևն։


«Խրուշչովյան ձնհալի» շրջանն ավարտվել է 1964-ի հոկտ․՝ խորհրդ․ հասարակության պահպանող․ ուժերի հաղթանակով։ Հաջորդ երկու տասնամյակները պատմության մեջ մտել են որպես «լճացման» տարիներ։ Այդ ժամանակաշրջանի համար բնորոշ է վարչահրամայական համակարգն ամրապնդելու ձգտումը, այլախոհության դրսևորումների դաժան ճնշումը ևն։ Միաժամանակ հասարակության մեջ սկսել է հասունանալ կյանքի տարբեր ոլորտներում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։


ՀԽՍՀ տնտեսությունը 1940_ 1980-ական թթ․։ Հետպատերազմյան առաջին տասնամյակներում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել արդ-յան ճյուղային կառուցվածքում, ստեղծվել են արտադրության նոր, հեռանկարային ոլորտներ։ Շարունակվել է էներգետիկայի զարգացումը։ Գործարկվել են Սևանի (1949), Գյումուշի (1953) հէկերը, 1960-ական թթ․ Երևանում, Հրազդանում, Վանաձորում կառուցվել են հզոր ջերմաէլեկտրակայաններ։ Սակայն զարգացող արդ-ը աճող պահանջներ է առաջադրել էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը։ Այդ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև Սևանա լճի ջուրը խնայելու նպատակով 1976-ին և 1979-ին գործարկվել են Հայկ․ ատոմ․ էլեկտրակայանի առաջին և երկրորդ բլոկները։ Էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը խթանել է քիմ․ արդ-յան հետագա զարգացումը։ 1950-ական թթ․ կառուցվել են Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու պղնձարջասպի, Վանաձորի ազոտային պարարտանյութերի գործարանները։ Սակայն քիմ․ արդ-յան զարգացումը բացասաբար է անդրադարձել հանրապետության կենսոլորտի վրա, և 1970-ական թթ-ից արդեն ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի համար համեմատաբար անվնաս դեղագործական, կենցաղ․ քիմիայի ձեռնարկությունների զարգացման վրա։

Որակական փոփոխություններ են կատարվել մետաղագործության բնագավառում։ Կազմակերպվել է մոլիբդենի, ոսկու, մի շարք հազվագյուտ մետաղների արտադրություն։ Աստիճանաբար ՀԽՍՀ արդ-յան առաջատար ճյուղ է դարձել մեքենաշինությունը։ Ընդլայնվել են շինանյութերի, թեթև, սննդի արդ-յան արտադր․ կարողությունները։ Մինչև 1980-ական թթ․ վերջը հանրապետությունում կառուցվել են շուրջ 600 խոշոր և փոքր արդ․ ձեռնարկություններ։

Որոշ չափով կատարելագործվել է արդ-յան տեղաբաշխումը։ Ձգտելով կասեցնել հիմն․ արդ․ կենտրոնների՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի արագընթաց աճը, հանրապետության ղեկավարությունը ընդունել է փոքր քաղաքների զարգացման ծրագիր։ Առաջացել են արդ․ նոր կենտրոններ՝ Հրազդանը, Չարենցավանը, Դիլիջանը, Սևանը, Նոր Հաճնը, Աբովյանը ևն։ Հնարավորություն է ստեղծվել նկատելիորեն կարգավորելու Հայաստանի բնակչության տեղաշարժը։

1950_80-ական թթ․ շարունակվել է գյուղատնտեսության ծանր վիճակը։ Ցածր էր հանրապետության կոլեկտիվ և խորհրդ․ տնտեսություններում աշխատանքի արտադրողականությունը։ Պետության միջոցառումները շոշափելի արդյունքներ չեն տվել։ Շարունակվել է գյուղերից, հատկապես լեռնային շրջաններից բնակչության արտահոսքը, մշտական բնույթ է ընդունել արտագնացությունը։


ՀԽՍՀ-ում ազգային-ժողովըրդավարական գործընթացների սկզբնավորումը։ 1980-ական թթ․ կեսին ԽՍՀՄ-ի կյանքում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Երկրի նոր ղեկավարությունը, ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ․ Գորբաչովի գլխավորությամբ ձգտելով նորոգել սոցիալիստ․ հասարակությունը, դուրս բերել երկիրը խորացող քաղ․ և տնտ․ ճգնաժամից, հռչակել է «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբ․ շրջանում որոշակի հաջողություններ եղել են հրապարակայնության հաստատման, հաս․ կյանքի ժողովրդականացման ուղղությամբ։

Տնտեսության բնագավառում շեշտը դրվել է գիտատեխ․ առաջադիմության արագացման վրա։ Սակայն շուտով պարզվել է, որ ձեռնարկվող միջոցառումներն ի վիճակի չեն կասեցնելու հասարակարգի ճգնաժամը։ Սկսվել են ժողովրդավարացման գործընթացներ․ անցյալի շատ դեպքերի վերաիմաստավորումը,