Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բեր մոտեցումներով անդրադարձել են նաև հետագայում (Ս․ Սաֆարյան և ուր․)։ Հետպատերազմյան տարիներին ուժգին դրսևորվել է խաղաղության բերկրանքի արտացոլումը (Մ․ Սարյանի, Գ․ Գյուրջյանի, Խ․ Եսայանի, Ա․ Բեքարյանի, Հ․ Սիրավյանի, Մ․ և Ե․ Ասլամազյան քույրերի, Մ․ Աբեղյանի, Լ․ Բաժբեուկ-Մելիքյանի, Ն․ Գյուլիքևխյանի, Ք․ Վարդանյանի, Հ․ Շարամբեյանի, Ա․ և Դ․ Նալբանդյանների, Ե․ Սավայանի, Հ․ Ավետիսյանի բնանկարները, նատյուրմորտները, դիմանկարները, կոմպոզիցիաները)։ 1945-ին հիմնադրվել է Երևանի գեղ․ ինստ-ը (1952_94-ին՝ գեղարվեստաթատերական ինստիտուտ)։ 1940-ական թթ․ վերջին արվեստի վարպետների շարք են մտել հայրենադարձ նկարիչներ Հ․ և Ա․ Կալենցները, Պ․ Կոնտուրաջյանը, Բ․ Վարդանյանը, քանդակագործ Գ․ Ահարոնյանը և ուր․։ Հ․ Կալենցի նուրբ գունաներդաշնակմամբ գործերը մեծապես ազդել են հայկ․ գեղանկարչ․ նոր լեզվի կազմավորման վրա։ 1950_70-ական թթ․ հայկ․ գեղանկարչությունը հիմնականում ընթացել է ավանդ․ ժանրերի միաձուլման, եղելության հուզական իմաստը բնության երևույթի միջոցով բացահայտելու ուղիով (Հ․ Զարդարյանի «Գարուն», Մ․ Աբեղյանի «Ամառ», Մ․ Հարությունյանի «Քամի» ևն)։ 1950-ական թթ․ վերջին ստեղծվել են Հայաստանում խորհրդ․ կարգերի հաստատմանը նվիրված (նկարիչներ՝ Ա․ Բեքարյան, Վ․ Խորենյան, Հ․ Ավետիսյան), դարասկզբի ողբերգական անցքերը վերհանող (Ս․ Մուրադյանի «Վերջին գիշերը։ Կոմիտաս», Գ․ Խանջյանի՝ Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումը ևն) պատմ․ ժանրի գործեր, իսկ ժամանակակից թեմաները դիտվել են որպես պատմ․ նշանակություն ունեցող երևույթներ (Ա․ Պապյան, Ս․ Մուրադյան, Ք․ Վարդանյան, Ն․ Քոթանջյան և ուր․)։ Երիտասարդ քանդակագործ վարպետների նոր սերունդն ընդարձակել է ժանրերի և թեմաների շրջանակը (Ղ․ Չուբարյանի՝ Ալավերդու պղնձաձուլարանի բանվորների դիմաքանդակները, Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, Ա․ Հարությունյանի «Սայաթ-Նովա», «Մայր Հայաստան» հուշարձանները, Ս․ Բաղդասարյանի դիմաքանդակներն ու արձանները, դրանց թվում՝ «Մենք ենք, մեր սարերը» կամ «Ղարաբաղցիներ», 1967, Ստեփանակերտում, Ա․ Չաքմաքչյանի դիմաքանդակները, Խ․ Իսկանդարյանի մանրաքանդակները)։ 1959-ին ցուցադրվել են 1948-ին Փարիզում մահացած Հ․ Գյուրջյանի՝ հանրապետությանը նվիրաբերված քանդակները, ինչը խթանել է քանդակագործ․ նոր արտահայտչամիջոցների որոնումը, դեկորատիվ ռելիեֆի զարգացումը։ Ա․ Հարությունյանի՝ Սունդուկյանի անվ․ թատրոնի, Էրեբունի թանգարանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի քանդակազարդումները, Ե․ Քոչարի «Սասունցի Դավիթ□-ը, 1959, Ա․ Հովսեփյանի «Ալեքսանդր Թամանյան□-ը, 1974, Ն․ Նիկողոսյանի «Միքայել Նալբանդյան□-ը, 1966, Ա․ Շիրազի «Ալեքսանդր Մյասնիկյան□-ը, 1981, հայկ․ քանդակագործության նվաճումներից են։ Ստեղծվել են նաև դեկորատիվ արձաններ (Ռ․ Քյուրքչյանի «Վերածնունդ», Հ․ Սիմոնյանի «Վանեցի աղջիկը», Դ․ Բաբայանի «Ղարաբաղցի կինը» ևն)։ Բազմազանության են հասել գրաֆիկան (Հ․ Կոջոյանի, Գ․ Խանջյանի, Է․ Իսաբեկյանի պատկերազարդումները, օֆորտի, լինոփորագրության, փայտափորագրության ասպարեզներում՝ Ռ․ Բեդրոսով, Վ․ Այվազյան և ուր․), թատեր․ ձևավորումը (Կ․ Մինասյան, Սարգիս Արուտչյան, Խ․ Եսայան, Մ․ Սվախչյան, Վ․ Վարդանյան), դեկորատիվ-կիրառ․ արվեստները (խեցեգործ-նկարիչներ Հ․ Սիմոնյան, Ռ․ Շահվերդյան, Հ․ Բդեյան), գորգագործ․ արվեստը (Հ․ Քեշիշյան, Ռ․ Թաբաքյան, Մ․ Վարդանյան), ապակեգործությունը (Ս․