կանության կայացման գործընթացին։ Կուս-յան «Եսայի Յաղուբյան», «Սեդրակ Փանոսյան» և այլ ակումբների անդամներ մասնակցել են Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպան․ մարտերին։
ՀՌԱԿ-ի սկզբ․ կուս․ կազմակերպություններն ակումբներն են։ Կուս-յան բարձրագույն մարմինն է հանրապետական պատգամավորական ժողովը, իսկ ժողովների միջև ընկած ժամանակահատվածում՝ հանրապետական վարչությունը։ ՀՌԱԿ հրավիրել է 8 պատգամավորական ժողով, որոնք գումարվել են Երևանում [1991, 1993, 1994, 1995, 1995 (արտահերթ), 1996, 1997, 1998]։
1991_96-ին և 1999-ից ՀՌԱԿ-ի հանրապետական վարչության ատենապետն է Ռուբեն Միրզախանյանը, 1996_ 1999-ին՝ Հարություն Կարապետյանը։ Կուս-յան պաշտոնաթերթն է «Ազգ» օրաթերթը։
Գրկ․ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության ծրագիրը, Ե․, 1993։ Էօրտեքեան Հ․, Համառօտ պատմութիւն ՀՌԱԿ-ի, Ե․, 1996։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, կազմակերպվել է 1964-ին, Երևանում (մինչև 1970-ը՝ «Երեվան» փողային նվագախումբ)։ Հիմնադրման օրից մինչև 1988-ը գեղ․ ղեկավար և գլխ․ դիրիժոր՝ Հ․Մեսիայան, 1988-ից՝ Լ․Մեսիայան, Վ․ Փիրումյան, Հ․ Լոգյան, Ս․ Աբրահամյան։ Նվագախմբի կազմում հանդես են գալիս վաստակաշատ արտիստներ, նաև կոնսերվատորիայի ուսանողներ։ Համերգացանկը կազմված է Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Վագների, Գրիգի, Դվորժակի, Չայկովսկու, Գերշվինի, Եկմալյանի, Սպենդիարյանի, Խաչատըրյանի, Հարությունյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Բալասանյանի երկերից։ Նվագախումբը համերգներով շրջագայել է արտասահմանի մի շարք քաղաքներում։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ», երգչախումբ։ Ստեղծվել է 1992-ին, Երևանում՝ «Հայ փոքրիկ երգիչներ» մանկ․ միջազգ․ ասոցիացիային կից։ Գեղ․ ղեկ․ և գլխ․ դիրիժոր՝ Տ․ Հեքեքյան։ Երգչախմբի անդամներ են Երևանի և հարակից շրջանների երաժշտ․ դպրոցների 11_16 տարեկան 70 երեխա։ «Հ․փ․ե․□-ի երգացանկն ընդգրկում է հայ հոգևոր, ժող․, դասական, ժամանակակից, ինչպես և եվրոպ․ ու ամերիկ․ դասական, ժամանակակից և ջազային ստեղծագործություններ։ Երգչախումբը համերգներով հանդես է գալիս Հայաստանում և արտասահմանում։ 1995-ին «Հ․փ․ե․» «Խաղաղություն աշխարհին» խորագրով համերգային շրջագայություն (նվիրված ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 50-ամյակին) է կատարել Եվրոպայում և ԱՄՆ-ում, մասնակցել Բազելի միջազգ․ փառատոնին, ճանաչվել լավագույնը, իսկ «Գոլդն Գեյթ» միջազգ․ մրցույթում (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) նվաճել գլխ․ մրց-ը, 1 ոսկե և 1 արծաթե մեդալ։ 1996-ին համերգներով շրջագայել է Եգիպտոսի Արաբ․ Հանրապետությունում, 1997-ին՝ Հունաստանում։ Երևանի քաղաքապետարանի հետ «Հ․փ․ե․» անցկացրել է մանկ․ երգչախմբերի մրցույթ-փառատոն (1996)։ Միջազգ․ մրցույթներում ոսկե մեդալի և արծաթե մրց-ների են արժանացել մենակատարներ Նարինե Օջախյանը, Վազգեն Ղազարյանը և Լիա Կուրոյանը։ 1995-ին «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի մասնաճյուղ և մանկ․ երգչախումբ է ստեղծվել Լոս Անջելեսում (ԱՄՆ)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ՀՕԿ), հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1921-ի սեպտ․ 13_18-ին, Երևանում։ Կարգավիճակը հաստատվել է ՀԽՍՀ ԺԿԽ 1921-ի սեպտ․ 15(28)-ի դեկրետով։ Հիմնադիր ժողովում քննարկվել են ՀՕԿ-ի նպատակը, խնդիրները, կանոնադր․, կազմակերպչ․ ևն հարցեր։ Ընտրվել է ՀՕԿ-ի բարձրագույն գործադիր մարմին՝ նախագահություն (9 հոգի), նախագահ՝ Հ․ Թումանյան, անդամներ՝ Ա․ Երզնկյան, Ե․ Թաղիանոսյան, Դ․ Տեր-Սիմոնյան, Ա․ Պապովյան, Հ․ Մելիքյան, Գ․ Վարդանյան, Կ․ Տեր-Օհանյան, Լեո։ ՀՕԿ-ի խնդիրն էր օգնել երկրի սովյալ բնակչությանը, օժանդակել շին-յանը, սերտ կապեր հաստատել աշխարհով մեկ սփռված հայ տարագիրների հետ, նրանց համախմբել հայրենիքի շուրջը։ Հիմնադրումից հետո ստեղծվել են ՀՕԿ-ի մասնաճյուղեր՝ Թիֆլիսում, Բաթումում, Մոսկվայում, Բաքվում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Ցարիցինում, Հս․ Կովկասի ու Միջին Ասիայի, ԽՍՀՄ գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում, 1924_25-ին՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Ալժիրում և այլուր։ ՀՕԿ-ի 200 մասնաճյուղերում ընդգրկված էր շուրջ 10 հզ․ անդամ։ ՀՕԿ-ի գործունեությունն ընթացել է երեք փուլով։ 1-ին փուլում (1921_23) աշխատանք է տարվել հիմնականում կարիքավոր բնակչության համար պարեն, հագուստ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ձեռք բերելու և բաշխելու համար։ Այս շրջանում մեծ նշանակություն ունեցավ Հ․Թումանյանի գլխավորած պատվիրակության այցը Կ․ Պոլիս (1921-ի նոյեմբ-դեկտ․), կազմակերպվեց նյութական մեծ օգնություն հանրապետության սովյալ բնակչությանը, գաղթականությանը։ 2-րդ