նահյուսություն և գրականություն (տես Գրականություն հոդվածը)։
19․ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական բարձրավանդակում հնագույն (մ․թ․ա․ IV_II հզ․) ճարտ․ հուշարձաններն են ամրացված բնակավայրերը՝ բերդշեները (Հոռոմ, Լճաշեն, Զորաքար ևն), բնակարանների տեսակները (Շենգավիթ, Զորաքար ևն), պաշտամունքի և թաղման հետ կապված կոթողային հուշարձանները՝ մենհիրներ, կրոմլեխներ, դոլմեններ, ինչպես և ջրի պաշտամունքի վիշապները։ Վաղնջական ժամանակներից քարը ծառայել է որպես հիմնական շինանյութ։ Վանի (Ուրարտուի) թագավորության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ IX_VI դդ․) ծավալվել է քաղաք-ամրոցների, բերդերի, պալատ․ ընդարձակ համալիրների, ոռոգման ծառայող կառուցվածքների շին․, հստակվել են քաղաքաշին․ և ամրաշին․ սկզբունքները։ Հիմնադրվել և կառուցվել են Տուշպա, Ռուսախինիլի (Թոփրակկալե), Մենուախինիլի, Սարդուրիխուրդա, Մուսասիր, Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի և այլ բերդաքաղաքները, Վանա լճի շուրջը տեղաբաշխված մոտ 50 ամրոցները, Մենուայի ջրանցքը և ջրամատակարարման տարբեր համակարգեր, պալատներ, տաճարներ ևն։
Հայաստանում քաղաքաշինության և ճարտ-յան զարգացման նոր փուլը սկզբնավորվել է Երվանդունիների օրոք, երբ հիմնադրվել են Արմավիր և Երվանդաշատ մայրաքաղաքները։ Հետագա կատարելագործումը տեղի է ունեցել Արտաշես Ա-ի, Տիգրան Բ-ի և Տրդատ Ա-ի գահակալության տարիներին (Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներ, Գառնի ամրոց)։
Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակելուց հետո (301-ին) զարկ է տրվել նոր հավատքի աղոթատների՝ եկեղեցիների շին-յանը։ Հեթանոս․ տաճարների մեծ մասն ավերվել է, մի քանիսը հարմարեցվել եկեղեցիների։ Հայկ․ քաղաքաշինության և ճարտ-յան միջնադարյան փուլը որոշ ընդմիջումներով ընթացել է վաղ միջնադարյան (IV_VII դդ․), զարգացած միջնադարյան (IX_XI, XII_XIV դդ․) և ուշ միջնադարյան (XVII_XIX դդ․) ենթափուլերով։ Վաղ միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության արդյունք են Դվինը և Կարինը (Էրզրում)։ Նույն ժամանակ է հիմնադրվել Արշակավանը։
Վաղ հայկ․ (IV_VI դդ․) եկեղեցիները հիմնականում բազիլիկատիպ են, անգմբեթ։ Ենթաբաժանվում են եռանավ և միանավ խմբերի, ըստ որում, երկու խմբերում էլ կան արտաքուստ սյունասրահներ ունեցող տարբերակներ։ Եռանավ բազիլիկներից հիշատակելի են Ապարանի, Դվինի, Տեկորի (հետագայում վերակառուցված) և առանձնապես՝ Երերույքի տաճարները, իսկ միանավ դահլիճի տիպի՝ Կառնուտի, Թանահատի, Գառնու ևն։ VI դ․ 2-րդ կեսից ստեղծվել են գմբեթավոր, հորինվածքով տարբեր տաճարներ․ երկու տարբերակները՝ գմբեթավոր բազիլիկները, գմբեթավոր դահլիճները սերվել են եռանավ բազիլիկներից։ Առաջինը ներկայացված է Տեկորի (վերակառուցումից հետո), Բագարանի, Մրենի, Օձունի, Գայանեի և Կումայրիի, իսկ երկրորդը՝ Զովունիի (վերակառուցումից հետո), Պտղնիի, Արուճի և Դդմաշենի տաճարներով։ «Կենտրոնագմբեթ խաչաձև» կոչված եկեղեցիների մի մեծ խումբ իր բազմաթիվ տարբերակներով սերվել է քրիստ․ աշխարհի հնագույն՝ Էջմիածնի Մայր տաճարից (301_303), առաջնեկն Ավանի Կաթողիկե եկեղեցին է, կատարյալը՝ Հռիփսիմեի տաճարը (618) (տես նաև Հռիփսիմեատիպ կառույցներ)։ Եթե նկարագրված տիպում խաչթևեր կազմող չորս կիսաշրջան խորանները պարփակված են հատակագծի ուղղանկյուն պարագծում, ապա Մաստարայի Ս․ Հովհաննես տաճարի, նույնատիպ Արթիկի (Ս․ Գևորգ) և այլ հուշարձաններում դրանք դուրս են շեշտված արտաքին ճակատներում իրենց հնգանիստ ծավալներով։ Նույնպիսի հորինվածքի էր Բագարանի Ս․ Թեոդորոս (624_631) տաճարը՝ աղոթասրահի կենտրոնում գմբեթակիր 4 մույթով։ Կենտրոնագմբեթ-խաչաձև եկեղեցիների շարքին են պատկանում նաև տասնյակների հասնող փոքր եկեղեցիներ իրենց միախորան, եռախորան և քառախորան տարբերակներով։ Առաջինին է պատկանում Աշտարակի Կարմրավորը, երկրորդին՝ Թալինի Ս․ Աստվածածին՝ Ներսեհ Կամսարականի եկեղեցին, երրորդին՝ Զորադիրի Ս․ Էջմիածինը (Վասպուրական)։ Կենտրոնագմբեթ եկեղեցիների մի այլ տիպ են ներկայացնում Եղվարդի և Իրինդի ութխորան ու Արագածի վեցխորան եկեղեցիները։ Դարաշրջանի եկեղեց․ ճարտ-յան բարձրակետը եղավ Զվարթնոց տաճարը, իր արտաքուստ բազմանիստ, ներքուստ խաչաձև հատակագծով, եռահարկ ծավալաձևերով ու արտաքին ճակատների հարուստ հարդարանքով, որով արմատավորվել է դեկորատիվությունը հայկ․ վաղ միջնադարյան ճարտ-յան մեջ։ Այսպիսով վաղ միջնադարյան հայկ․ եկեղեց․ ճարտարապետությունը ներկայանում է հորինվածքներով չափազանց հարուստ տարբերակներով։
Նույն ժամանակաշրջանի աշխարհիկ ճարտարապետությունը զարգացել է եկեղեցականին համընթաց, սակայն ինքնուրույն ուղիով, առանձնահատկություններով։ Պեղումներով բացված Դվինի Արշակունիների պալատի գահադահլիճի (IV դ․), կաթողիկոսարանի շենքի (V դ․), Զվարթնոցի և Արուճի պալատների (երկուսն էլ՝ VII դ․) սյունազարդ դահլիճների հորինվածքներում նկատելի է տիպական ընդհանրություն՝ քարե սյուների դասավորման, նրանց խարիսխների ու խոյակների ձևերում, ժող․ բնակելի տան ավանդներից