Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործարան), բազալտի (գրեթե բոլոր մարզերում), մարմարի (Արզականի, Խոր վիրապի հանքավայրեր), գրանիտի (Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայքի մարզերի հանքավայրեր) արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թթ․, երբ հիմնադրվել են «Անիպեմզա», «Արթիկտուֆ», Ջաջուռի կրի կոմբինատները, 1936_41-ին՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների ու տարրերի, ց ե մ ե ն տ ի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի ու տարրերի, խեցեգործ․ արդ-ները։

Անտառանյութի, փայտամշակման եվ թղթի-թաղանթանյութի արդյունաբերության առաջին արդ․ կենտրոններ են եղել Իջևանը, Տավուշը, Ալավերդին։ 1945_90-ին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ ևն։ 1999-ին արտադրվել է սղոցանյութ, մանրատախտակ, շինափայտ ևն։

Տես նաև Անտառային, փայտամշակման և թաղանթանյութի-թղթի արդյունաբերություն հոդվածը։

Թեթեվ արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է 2-րդ տեղը (1990)։ 1988-ի դեկտ-ի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և տնտ․ շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց, անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994-ից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999-ի հունվ-հունիսին թողարկվել է 1894,3 մլն դրամի տեքստիլ և կարի արտադրանք։ 1999-ին գործել են Երևանի «Գարուն», «Տոսպ», «Էրեբունի», «Հայք», Գյումրու «Տավրոս», Վանաձորի «Բազում» ԲԲԸ-ները, Երևանի «Հայգորգ», «Մահուդ» ՓԲԸ-ները ևն։ Տես նաև Բամբակե գործվածքների արդյունաբերություն, Բամբակազտիչ արդյունաբերություն, Բրդե գործվածքների արդյունաբերություն, Կաշվի-կոշիկի արդյունաբերություն, Կարի արդյունաբերություն, Տեքստիլ արդյունաբերություն հոդվածները։

Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր և տվել ՀՀ արդ-յան համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը։ Թողարկել է կոնյակ, գինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հաց, ձուկ, պահածո ևն։ Ճյուղի արդի վիճակի մասին տես Սննդի արդյունաբերություն հոդվածը։

Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը և բնակարանային շինարարությունը։


ՀՀ անկախացումից հետո կապի համակարգը երկրում որակական փոփոխությունների է ենթարկվել։ Այդ մասին տես Փոստային կապ, Հեռախոսային կապ, Հեռագրական կապ, Ռադիոկապ, Ռադիոհաղորդում և Հեռուստատեսություն հոդվածները։

Ներքին ու արտաքին տրանսպորտային կապերն իրականացվում են երկաթուղային տրանսպորտի, ավտոմոբիլային տրանսպորտի, օդային և խողովակաշար տրանսպորտի փոխկապակցված ու ճյուղավորված տրանսպորտային ուղիների ցանցով։ Տես նաև Տրանսպորտ և Օդային տրանսպորտ հոդվածները։

Առևտուր։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն։ 1920-ից սկսած Հայաստանում ներքին առևտուրն իրականացվել է հիմնականում պետ․, կոոպ․ և կոլտնտ․ առևտրի ձևերով։ Գործել է մանրածախ առևտրի, հանրային սննդի ձեռնարկությունների (խանութ, ճաշարան, ռեստորան, կրպակ, շուկա ևն) լայն ցանց, որոնց գերակշռող մասը 1994-ից սեփականաշնորհվել է։

Մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում առանձնակի տեղ ունեն սպառող․ ապրանքների շուկաները, որոնց ապրանքաշրջանա