XIX դ․ 30_40-ական թթ․ սկզբնավորվել և հետագա տասնամյակներում բուռն զարգացում է ապրել արևմտահայ պարբ․ մամուլը, հատկապես Կ․ Պոլսում և Զմյուռնիայում։ Նշանակալից դեր են կատարել ազգ․, հաս-քաղ․, տնտեսագիտ․, մշակութ․, բանասիր․, լուսավորչական ուղղություն ունեցող, արևմտահայ իրականության մեջ ձևավորվող հաս․ տարբեր հոսանքների սկզբունքներն արտահայտող պարբ-ները [«Արշալույս Արարատյան» (1840_87), «Հայաստան» (1846_52), «Մասիս» (1852_1908), «Մեղու» (1856_65, 1870_74)] ևն։
XIX դ․ վերջին տասնամյակներին հետևող․ գործունեություն են ծավալել ազգ․ կուս-ների պարբ․ հրատ-ները։ Արևմտահայ պարբ-ները, Թուրքահայաստանում և սփյուռքում լույս տեսնող ազգ-կուս․ պարբ-ները քննադատել են համիդյան վարչակարգի, երիտթուրքերի հայահալած և ջարդարար․ քաղաքականությունը, արծարծել ազգ-ազատագր․ պայքարի գաղափարներ, ազգ․ մշակույթի զարգացման խնդիրներ։ Յուրովի ծաղկում է ապրել հայ երգիծ․ մամուլը։
Ձևավորման և զարգացման ուրույն ճանապարհ է անցել արևելահայ և ռուսահայ պարբ․ մամուլը։ Անդրանիկ պարբ-ը այստեղ «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթն էր (1816, Աստրախան)։ Այնուհետև հրատարակվել են «Կովկաս» (1846_47, Թիֆլիս), «Արարատ» (1850_ 1851, Թիֆլիս), քաղ․, բանասիր․, առևտր․ շաբաթաթերթերը, այլ պարբ․ հրատ-ներ։ Ազգ․ ինքնաճանաչման, ազգ․ գաղափարախոսության ձևավորման, աշխարհաբարի մշակման, հայ նոր գրակ-յան և մշակույթի կազմավորման, կրթության գործի կազմակերպման մեջ կարևոր դեր են խաղացել «Հյուսիսափայլ» (1858_62, 1864, Մոսկվա), «Մեղու Հայաստանի» (1858_86, Թիֆլիս), «Կռունկ հայոց աշխարհին» (1860_63, Թիֆլիս), «Հայկական աշխարհ» (1864_71, Թիֆլիս) և այլ պարբ․ հրատ-ներ։ Հայ մամուլի պատմության մեջ առանձնակի դեր ունեն «Մշակ» (1872_92, Թիֆլիս, արծրունյան շրջան), «Փորձ» (1876_81, Թիֆլիս), «Արձագանք» (1882_98, Թիֆլիս), «Նոր դար» (1883_1916, Թիֆլիս), «Աղբյուր» (1883_ 1918, Թիֆլիս), «Մուրճ» (1889_1907, Թիֆլիս), «Արաքս» (1887_98, Ս․ Պետերբուրգ), «Լումա» (1896_1912, Թիֆլիս), «Հորիզոն» (1909_18, Թիֆլիս) և այլ պարբ-ներ։
XIX դ․ վերջից իրենց պարբ-ներն են հրատարակել հայ քաղ․ կուս-ները։ 1885_1923-ին Մարսելում լույս է տեսել «Արմենիա» թերթը, որի գաղափարակիցները հիմնել են (1885-ին) Արմենական կազմակերպությունը։ 1887-ից Ժնևում սկսել է լույս տեսնել ս-դ․ հնչակյան կուս-յան կենտր․ օրգան «Հնչակ» պարբերաթերթը, 1891-ից՝ ՀՀԴ օրգան «Դրոշակը»։ XX դ․ սկզբին Անդրկովկասում ծնունդ են առել բոլշևիկյան պարբ-ներ․ «Պրոլետարիատ» (1902, Թիֆլիս), «Կայծ» (1906, Թիֆլիս), «Օրեր» (1907, Բաքու), «Նեցուկ» (1917, Շուշի), «Բանվորի կռիվը» (1917_18, Թիֆլիս), «Սոցիալ-դեմոկրատ» (1917, Բաքու) ևն։
Հայաստանի առաջին հանրապետության շրջանում (1918_20) հրատարակված պարբ-ներից են՝ ՀՀԴ օրգաններ «Հայաստանի աշխատավոր», «Հառաջ», «Որոտան», «Սյունիք» թերթերը, մենշևիկյան «Կայծ», էսէռական «Սոցիալիստ հեղափոխական», հայ ժող․ կուս-յան օրգան «Ժողովուրդ» թերթերը, Հայաստանի Հանրապետության պաշտոնական հրատ․ «Կառավարության լրաբերը», որտեղ տպագրվել են խորհրդարանի ընդունած օրենքները, կառավարության որոշումները և պաշտոնական այլ նյութեր։
Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ երկրորդ հանրապետության ժամանակաշրջանում (1920_90), պարբ․ մամուլը վերածվել է քաղ․ ղեկավարման միջոցի, դարձել կոմ․ գաղափարախոսության խոսափող, ենթարկվել խստագույն գրաքննության։ Գլխավոր պարբ-ներ են համարվել Հայաստանի կոմկուսի ԿԿ և գավառական ու շրջանային կոմիտեների օրգան հանդիսացող թերթերն ու հանդեսները («Կոմունիստ», «Խորհրդային Հայաստան», «Լենինյան ուղիով», «Պրոպագանդիստ», «Գյուղի կոմունիստ», «Մաճկալ», «Կարմիր Լոռի», «Բանվորական Երևան», «Բոլշևիկյան դրոշով», «Ստալինյան արշավ», «Ստալինյան կոլխոզ», «Ստալինյան ուղի» ևն)։ Երիտասարդական և մանկապատանեկան կարևոր պարբ-ներն էին՝ «Ավանգարդ», «Պիոներ կանչ» թերթերը, «Պատկոմ», «Պիոներ ղեկ» հանդեսները, ժող․ կրթության հարցերին էին նվիրված «Ժողովըրդական լուսավորություն», «Սովետական մանկավարժ» հանդեսները, «Սովետական դպրոց» թերթը ևն։ Գեղ․ գրակ-յան, մշակույթի տարբեր բնագավառների վերաբերյալ խնդիրներ են քննարկվել «Մուրճ», «Նորք», «Նոր ակոս», «Վերելք», «Գրական դիրքերում», «Գրական սերունդ», «Գարուն», «Սովետական արվեստ» հանդեսներում, «Գրական թերթ□-ում ևն։ Կարևոր դեր են կատարել Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի, ԳԱ, ԵՊՀ հանդեսներն ու գիտության տարբեր ճյուղերին նվիրված տեղեկագրերը, Սփյուռքահայության հետ մշակութ․ կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» թերթն ու «Սովետական Հայաստան» ամսագիրը, մարզ․ և երգիծ․ պարբ-ները («Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Ոզնի» ևն)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941_45) տարիներին հայ ռազմիկների սխրագործության տարեգրությունն են զինվորական և ռազմաճակատային հայ․ թերթերը («Հանուն հայրենիքի», «Մարտիկ», «Սովետական ռազմիկ», «Մարտական դրոշով» ևն)։
Խորհրդ․ Միության փլուզումից հետո (1990) Հայաստանի երրորդ հանրապե