Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երաժշտությունն աննախադեպ վերելք է ապրել։

Անիում ծաղկել է ինչպես գուս․ երաժշտությունը, այնպես էլ՝ հոգևոր երգարվեստը․ մշակութ․ մթնոլորտի վրա ներազդել են Սարգիս Ա Սևանցի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսները, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Երզնկացին (Պլուզ), որպես նաև շարականագիրներ։ X_XIV դդ․ մեծ զարգացում են ապրել հոգևոր մոնոդիայի տարբեր տեսակները։ Նոր շունչ է զգացվում Գրիգոր Նարեկացու երաժշտ․ պահպանված կոթողներում։ Վերջնական տեսք ու գեղագիտապես կատարյալ ձև են ստացել Ժամագիրքը, «Պատարագամատույց□-ը, Շարակնոցը, Մաշտոցը և մյուս երաժշտածիս․ մատյանները։ Երևան են եկել նոր տիպի ժող-ներ՝ Գանձարանը, Մանրուսումը և Տաղարանը։

Կարևոր փուլ է կազմում Կիլիկյան Հայաստանի (1080_1375) երաժշտ․ մշակույթը, որի գագաթներից է XII դ․ մեծագույն երաժիշտ-բանաստեղծ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։

XII_XIV դդ․ երաժշտարվեստի վերելքը նպաստել է խազագրության և խազագիտության հետագա զարգացմանը, խազային նոտագրության լայն ներմուծմանը երգչական գրքերում (մանավանդ՝ «Մանրուսում» կամ «Խազգիրք» կոչվող ժող-ներում)։ XV դարից սկսած շարականերգությունը հետզհետե անկում է ապրել։ Ավարտվել և ամփոփվել է հայկ․ շարականերգության հազարամյա զարգացման ուղին։ Հայաստանի քաղ-տնտ․ ծանր վիճակի, օտար նվաճողների ավերիչ ասպատակությունների և պետականության կորուստի պայմաններում կարևոր դեր են խաղացել հայկ․ նորաստեղծ գաղութները Եվրոպայի և Մերձ․ Արլ-ի տարբեր երկրներում։ Աշխարհականացում են ապրել գանձը, տաղը, ողբը։ XV_XVIII դդ․ մեծ տարածում են ստացել տաղարանները՝ ժող-ներ, որոնք ամփոփել են ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ բնույթի երգեր (դրանց թվում՝ հայրեններ, անտունիներ)։ XVI_ XVIII դդ․ մեծ թափ է ստացել աշուղ․ ստեղծագործությունը։ Աշուղներից ամենանշանավորը Սայաթ-Նովան է։ Տաղերգուներ Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը, Պետրոս Ղափանցին և ուր․ հմտորեն զուգորդել են գուսանաաշուղ․ արվեստի կենսաբեր ազդեցություններն ազգ․ հին երաժշտաբանաստեղծ․ ձևերի հետ և ստեղծել նորորակ երգեր ու բանաստեղծություններ։ Երաժշտատեսական մտքի ասպարեզը հատկանշվում է հայկ․ միջնադարից եկող ավանդույթների և եվրոպ․ երաժշտության տեսության տարրերի համադրման որոշակի ճիգերով, բյուզ․ երաժշտ․ նշանագրության ուսումնասիրման հանդեպ հետաքրքրությամբ (Խաչատուր Էրզրումցի, Ընթերցող Տիգրանակերտցի, Մխիթար Սեբաստացի), ինչպես և՝ ճգնաժամ ապրող հին խազային նոտագրության փոխարեն մի նոր համակարգի ստեղծման առաջին փորձերով (Գրիգոր Գապասաքալյան), ինչը նպաստել է Հ․ Լիմոնճյանի՝ նոր հայկական ձայնագրության ստեղծմանը։


Հայ երաժշտությունը XIX դ․ ազգ․ զարթոնքի ժամանակաշրջան է մուտք գործել կենսական զգալի ուժերով։ Կազմավորվել է նոր շրջանի հայկ․ կոմպոզիտոր․ դպրոցը, և հայոց երաժշտարվեստը դարավոր մեկուսացումից հետո դարձյալ դուրս է եկել զարգացման լայն ուղի։ Ասպարեզը գրավել են կոնսերվատորիական կրթություն ստացած ստեղծագործողներն ու կատարողները, նշանավոր աշուղներ Շիրինի և հատկապես՝ Ջիվանու ստեղծագործությամբ հաստատվել է աշուղ․ արվեստի հայկ․ ազգ․ դպրոցը։ Զարգացման գագաթնակետին է հասել հայ սազանդարների արվեստը․ թառահար Աղամալ Մելիք-Աղամալյանը, քամանչահար Սաշա Օգանեզաշվիլին և ուր․ հայկ․ ազգ․ խորքով հարստացրել են արլ․ դասական երաժշտությունը և հայ արվեստի համբավը տարածել շրջակա երկրներում, նաև Ռուսաստանում ու Եվրոպայում։ Համերգային լայն գործունեություն են ծավալել դաշնակահարներ Ադամյան քույրերը, Կարլ Միկուլին, Ստեփան Էլմասը, ջութակահարներ Դավիթ Դավթյանը, Հովհաննես Նալբանդյանը, երգչուհիներ Նադեժդա Պապայանը, Հեղինե Տերյան-Ղորղանյանը, Մարգարիտ Բաբայանը, երգիչներ Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը, Արմենակ Շահմուրադյանը, Կոմիտասը՝ իր երգչային կատարող․ խոր ազգ․ արվեստով։ 1860-ական թթ․ է հանդես եկել Տիգրան Չուխաճյանը։

1880-ական թթ․ սկսվել է երաժշտ․ գեղջկ․ ժող․ բանահյուսությունը հավաքելու, գրառելու, ազգ․ հոգևոր ու աշխարհիկ հնավանդ միաձայնային երաժշտությունը բազմաձայնի վերածված ձևով հնչեցնելու գործընթացը։ Ք․ Կարա-Մուրզան իր բազմաթիվ երգչախմբերով ազգ․ միաձայնային երգերը հնչեցրել է քառաձայն մշակմամբ։ Մ․ Եկմալյանը հոմոֆոնիկ բազմաձայնության սկզբունքները կիրառել է ազգ․ երաժըշտության մեջ։ Կոմիտասը բացահայտել է հայ գեղջուկ և հոգևոր երգերի կատարողական առանձնահատկությունների ազգ․ խորքերը, հիմնադրել հայկ․ երաժշտ․ ազգագրությունը և հայկ․ կոմպոզիտոր․ ազգ․ դպրոցը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին են ստեղծագործել Նիկողայոս Տիգրանյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և ուր․։ Հայ ժող․ երաժըշտության նշանակալի բաժիններից է գեղջկական երաժշտությունը։ Հայ գեղջկական երգային երաժշտությունը բազմաժանր է՝ աշխատանքային երգեր (հորովել, կալերգ ևն), ծիսային, պատմ․, քնարական, հումորի ու ծաղրի երգեր, պարերգեր ևն։

Խորհրդային շրջանի երաժշտությունը․ Հայաստանում