Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1876-ի օրացույցն է (1875) (տես Երևանի տպագրություն)։ 1920-ից Երևանը դարձել է հայ․ գրքի կենտրոն։ 1921-ին կազմակերպվել է Պետհրատը, որն ստանձնել է բազմաբնույթ գրքերի խմբագրման և հրատարակման գործը։ Ստեղծվել են այլ հրատարակչություններ՝ ԵՊՀ, Հողժողկոմատի, ՀԽՍՀ ԳԱ-ի, «Լույս», Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ի, «Գիտելիք» ընկերության ևն։ 1967-ից գործում է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը։ 1964-ին Հայպետհրատը վերանվանվել է «Հայաստան»։ 1976-ին նրանից անջատվել է «Սովետական գրող» հրատարակչությունը, 1986-ին վերջինս բաժանվել է «Արևիկ» մանկապատանեկան և «Նաիրի» հրատարակչությունների։ 1990-ին ստեղծվել է «Անահիտ» հրատարակչությունը։

1920-ից հայ․ գրքեր ու պարբ-ներ տպագրվել են նաև Մոսկվայում, Խարկովում, Թբիլիսիում, Բաքվում ևն։ Սփյուռքում հայկ․ տպագրության գլխ․ կենտրոններ են եղել Կ․ Պոլիսը, Կահիրեն, Բեյրութը։ Հայ․ տպագրություն է կատարվել նաև Նոր Ջուղայում, Թավրիզում, Թեհրանում, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի շատ այլ քաղաքներում։ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո վերացվեց հրատարակչական գործի նկատմամբ պետ․ մենաշնորհը և ստեղծվեցին նաև բազմաթիվ մասնավոր հրատարակչություններ (շուրջ 150, 1999)։ Պետ․ ենթակայության հրատարակչությունների և տպարանների մեծ մասը սեփականաշնորհվել կամ մասամբ սեփականաշնորհվել ու վերածվել են բաժնետիրական ընկերությունների։ Երկրում գրահրատարակչական գործի խթանման համար պարբերաբար հատկացվում է պետ․ միջոցներ՝ պետ․ պատվերի ձևով։

Ազգ․ գրապալատի տվյալներով՝ 1997_98-ին երկրում լույս են տեսել ավելի քան 954 անուն գիրք, 245 անուն թերթ, 137 անուն ամսագիր։ Սփյուռքում 1997_98-ին լույս է տեսել 69 անուն գիրք։


Հրատարակչական գործը տնօրինում է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը։

16․ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ


ՀՀ-ում գործում է մշակութային-լուսավորական հիմնարկների զարգացած համակարգ, որը կոչված է նպաստելու քաղաքացիների կուլտ․ մակարդակի բարձրացմանը, ստեղծագործ․ ունակությունների դրսևորմանն ու ակտիվ հանգստի կազմակերպմանը։ Այն ներառում է գրադարանները, թանգարանները, ակումբային հիմնարկներն ու հանգստի զբոսայգիները։


Հայաստանում գրադարաններ ստեղծվել են հայ գրերի գյուտից հետո և տարբեր ժամանակներում կոչվել գրատուն, գրանոց, արկղեք գրաց, գանձատուն, մատենադարան, դիվան ևն։

Գրադարանային գործը պետական հիմքերի վրա դրվել է խորհրդ․ իշխանության հաստատումից հետո, և ժամանակի ընթացքում ստեղծվել է ուս․, գիտ․, տեխ․, արհմ․ և զանգվածային գրադարանների լայն ցանց։

1998-ին հանրապետությունում գործել են 1181 գրադարաններ, որոնցից 3-ը՝ հանրապետ․, 11-ը՝ մարզային, 208-ը՝ քաղաքային, 908-ը՝ գյուղական, 58-ը՝ մանկական։ Գրքերի ընդհանուր թիվը՝ 20,2 մլն, ընթերցողների թիվը՝ 780 հզ․։

Թանգարանների նախատիպեր ստեղծվել է դեռևս վաղ անցյալում՝ Արարատյան թագավորության քաղաք-ամրոցներում։ Ժամանակակից տիպի թանգարաններ Հայաստանում հիմնադրվել են սկսած XIX դ․ առաջին կեսից։ Երկրում խորհրդ․ իշխանության հաստատումով սկսվել է թանգարանային արժեքների հավաքման, պահպանման ու հաշվառման գործը, ձևավորվել են թանգարանային ԳՀ աշխատանքները, էքսկուրսիաների ու դասախոսությունների կազմակերպումը։

1998-ին Հայաստանում գործել է 98 թանգարան, որոնցից 58-ը՝ հանրապետ․, 12-ը՝ մարզային, 20-ը՝ համայնքային, 8-ը՝ գերատեսչական։ Թանգարանների ֆոնդերի ընդհանուր թիվը մոտ 2 մլն է։

Առաջին ակումբային հիմնարկները Երևանում բացվել են 1922-ից սկսած։ Դրանցում ձևավորվել ու գործել են, բնակչության գեղագիտ․ դաստիարակությանը նպաստել տարբեր՝ քաղ․, գրակ-գեղարվեստ․, նկարչ․, դրամատիկ․ և այլ խմբակներ։ 1998-ին ՀՀ-ում գործել է 1020 ակումբային հիմնարկ, որոնցից 2-ը (Աբովյանում և Ստեփանավանում) ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգում։


ՀՀ անկախացումից հետո երկրում ստեղծվել և գործում են ազատական հասարակությանը բնորոշ ակումբներ (ծանոթությունների, կենդանիներ սիրողների, ակումբ-խաղատներ ևն)։


Հանրապետության ամբողջ տարածքում ստեղծված է զբոսայգիների լայն ցանց, որոնցում գործում են ատրակցիոններ, հանգստի և սննդի տաղավարներ, կազմակերպվում են տոնահանդեսներ, պարահանդեսներ, ժամանցներ, բացօթյա հավաքներ ևն։

17․ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ


Հայերենը հայ ժողովրդի ազգային, ՀՀ և ԼՂՀ պետ․ լեզուն է։ Խոսողների թիվը՝ շուրջ 6 մլն, որից 3,5 մլն-ը՝ ՀՀ-ում, 150 հզ-ը՝ ԼՂՀ-ում (1999)։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքին և կազմում է ինքնուրույն ճյուղ։ Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դ․ սկզբից։ Տես նաև Հայերեն հոդվածը։

18․ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ստեղծել է հարուստ բա