Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գասպարյան, Կ․ Պողոսյան, Հ․ Նիկոյան և ուր․)։ 1960-ական թթ․ հայկ․ երփնագրի ասպարեզում բացառիկ տեղ է գրավում Մ․ Ավետիսյանը, որը կյանքը բացահայտել է նորովի, պատկերել դրամատիկ․ բարդ ճակատագրերով անհատների («Ջաջուռ», «Ծնողներս», «Սպասում» ևն)։ Նա նաև «Մինասյան» բեմանկարների, որմնանկարների հեղինակ է։ Գեղանկարչության սարյանական գիծը զարգացրել են նաև Ա․ Գրիգորյանը, Հ․ Սիրավյանը, Վ․ Վարդանյանը, Վ․ Գաբուզյանը, Ա․ Գրիգորյանը, Ա․ Ղափանցյանը։ Ա․ Բաժբեուկ-Մելիքյանի արվեստին յուրակերպ հետևել են Ռ․ Էլիբեկյանը, Կ․ Մկրտչյանը։ Ե․ Քոչարի վաղ գեղանկարչության հիման վրա Հայաստանում «փորձարարական» գիծը զարգացրել են Ռ․ Ադալյանը, Հ․ Էլիբեկյանը, Մ․ Պետրոսյանը, Վ․ Գալստյանը, Ռ․ Աբովյանը՝ ուրույն ճյուղավորումներով։ Յուրահատուկ եղանակով դիմանկարներ է ստեղծել Ռ․ Խաչատրյանը, օֆորտներ՝ Ս․ Համբարձումյանը։ 1980-ական թթ․ սկզբի գեղ․ կյանքի երևույթներից էին Գ․ Խանջյանի «Հայկական այբուբեն» և «Վարդանանք» պատկերագորգերի (գոբելեններ) մեծաչափ նախանկարները։ Մարդկային հարաբերությունների ընդգծված-մտերմիկ երփնագրեր են վրձնել վարպետներ Գ․ Գրիգորյանը (Ջիոտտո), Հ․ Կարալյանը, Հ․ Անանիկյանը, Վ․ Էլիբեկյանը։ Հայաստանի կերպարը նորովի է կերտել Հ․ Հակոբյանը, գունային իր աշխարհն է բերել Ռ․ Աթոյանը։ Քնար․ մեծ լիցքով են օժտված Ա․ Մելքոնյանի, Ա․ Գաբրիելյանի (Գավրիլովա), Կ․ Հովհաննիսյանի, Է․ Արծրունյանի, Ֆ․ Միրզոյանի կտավները, արտահայտչականության հզոր ուժով՝ Լ․ Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները։ Քանդակագործության ասպարեզում նվաճումների են հասել Լ․ Թոքմաջյանը (Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում, 1986, դիմաքանդակներ), Գ․ Բաղդասարյանը, Ս․ Ղազարյանը։ Մետաղե (Բ․ Պետրոսյան), հրակավե կերտվածքները, խճանկարները (Վ․ Խաչատըրյան, Հ․ Մինասյան), վիտրաժներն ու որմնանկարները (Ռ․ Ղևոնդյանի «Հայոց աշխարհ» որմնանկարը Երևանի Խնկո-Ապոր անվ․ գրադարանում, 1982_ 1984) զարդարել են շինությունները՝ լրացնելով արվեստների ավանդ․ համադրության բացը։ Կերպարային, ոճական որոնումներ են կատարվել դրվագման և ջուլհակության բնագավառներում (Վ․ Սողոմոնյան, Ն․ Գաբրիելյան, Գ․ Ալումյան)։ Ստեղծվել են գոբելեններ (հեղինակներ՝ Կ․ Եղիազարյան, Ն․ Ասատրյան, Հ․ Ղազարյան և ուր․)։ Հայտնի ոսկերիչներից (Ժ․ Չուլոյան, Հ․ Փիլիպոսյան) բացի՝ արդի մոտեցումներով են ստեղծագործել նորերը (Ռ․ Թելումյան և ուր․)։ Ակտիվացել է նաև գեղ․ ձևաստեղծումը․ իրենց ներդրումն են բերել ԵԳԹԻ դիզայնի բաժնի շրջանավարտները։ ՀԱՊ-ից բացի արդի հայ կերպարվեստը ցուցադրված է հանրապետության տարբեր քաղաքների թանգարաններում՝ Հայաստանի Ազգագրության, Ժող․ արվեստի, Ժամանակակից արվեստի, որոնց գիտ․ բաժիններում, ինչպես և ԵԳԹԻ-ում ու առավել ամբողջական, խոր՝ ԳԱԱ արվեստի ինստ-ում, կատարվում են ուսումնասիրություններ։


ՀՀ անկախության տարիներին գեղագիտ․ կազմավորված հայացքներ ունեցող արվեստագետները շարունակել են ստեղծել իրենց ստեղծագործ․ համոզմունքներին հարազատ գործեր՝ ավելի ազատ, նաև նոր մոտեցումներով․ նրանց հետ միասին՝ ազգ․ և համաշխ․ կերպարվեստի նկատմամբ ինքնատիպ հայեցակետեր, գունային ու ձևաստեղծման տարբեր կերպեր որդեգրած կամ ինքնուրույն զարգացրած նկարիչներ Հ․ Թադևոսյանը, Է․ Խարազյանը, Գ․ Խաչատրյանը, Մ․ Հովհաննիսյանը, Ռ․ Հովնաթանյանը, Ֆ․ Մանուկյանը, Ա․ Պարսամյանը, Ա․ Պապիկյանը, Ա․ Պետրոսյանը, Ս․ Պետրոսյանը, Կ․ Սմբատյանը, Վալմարը (Վոլոդյա Մարգարյան), քանդակագործներ Հ․ Մուրադյանը, Ա․ Պապովյանը, Յու․ Պետրոսյանը, Ս․ Պետրոսյանը, Օ․ Պետրոսյանը, նաև՝ խոստումնալից արվեստագետների համեմատաբար նոր սերունդը՝ Ն․ Ավետիսյան, Ա․ Ավոյան, Ա․ Գևորգյան, Ա․ Գրիգորյան, Մ․ Դիլանյան, Ա․ Հակոբ