ռագրատներում։
ՀԱԿՈԲԱՎԱՆՔ, Մեծառանից Ս․ Հակոբա վանք, հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծառանք գավառում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջ․ Քոլատակ գյուղի մոտ, 1,5 կմ հս․)։ Վանքը եղել է նշանավոր ուխտատեղի, գավառի կրթության ու գրչության կարևոր կենտրոններից։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Պահպանված ամենահին արձանագրությունը վերաբերում է 853 թ․։ Ըստ գրավոր տեղեկության՝ վանքի եկեղեցին նորոգվել է XII դ․։ Համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է XII-XIII դդ․, արլ․ կողմի պարսպապատին կից բնակելի և տնտ․ շենքերը, ըստ արձանագրության՝ XVII-XVIII դդ․։ Պարսպապատ համալիրի կազմում են երկու միանավ եկեղեցիներ, երկու գավիթ, բնակելի ու տնտ․ շենքեր։ Բազմերանգ խաչքարերի, գերեզմանաքարերի ու վիմագիր սալաքարերի (երկար․ ավելի քան 2 մ) օգտագործմամբ ուշագրավ է եկեղեցիների ծավալային հորինվածքի օրգ․ մասը կազմող եռակամար գավիթ-սրահը։
Գրկ․ Мкртчян Ш․, Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Е․, 1988․
ՀԱԿՈԲ-ԳՐԻԳՈՐ (Ճրճրյան Հակոբ Գրիգորի, 13․4․1905, Կ․ Պոլիս - 23․8․1985, Փարիզ), թարգմանիչ, հրապարակագիր։ Ուսանել է Կ․Պոլսի Պերպերյան և Կեդրոն․ վարժարաններում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտ․ ֆակ-ը (1927)։ Հաստատվել է Փարիզում։ Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել հրապարակախոս․, հայագիտ․ և այլ գործերով։ Հայ․ է թարգմանել Է․Պոյի և Յո․Գյոթեի ստեղծագործություններից, Ա․ Էյնշտեյնի երկու աշխատություններ, գերմ․՝ Հ․Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները» (1971)։ Հ-Գ-ի ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927), «Համազգային ուղղագրություն և հայերենի մաքրագործման հարցերը։ Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977) գրքույկները, «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» (1974, ֆրանս․, Ա․ Հարենցի գրակ․ մրց․ 1974) գիրքը։
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆ Իսրայել Հակոբի (ծ․ 21․10․1960, Երևան), բռնցքամարտիկ։ Սպորտի վաստ․ վարպետ (1989)։ Ավարտել է Ֆիզ․ կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ-ը (1983)։ Աշխարհի (1989), Բարի կամքի խաղերի (1986, 1990), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների (1979, 1983), ԽՍՀՄ (1979, 1981-83, 1989, 1991) չեմպիոն և աշխարհի գավաթակիր (1985)։ 1985-ին (67 կգ քաշային կարգում) և 1989-ին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989-ին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։ 1989-ին դասվել է ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների շարքը։
ՀԱԿՈԲՅԱՆ Ալեքսանդր Արշակի [25․12․ 1890(6․1․1891), Ալեքսանդրապոլ - 14․5․1971, Երևան], մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադ․ (1943), պրոֆ․ (1937), ՀԽՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1940)։ Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխ․ ինստ-ը (1917)։ 1920-30-ին դասախոսել է ԵՊՀ-ում․ 1928-29-ին՝ տեխ․ ֆակ-ի դեկան։ Հիմնադրման օրից աշխատել է ԵՊԻ-ում, կազմակերպել և գլխավորել է տես․ մեխանիկայի (1930-39), թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի (1939-54), գլխավորել ֆիզիկայի (1954-57) ամբիոնները։ Աշխատանքները վերաբերում են դասական և կիրառական մեխանիկայի տարբեր հարցերին։ Ուսումնասիրել է հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունները՝ հաշվի առնելով նրանցում քիմ․ ռեակցիաների և մակակլանման հնարավորությունը։ Հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում։ Հ․ ԽՍՀՄ-ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տես․ մեխանիկայի դասընթացը։
Երկ․ Տեսական մեխանիկա, մաս 1-2, Ե․, 1941-64։ Թերմոդինամիկա, Ե․, 1952։ Общая термодинамика, М․-Л․, 1955; Химическая термодинамика, М․, 1963․
Գրկ․ Александр Аркадьевич Акопян, Е․, 1975 (выдающиеся ученые Советской Армении, № 19)․
ՀԱԿՈԲՅԱՆ Ալեքսանդր Մկրտչի [4(17)․ 11․1904, գ․ Շավշեթ (այժմ՝ Թուրքիայում) - 16․05․1987, Երևան], քիմիկոս, օրգանիկ։ Քիմ․ գիտ․ դ-ր (1971)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵՊՀ (1931)։ 1931-41-ին աշխատել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ-ում, 1938-41-ին՝ ղեկավարել Ս․Կիրովի անվ․ քիմ․ գործարանի կենտր․ լաբորատորիայի