Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաններ ստեղծվեցին խոսքի և մամուլի ազատությունը, հայ առաքելական եկեղեցու անարգել գործունեությունը ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետությունը միացավ մարդու իրավունքների մասին միջազգ․ հիմն․ պայմանագրերին և վավերագրերին։ Օրենքներ ընդունվեցին ՀՀ պետ․ զինանշանի և պետ․ օրհներգի մասին, սահմանվեցին պետ․ պարգևներ՝ շքանշաններ և մեդալներ։

Դեռևս 1990-ի նոյեմբ․ ԳԽ որոշում էր ընդունել սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին, որին հանձնարարվել էր մշակել նոր հիմն․ օրենքի ՀՀ սահմանադրության նախագիծը։ 1995-ի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեն հավանություն տվեց ներկայացված նախագծին։ Սահմանադրության ընդունումով ավարտվեց պետականության ստեղծման կարևոր փուլը․ ըստ սահմանադրության՝ ՀՀ դարձավ ինքնիշխան, ժողովրդավար․, սոցիալ․ և իրավական պետություն։

1990_99-ին հանրապետությունում իրագործվել են արմատական վերափոխումներ սոց-տնտ․ հարաբերությունների բնագավառում։ Սեփականության մասին ընդունված օրենքով ճանաչվել է սեփականության բոլոր տեսակների օրինական և հավասար լինելը, ինչը նշանակում է տնտեսության բազմակացութաձևության վերականգնում։ Սկսված սեփականաշնորհումն ընդգրկել է նախ առևտրի և սպասարկման ոլորտի, գյուղատնտ․ արտադրանքի վերամշակման, ապա՝ 1993-ի վերջից, թեթև, սննդի, շինանյութերի արդ-յան ձեռնարկությունները։

1991-ի հունվ․ հանրապետության խորհրդարանը օրենք է ընդունել հողի սեփականաշնորհման մասին։ Հողը դարձել է գյուղացու սեփականություն․ գյուղացիները հնարավորություն ստացան կազմակերպել տարբեր տեսակի համատեղ գյուղաց․ տնտեսություններ։ Չնայած հողի սեփականաշնորհման ընթացքում թույլ տված հապճեպությանն ու սխալներին, այն որոշ չափով նպաստել է գյուղատնտեսության վերարտադրության ընդլայնմանը։

Վերափոխումները իրագործվել են տնտ․ խորը ճգնաժամի պայմաններում․ Հայաստանը չէր վերականգնվել 1988-ի աղետալի երկրաշարժից հետո, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով խզվել են տասնամյակներ շարունակ գործող տնտ․ կապերը։ 1991-ի վերջից, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջը հայ-ադրբ․ հակամարտության սրման պայմաններում, Ադրբեջանը իրագործում է Հայաստանի էներգետիկ և երկաթուղային շրջափակում։ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող Վրաստանով անցնող երկաթգիծը խափանվում էր հաճախակի դարձած դիվերսիաներով, իսկ ավելի ուշ՝ վրաց-աբխազ․ միջադեպի սրման պատճառով այն դադարել է գործել։ 1991_93-ին շրջափակված Հայաստանը ստիպված էր ցորեն և ալյուր ներկրել հիմնականում օդային ճանապարհով կամ ավտոշարասյուններով՝ Բաթում և Փոթի նավահանգիստներից։ Կտրուկ անկում է ապրել արտադրությունը, կանգ են առել բազմաթիվ ձեռնարկություններ, խորացել է գործազրկությունը, մեծ չափերի հասել բնակչության արտագաղթը։ Ձմեռային ամիսներին չգործեցին ուս․ հաստատությունները, հիմնարկները, չջեռուցվեցին բնակարանները, և բնակչության զգալի մասը հայտնվեց նյութ․ ծանր, անապահով վիճակում։


Հավանություն տալով հանրապետությունում իրականացվող տնտ․ բարենորոգումներին, միջազգ․ ֆինանս․ կազմակերպությունները Հայաստանին տրամադրել են երկարաժամկետ վարկեր, մասնակցել նրա տնտ․ զարգացման հեռանկարային ծրագրի մշակմանը։ Միաժամանակ մի շարք ձեռնարկություններ աստիճանաբար հարմարվել են նոր պայմաններին և վերսկսել իրենց արտադր․ գործունեությունը։ 1994-ին գրանցվել է (առաջին անգամ 1988-ից հետո) համախառն ներքին արդյունքի, արտադրված ազգ․ եկամտի և արդ․ արտադրության որոշ աճ։ Դրսևորվել է տնտ․ կայունացման միտում։ Վերսկսել է աշխատանքը 1988-ի երկրաշարժից հետո փակված Հայկ․ ատոմակայանը, որը մեղմել է էներգետիկ ճգնաժամը։

Տնտեսության բնագավառում որոշակի կայունացումը կառավարությանը հնարավորություն է տվել իրականացնել ներդրումային քաղաքականություն, ապահովել ներդրումներ տնտ․ և սոց․ ոլորտի ճյուղերում։ Մի քանի ծրագրեր ֆինանսավորել է 1992-ին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Հաջողվել է մեղմել արժեզրկումը, կայունացնել ազգ․ դրամական միավորի՝ դրամի (մտցվել է 1993-ին) փոխարժեքը։ Տնտ․ բարեփոխումների հետ միաժամանակ իշխանության առջև ծառացած խնդիրների շարքում կարևորվել է երկրի ներքին քաղ․ իրավիճակի կայունացման հիմնախնդիրը։ Վճռական քայլեր են ձեռնարկվել տարերայնորեն առաջացած անկանոն զինված խմբերը կազմացրելու ուղղությամբ, որոնք հանրապետությունում ստեղծել էին լարված իրավիճակ, նպաստել քրեական տարրերի աշխուժացմանը։ 1990-ի օգոստ․ ԳԽ որոշում է ընդունել հանրապետության տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Անկանոն զինված խմբավորումները զինաթափվել են և կազմացրվել։

Երկրի քաղ․ կյանքն աստիճանաբար ձեռք է բերել ժողովրդավար․ հասարակությանը հատուկ գծեր՝ հրապարակայնություն, խոսքի ազատություն, բազմակուսակցականություն։ Հայաստանում գործելու հնարավորություն են ստացել 1920-ից հետո սփյուռք տարագրված հայ ազգ․ կուս-ները՝ ՀՀԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ։ Նախկին կոմունիստների մի մասը ստեղծել է դեմոկրատ․ կուս-ը, մյուսը՝ մի փոքր ավելի