Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կոմիտեի ձեռքը։ Համաձայնագրի կետերից մեկի համաձայն, դաշնակցության և Հայաստանի սոցիալիստական այլ կուսակցությունների անդամները չէին ենթարկվելու հետապնդումների իրենց կուսակցական պատկանելիության համար։ Համաձայնագրի մի այլ կետով սահմանվում էր, որ ռազմա-հեղափոխական կոմիտեն բաղկացած է լինելու կոմունիստական կուսակցության կողմից նշանակված 5 և ձախ դաշնակցականների խմբերից նշանակված 2 անդամներից։

Ժամանելով Երևան՝ Հայաստանի ՌՀԿ իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը, հանդիսանալով հանրապետության բարձրագույն օրենսդիր և գործադիր մարմին։ ՌՀԿ չհամաձայնվեց Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև կնքված համաձայնագրի այն կետի հետ, ըստ որի ՌՀԿ-ի կազմի մեջ պիտի ընդգրկվեին ձախ դաշնակցականների նեկայացուցիչներ։ Շուտով խախտվեց նաև համաձայնագրի մյուս պայմանը՝ չհետապնդել դաշնակցություն կուսակցության անդամներին նրանց անցյալ գործունեության համար։


Հայաստանի ՌՀԿ-ի, որպես պետ․ իշխանության բարձրագույն մարմնի գործն էր՝ հանրապետության ղեկավար մարմինների կազմավորումը, օրենսդր․ որոշումների հրապարակումը, տնտեսության, սոցիալական ոլորտի, մշակույթի ղեկավարումը։ ՌՀԿ ստեղծեց մի շարք ժող․ կոմիսարիատներ և գերատեսչություններ՝ պետության և ժող․ տնտեսության տարբեր բնագավառները կառավարելու համար։ Ընդօրինակելով Խորհրդ․ Ռուսաստանի փորձը, հաշվի չառնելով Հայաստանի առանձնահատկությունները, ՌՀԿ իրագործեց մի շարք սոցիալիստական միջոցառումներ, փորձեց իրագործել ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, որի անմիջական հետևանքը հանդիսացավ 1921-ի փետրվարին բռնկված ժող․ ապստամբությունը (տես Փետրվարյան ապստամբություն 1921)։


Հայաստանի ՌՀԿ գոյություն ունեցավ մինչև 1921-ի մայիսի 21-ը, երբ վերակազմվեց բանվորա-գյուղացիական կառավարության՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի։

Գրկ․ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում։ Փաստաթղթերի և նյութերի ժող․, Ե․, 1960։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՌԱԿ), քաղաքական կուսակցություն։ Կազմավորվել է 1990-ի սկզբին, պաշտոնապես գրանցվել 1991-ի հուլիսին։

Աշխարհայացքային և գաղափարախոսական առումով ՀՌԱԿ-ը ռամկավար ազատական կուսակցության հետևորդն է։ Կուս-յան ծրագրային նպատակն է Հայաստանի անկախ, ինքնիշխան, ռամկավար և ազատական սկզբունքների վրա հիմնված պետության կայացումը, նրա տարածքային ամբողջականության վերականգնումը և Հայ դատի պաշտպանությանը հետամուտ լինելը, հայրենիք-սփյուռք փոխադարձ կապերի զարգացումը՝ ապահովելով արտերկրի հայության գործուն մասնակցությունը հանրապետության տնտ․ և մշակութ․ կյանքին։


ՀՌԱԿ մերժում է դասակարգ․ պայքարը և հեղափոխությունը, իր գործելակերպի կարևոր սկզբունքն է համարում չափավորությունը, հավասարակշռությունը, ձգտում է խուսափել ծայրահեղություններից։ ՀՌԱԿ պաշտպանում է բարեփոխումների ճանապարհով մասնավոր սեփականության և անհատ ձեռներեցության վրա հիմնված ազատ շուկայական համակարգի հաստատումը, հանդես գալիս տնտ․ մենաշնորհների արգելման, տնտեսության ազատականացման գործընթացները պետության կողմից վերահսկելի դարձնելու օգտին, կարևորում է տնտ․ բարեփոխումների արդյունքում առաջացող ցնցումների և բևեռացման հետևանքների մեղմացումն ու կարգավորումը, անհատի և ընտանիքի ընկերային պաշտպանվածությունը ևն։


ՀՌԱԿ գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում անկախ պետա