տության պարբ․ մամուլը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Գրաքննությունը վերացվեց։ Սկսվեց խոսքի և մամուլի ազատության ժամանակաշրջանը։ 1990-ից լույս են տեսնում «Հայաստանի Հանրապետություն», «ՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌՌ» պաշտոնաթերթերը։ Հրատարակման թույլատվություն ստացան կուս-ների, հաս-քաղ․ կազմակերպությունների, զանազան ընկերությունների և միությունների, ինչպես նաև ավելի քան 400 անկախ պարբ-ներ, որոնցից են՝ «Հայաստանը», «Հայաստանի կոմունիստը», «Հայքը», «Ազգը», «Առավոտը», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ□-ն, «Երկիրը», «Նորքը», «Գարունը», «Նոր դարը», «Հայ զինվորը», «Գիտությունը», «Նորաթերթը», «ձՐՈՐՑց□-ն, «Գրական թերթը», «Այժմը», «Եթերը», «Կրթությունը», «Ոզնին», «ծՏՉՏպ ՉՐպՎÿ□-ն, «02□-ը, «Իրավունքը», «Հայոց աշխարհը» ևն։ Իրենց պարբերաթերթերն են հրատարակում մարզերը։ Գործում են մի շարք տեղական՝ լրատվական-վերլուծական «Արմենպրես», «Սնարք», «Նոյյան տապան», «ԱՌԿԱ», «Երևան» ևն և արտասահմանյան «ՌՈՅԹԸՐ», ԻՏԱՌ-ՏԱՍՍ, ՌԻԱ «Նովոստի», «Ինտերֆաքս», «Ֆրանսպրես», «ԷՖԷ» ևն գործակալություններ։
Ռադիոհաղորդումներ․ Հայկ․ ռադիոյի առաջին փորձն․ հաղորդումը եթեր է արձակվել 1926-ի սեպտ․ 1-ին (պաշտոնական գործարկումը՝ նոյեմբ․ 7-ին)։ 1927-ին ռադիոկայանը վերահեռարձակման գծերով միացվել է Երևանի պետ․ թատրոնին, պետ․ կոնսերվատորիային, բանվորական ակումբներին, մշակույթի տներին։ 1929-ին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետ․ ապարատը։ 1931-ին ռադիոհաղորդումների ղեկավարությունը հանձնարարվել է ՀԽՍՀ ԿԳԿ առընթեր հիմնված ռադիոհաղորդումների կոմիտեին։ 1930-ի մարտին շարք է մտել Քանաքեռի ռադիոկայանը՝ 120 մ բարձրությամբ։ Նույն թվականին Լենինականում և 11 շրջկենտրոններում բացվել են քաղաքային ռադիոկայան-հանգույցներ։ 1934-ին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետ․ վարչություն, որի մեջ են մտել Երևանի և Լենինականի ռադիոկայանները, շրջանային 5 կարճալիք ռադիոկայաններ և 33 շրջանային ռադիոհանգույցներ՝ 19 հզ․ ռադիոկետով, որոնց 56 %-ը՝ գյուղական վայրերում։ Երևանում հաղորդումները դարձել են վեցօրյա՝ օրական 8 ժամ տևողությամբ։ 1941-ի փետրվարից ՀԽՍՀ ԿԳԿ-ին առընթեր ռադիոհաղորդումների կոմիտեն հանձնվել է ՀԽՍՀ ԺԿԽ տնօրինությանը։ 1947-ից մշտական հաղորդումներ են սկսվել սփյուռքահայերի համար։ Մագնիս․ ժապավենի վրա առաջին ձայնագրությունները կատարվել են 1948_49-ին։ 1953-ին շարք մտած Մհուբի ռադիոկայանների նոր համալիրի շնորհիվ կայուն ռադիոկապ է ապահովվել տարածաշրջանի երկրների հետ։
1957-ին ռադիոկոմիտեն վերակազմվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետ․ կոմիտեի, 1978-ին՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեի։ 1957-ի հունիսին շահագործման է հանձնվել Ռադիոտունը։ 1960-ի ապրիլից սկսվել են ռադիոյի 2-րդ ծրագրի, 1964-ից՝ 3-րդ ծրագրի հաղորդումները։ 1963-ին շարք են մտել Պուշկինյան լեռնանցքի, Սեմյոնովկայի, Նորատուսի գերհզոր հեռարձակիչ կայանները, որոնց շնորհիվ կայուն ռադիոկապ է ապահովվել աշխարհի ցանկացած երկրի հետ։ 1962-ին հանրապետության բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված էին։
1977_78-ին «Օրբիտա» կապի տիեզերակայանի և հեռուստատեսային նոր աշտարակի (311,75 մ) գործարկումներով բարելավվեց հանրապետ․ ռադիոհաղորդումների լսելիությունը։
1990-ին հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետկոմը վերածվեց վարչության։ 1991-ից Հայաստանի ռադիոն սկսեց հեռարձակել «Ամերիկայի ձայնի» մեկժամյա հայ․ հաղորդումները, 1993-ին եթեր դուրս եկավ «Ստերեո» ստուդիան, 1998-ից մշտապես տրվում են (առաջին հեռարձակումը 1994-ին) «Ազատություն» ռադիոկայանի հայ․ հաղորդումները։
1995-ին Հեռուստառադիոպետվարչությունն ընդգրկվեց տեղեկատվության նախարարության մեջ, որը 1997-ի մայիսին վերակազմավորվեց տեղեկատվության և գրահրատարակչության վարչության։ 1995-ի հոկտ․ ստեղծվեցին Հայաստանի ռադիոընկերություն (1997-ից վերակազմավորվեց Հայաստանի ազգային ռադիոյի և «Տերյան» ստուդիայի) և Հայաստանի հեռուստատեսություն պետ․ կազմակերպությունները։ Պաշտոնապես գրանցվեցին և սկսեցին գործել տասնյակ անկախ ռադիոընկերություններ։ 1995-ի նոյեմբ․ Հայաստանի կապի նախարարության և ֆրանս․ RFI ռադիոընկերության պայմանագրով Երևանում մոնտաժվեց արբանյակային համակարգ, որը շուրջօրյա հաղորդումներ սկսեց հեռարձակել Հայաստանի ողջ տարածքի համար։ Ռադիոն ընդգրկվեց Ինտերնետի համակարգի մեջ և համաշխ․ եթեր դուրս գալու լայն հնարավորություն ստացավ։
1998-ի տվյալներով, ազգ․ ռադիոն ունի 1-ին (հիմնական, շուրջօրյա) և 2-րդ («Ստերեո» ստուդիա) ծրագրերը, «Հայաստանի ձայն» հատուկ ծրագիրը, որը բացի հայ-ից հաղորդումներ է տալիս 11 այլ լեզուներով՝ ութ և կես ժամ տևողությամբ, «Գիշերային ալիք» (1998-ից) ծրագիրը։ Գործում են ութ գլխ․ խմբագրություններ, նաև ծրագրերի տնօրինությունը, հաս․ կարծիքի ուսումնասիրման կենտրոնը և գեղ․ կոլեկտիվներ։
ՀՀ-ում գործում է նաև արտասահմանյան մի շարք երկրների ռադիոկայանների (BBC, «Մայակ» ևն) մասնաճյուղեր։