օրգ․ քիմիայի բաժինը, 1946-ից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի (1957-ից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգ․ քիմիայի) ինստ-ի լաբորատորիայի վարիչ, 1985-87-ին՝ գիտ․ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են ացետիլենի քիմիայի հարցերին։ Միա-և երկվինիլացետիլենների քլորածանցյալների սինթեզի և փոխարկումների բնագավառի հետազոտություններով ստացվել են նոր մոնոմերային և պոլիմերային նյութեր։
ՀԱԿՈԲՅԱՆ Արթուր Հրաչյայի (28․9․1961, Երևան), մարմնամարզիկ։ Սպորտի վաստ․ վարպետ (1982)։ Ավարտել է Ֆիզ․ կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ-ը (1983)։ 1987-89-ին՝ «Աշխատանքային ռեզերվներ» ԿՄԸ մարզիչ։ Սպորտ․ մարմնամարզության աշխարհի թիմային առաջնության հաղթող (1979, 1981) և հենացատկի չեմպիոն (1983), 1983-ի աշխարհի առաջնության բազմամարտի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ (1981, 1983) և ԽՍՀՄ ժողովուրդների VIII սպարտակիադայի (1983) չեմպիոն։ 1989-ից բնակվում է ԱՄՆ-ում։
ՀԱԿՈԲՅԱՆ Արշակ Հայրապետի [12(24)․ 10․1886, գ․ Էդիշա (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) - 12․8․1960, Երևան], բժիշկ, ֆիզիոլոգ, ֆիզիոթերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1936), պրոֆ․ (1939)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ։ Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1911)։ 1919-ից ապրել է Երևանում, մասնակցել ԵՊՀ բժշկ․ ֆակ-ի հիմնադրմանը։ Մինչև 1936-ը՝ ԵԲԻ-ում իր հիմնած ֆիզիոլոգիայի, 1936-60-ին՝ նյարդախտաբանության ամբիոնների վարիչ։ Զբաղվել է նաև կուրորտաբանության հարցերով, նպաստել «Արզնի», «Ջերմուկ» և Վանաձորի առողջարանների կազմակերպմանը։ Մինչև 1989-ը նրա անունով էր կոչվում Երևանի կուրորտաբանության և ֆիզիկ․ բժշկության ԳՀԻ-ն։
Երկ․ Курорты ССР Армении Е., 1934․
ՀԱԿՈԲՅԱՆ Արշավիր Մնացականի [6․1․1908, գ․ Ստհան (Սարիղամիշի գավառում) - 1․27․1993, Երևան], պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր (1954), պրոֆ․ (1960)։ ՀՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից («Հանուն հայրենիքի» ռազմաճակատային թերթի խմբագիր)։ Ավարտել է Խ․Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ի պատմության ֆակ-ը (1940)։ 1951-80-ին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստ-ի բաժնի վարիչ, ապա՝ գիտ․ խորհրդատու։ Աշխատությունները վերաբերում են Խորհրդ․ Հայաստանի պատմությանը [«Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921-1925 թթ․)», 1955, «Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության հինգերորդ հնգամյակի տարիներին․ 1951-1955 թ․», 1962]։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» (հ․ 7, 1967, հ․ 8, 1970) կոլեկտիվ աշխատության ստեղծմանը։
Երկ․ Քաղաքացիական կռիվները Հայաստանում 1921 թ․, Ե․, 1948։ Հայաստանի բանգյուղտեսչությունը սոցիալիզմի համար մղված պայքարում (1920-1934), Ե․, 1974։
ՀԱԿՈԲՅԱՆ Արտավազդ Արմենակի (6․6․1903, Ալեքսանդրապոլ - 31․3․1973, Մոսկվա), ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1938)։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1929)։ 1929-73-ին աշխատել է Համամիութ․ էլեկտրատեխ․ ինստ-ում (Մոսկվա)։ Աշխատանքները վերաբերում են փոփոխ․ հոսանքի բարձր լարման էլեկտրասարքավորումների ստեղծման, ստատիկ էլեկտրականությունից և ամպրոպներից շենքերի ու կառույցների պաշտպանության հարցերին։ Լենինյան մրց․ (1962)։
ՀԱԿՈԲՅԱՆ Գևորգ Մնացականի (ծ․ 12․9․1917, Ալեքսանդրապոլ), դերասան։ ՀՀ ժող․ արտիստ (1985)։ 1934-35-ին աշխատել է Գյումրիի թատրոնին կից պատանի հանդիսատեսի, 1936-42, 1947-49-ին՝ Արթիկի, 1950-52-ին՝ Ալավերդու, 1953-87-ին՝ Կամոյի թատրոններում։ Հ․ հերոս․ և դրամատիկ դերերի դերասան է։ Լավագույններից են՝ Վարազդատ (Լ․ Միքայելյանի «Վարազդատ»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Բրոուդի (Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»), Էլիզբարյան (Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրեզիդենտ (Շիլլերի «Սեր և խարդավանք»)։
ՀԱԿՈԲՅԱՆ Գուրգեն Ալեքսանդրի (15․2․ 1907, գ․ Բջնի, ՀՀ Կոտայքի մարզում - 18․1․1977, Երևան), դերասան։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1967)։ Բեմ է բարձրացել 1925-ին, Հայաստանի Առաջին պետ․ թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն)։ 1928-41-ին խաղացել է Լենինականի Մռավյանի անվ․ հայկ․, 1941-59-ին՝ Ակմոլինսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ քաղաքների ռուս․ թատրոններում։ 1959-ից՝ կրկին Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի դերասան։ Լավագույն դերակատարումներից են Սուրաթով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»), Նինոս (Ն․Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մարկոս Գնունի (Արաքսմանյանի «60 տարի 3 ժամ»), Մյուշ (Պանյոլի «Տոպազ»)։ Նկարահանվել է կինոյում։
ՀԱԿՈԲՅԱՆ Էդվարդ Ստեփանի [ծ․ 7․3․1920, Ֆայյում (Եգիպտոս)], խմբավար, կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ։ Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգ․, ապա՝ ֆրանս․ վարժարանները, Փարիզի «Ցեզար Ֆրանկ» երաժշտանոցը (1954)։ 1955-ից երգեցողության ուսուցիչ է Կահիրեի Գալուստյան և Նուբարյան ազգ․ վարժարաններում, ղեկավարում է «Շնորհալի», «Թաթուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերը, հանդես գալիս համերգներով, դասախոսություններով։ Գրել է լարային տրիո, սիմֆոնիկ պարեր, սիմֆոնիկ սյուիտ, «Անտիկ պոեմ»։ Արժեքավոր են «Քնարական երգեր», «Քուչակյան տաղեր», «Սրբազան տաղեր» երգաշարերը, «Հայաստան, ապրիր հավիտյան», «Հարազատ դպրոց» դպրոց․