Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է Ոսկեվազում], թարգմանիչ, գյոթեագետ։ Վայմարյան ընկերության անդամ (1978)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի օտար լեզուների ինստ-ը (1940)։ Գերմ-ից թարգմանել է Գ․ Լեսսինգի («Դրամաներ», 1970), Էքերմանի («Զրույցներ Գյոթեի հետ», 1975), Ֆ․ Շիլլերի («Վալլենշտայն», 1977), Յո․ Գյոթեի («Տորքվատո Տասսո», 1981, դրամա, «Իմ կյանքից, բանաստեղծություն և ճշմարտություն», 1985) և այլ գրողների գործեր։ Հեղինակ է նաև բանաստեղծությունների («Միջօրե», 1958, ժող․)։


ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Մնացականի [29․5․ 1866, Գանձակ (այժմ՝ Գյանջա) _ 13․11․1937, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքում)], բանաստեղծ, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական բանաստեղծ (1923)։ Կոմկուսի անդամ 1904-ից։ Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա՝ ռուս․ գիմնազիայում։ 1893-ից բնակություն է հաստատել Թիֆլիսում, որտեղ ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ։ 1885-ին հայկ․ դպրոցները փակվելու առիթով գրել ու տարածել է հակացարական չափածո թռուցիկ։ 1902-ին թարգմանել է «Մարսելյոզ», «Ինտերնացիոնալ», «Վարշավյանկա», «Թաղման քայլերգ», «Անվախ ընկեր քայլենք շար-շար» և այլ երգեր, որոնք տարածվել են իբրև թռուցիկներ։ 1921-ին ընտրվել է Թիֆլիսի հեղկոմի անդամ և քաղաքի բոլոր բանկերի կոմիսար։ 1922-ին հիմնել ու ղեկավարել է Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկ․ մասնաճյուղը։


Հ-ի անդրանիկ ժող-ում («Բանաստեղծություններ», 1899) իշխում են ավանդ․ մոտիվները՝ սեր, հայրենիք, բնություն, աշխատանք։ Հաջորդ ժող-ներն են «Աշխատանքի երգեր», 1906, «Հեղափոխական երգեր», 1907 (անլեգալ), «Բանաստեղծություններ», 1912։ 1909_ 1935 թթ․ լույս են տեսել «Նոր առավոտ», 1910, «Կարմիր ալիքներ», 1911, «Հավասարություն», «Աստվածները խոսեցին» (1922), «Բոլշևիկ է Շիր-Կանալը» (1924), «Վոլխովստրոյ» (1935,) «Լենինգրադյան պոեմ» (1928_32) պոեմները։

Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1_4, Ե․, 1955_58։


ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Տիգրանի (ծ․ 24․5․ 1923, Ալեքսանդրիա), նկարիչ։ ՀՀ ժող․ նկարիչ (1977)։ ՌԴ գեղ․ ակադ․ թղթ․ անդամ (1988)։ Սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում (1934_41), Կահիրեի գեղարվեստի բարձրագույն (1944_47) և Փարիզի Գրան Շոմիե (1952_54) ակադ-ներում։ Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխ․ IV փառատոնին (Բուխարեստ, 1953, 2-րդ մրց․), արդի եգիպտ․ արվ․ (1958, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալեներին (1959, 1961)։ 1962-ին ներգաղթել է հայրենիք։ Ստեղծագործության առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ նրանց շրջապատի իրերից։ «Կինը խոհանոցում» (1959), «Սխտորներ» (1961), «Վիշտ» (1961), «Դերձակը» (1962) ու այլ գործերում շեշտված են տխրության ու առանձնության զգացումները։ Անկենդան տարածության մեջ մարդիկ ասես քարացած լինեն իրենց ներփակ տառապանքով։ Հ․ մեծ ուժով ընդհանրացրել է օտար ափեր նետված հետեղեռնյան իր սերնդի հոգեկան կեցությունը։ Հայաստանում Հ-ի արվ-ը հարստացել է կենսական նոր երանգներով։ Իր գործերում (որոնցում բնանկարը դարձել է առաջատար) նկարիչը հայտնաբերում է հայրենի բնության դիտարկման նոր հնարավորություններ։ Գույների քնար․, նուրբ հնչեղությունն ու անսահման սերը պատկերվող բնաշխարհի հանդեպ մնում են Հ-ի արվ․ գլխավոր հատկանիշները («Գարուն», 1969, «Անդորր», 1970, «Ջրանցքի մոտ», 1972, ևն)։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են մեր անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացումներ։ Նկարչի ապրումներն առավել ընդգծված հնչեղություն են ստացել «Նեյտրոնային ռումբին՝ ո՛չ» (1977_78), «Սումգայիթ» (1989) կտավներում, ինչպես և «Ընտանիք» քանդակում (1989-ին տեղադրվել է Արագածի բարձունքին)։

Անհատ․ ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Վանաձորում (1963), Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Օդեսայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում (1977_78), Մոսկվայում, Փարիզում (1979), Երևանում, Նովոռոսիյսկում (1980), Նիկոսիայում (1981), Վիլնյուսում, Դոնի Ռոստովում, Ստավրոպոլում (1983), Հելսինկիում (1987), Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում (1990), Երևանում (1992), Բեյրութում (1994, 1996), Փասադենայում (ԱՄՆ, 1998)։ ՀԽՍՀ Գեր․ խորհրդի պատգմ․ (1967_71)։ ՀԽՍՀ (1977) և ԽՍՀՄ