Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երևան _ 26․6․1999, Երևան), քիմիկոս։ Ա․Մ․Հակոբյանի որդին։ Քիմ․ գիտ․ դ-ր (1980), պրոֆ․ (1985)։ Ավարտել է ԵՊՀ (1960)։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ օրգ․ քիմիայի ինստ-ում (1960_94), 1994_99-ին՝ ԵՊՀ քիմ․ ֆակ-ի ԳՀ մասում։ ՀՀ-ում գազաֆազ ռեակցիաների ԷՊՌ մեթոդով ուսումնասիրման նախաձեռնողներից էր։ Զբաղվել է պոլիմերների քիմիայով, մետաղակոմպլեքսային կատալիզատորների ներկայությամբ ացետիլենային միացությունների փոխարկումների և պոլիմերային կոմպոզիցիոն նյութերում պոլիմեր-պոլիմեր, պոլիմեր-լցանյութ փոխազդեցությունների ուսումնասիրությամբ։ Հայտնաբերել է բազմազուգորդված համակարգի ազդեցությամբ ֆունկցիոնալ խմբերի արտակարգ ակտիվացման երևույթը։


ՀԱԿՈԲՅԱՆ Կարապետ Հակոբի [30․7․ 1849, ք․ Մարզվան (Սեբաստիայի նահանգում) _ 3․6․1926, Անգլիա], հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Սովորել է Մարզվանի ազգ․ և միսիոներ․ վարժարաններում, Կ․Պոլսի Բերայի անգլ․ վարժարանում (որտեղ եղել է նաև ուսուցիչ)։ 1874-ից անցել է Լոնդոն։ Մեծ աշխատանք է կատարել հայերին և Հայկ․ հարցն անգլ․ կառավարությանն ու լայն հասարակայնությանը ծանոթացնելու ուղղությամբ։ Բազմիցս հարցապնդումներ է ուղղել, հիշատակագիր ներկայացրել անգլ․ բարձրաստիճան պաշտոնյաներին (Գլադստոն, Սոլսբերի), մասնակցել հայերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ստեղծմանը (Անգլո-հայկական ընկերությունը, որի փոխնախագահն էր Հ․)։ Բեռլինի դաշնագիրն (1878) ստորագրած պետությունների առաջ Հայկ․ հարց բարձրացնելու նպատակով՝ 1885-ի դեկտ․ 23-ին Լոնդոնում Հ-ի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայրենասիրաց ընկերություն Հայոց Եվրոպա□-ի հանձնաժողովը։ Մասնակցել է «Հայաստան» (Լոնդոն) թերթի հրատարակությանը (երիտասարդ խմբագիրների հետ տարաձայնությունների հետևանքով հեռացել է թերթից)։ Առաջին համաշխ․ պատերազմի նախօրեին, Հայկ․ հարցի վերաբացման շրջանում, խնդրագրերով դիմել է անգլ․ կառավարությանը, արդյունքում ստեղծվել է Բրիտանա-հայկական հանձնաժողովը։ Քննադատել է Պողոս Նուբարի գլխավորած ազգ․ պատվիրակության չափավոր քաղաքականությունը։ Առաջին համաշխ․ պատերազմի տարիներին թարգմանիչ էր անգլ․ զինվ․ նախարարությունում։

Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պրոֆ․ Կարապետ Հակոբյան, «Արև» օրաթերթ, Կահիրե, 1926, հուլիսի 19_29, դ 2254_63, ընդհատումներով։


ՀԱԿՈԲՅԱՆ Կոստանդին Հարությունի [14(27)․3․1901, գ․ Միրզիկ (Հյուսիսային Արցախ) _ 16․3․1974, Օրենբուրգ], անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտ․ գիտ․ դ-ր (1956), պրոֆ․ (1957), ՌԽՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1960)։ Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1932)։ 1937_58-ին՝ Օրենբուրգի մսակաթնատու տավարաբուծության ԳՀԻ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ, 1958_74-ին՝ Օրենբուրգի գյուղատնտ․ ինստ-ի տավարաբուծության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մսատու տավարաբուծության զարգացման հարցերին։ Ղազախ․ սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման հեղինակներից է։ ԽՍՀՄ պետ․ մրց․ (1950)։

Երկ․ ԽՈջՈւրՍՌռ ոպսՏչՏսՏՉօռ րՍՏՑ վՈ Շչպ-ԹՏրՑՏՍպ հհհՀ, ճՍՈսՏՉ, 1956; ծՈչցս ՍՐցտվՏչՏ ՐՏչՈՑՏչՏ րՍՏՑՈ, Ծ․, 1957․


ՀԱԿՈԲՅԱՆ Կորյուն Հարությունի [5(18)․ 8․1908, Ալեքսանդրապոլ _ 19․1․1994, Երևան], ճարտարապետ։ ԽՍՀՄ ժող․ ճարտ․ (1980)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵՊԻ (1932)։ 1955_89-ին՝ «Հայպետնախագիծ» ինստ-ի տնօրեն (1964_67-ին՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի տեղակալ)։ Հ-ի նախագծերով Երևանում կառուցվել են «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1948), բնակելի տներ (1947_ 1949) Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում, 26 կոմիսարների անվ․ դպրոցը (1949), առողջ․ նախարարության IV հիվանդանոցը (1963), «Դինամո» մարզասրահը (1965, Ն․ Ալավերդյանի հետ), «Հրազդան» մարզադաշտը (1971, ճարտ․ Գ․ Մուշեղյանի և կոնստրուկտոր Է․ Թոսունյանի հետ, ՀՀ պետ․ մրց․ 1979), Մարզահամերգ․ համալիրը (1984, ճարտ-ներ Ա․ Թարխանյանի, Ս․ Խաչիկյանի, Գ․ Մուշեղյանի, Հ․ Պողոսյանի, կոնստրուկտորներ Գ․ Ազիզյանի և Ի․ Ծատուրյանի հետ, ԽՍՀՄ պետ․ մրց․ 1987)։

Գրկ․ ղՈստՈւփՖÿվ Կ․ղ․, ԸրՑՈՒՖպՉՈ-ԺսցչՈփ Ծ․Լ․, ԽՏՐ՚վ ԸՍՏտÿվ, Ծ․, 1991․


ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Երվանդի [7(20)․11․ 1912, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) _ 8․3․1971, Երևան], քիմիկոս։ Տեխ․ գիտ․ դ-ր (1959), պրոֆ․ (1962)։ Ավարտել է ԵՊԻ (1938)։ 1958_68-ին եղել է Հայքիմգիտնախագիծ ԳՀԻ վինիլացետատի բաժանմունքի պետ, 1968_71-ին՝ ԵՊԻ պլաստմասսաների սինթեզի և վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մոնոմերների սինթեզի, պոլիմերման գործընթացների տեխնոլոգիայի մշակմանը, վինիլացետատի սինթեզին, պոլիմերմանը և համապոլիմերմանը, պոլիվինիլսպիրտից սինթետիկ մանրաթելի, մեթիլացետատից՝ մեթիլսպիրտի, քացախաթթվի ևն ստացմանը։ Որոշ աշխատանքներ ներդրվել են արդ․ մեջ։

Երկ․ Պլաստմասսաների տեխնոլոգիայի հիմունքները, Ե․, 1974։ հՌվՑպՑՌփպրՍՏպ ՉՏսՏՍվՏ վՈ ՏրվՏՉպ տՏսՌՉՌվՌսՏՉՏչՏ րտՌՐՑՈ, ժ․, 1961․


ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Հմայակի [13․8․1917, գ․ Ոսկեվազ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) _ 1․9․1985, Երևան, թաղված