Տ․Տեր-Մինասյանը (նկարչ․), Մ․Սաֆարյանը (թատեր․)։ Մասնաճյուղերն ունեցել են ստուդիաներ։ 1925_30-ական թթ․ կեսը գործել է Բաքվի Ա․Մարտունու (Մյասնիկյանի) անվ․ Հ․՝ գրակ․, թատեր․, երաժշտ․, նկարչ․ մասնաճյուղերով և ստուդիաներով։ Թատեր․ ստուդիան ղեկավարել է Պահարեն (1926_27), ապա՝ Լ․Քալանթարը, երաժշտ․՝ Ա․Մայիլյանը (ստուդիայի բազայի վրա ստեղծված Սպենդիարյանի անվ․ երաժշտ․ դպրոցի տնօրեն՝ 1926_34-ին)։ Հ-ի գործունեությանը մասնակցել են գրողներ, արվեստագետներ՝ նկարիչ Մ․Սաղյանը, դերասաններ Լ․Երամյանը, Վ․Փափազյանը, Ե․ Դուրյան-Արմենյանը և ուր․։ Հրատարակվել է «Հայարտուն» (1925) հանդեսը։ Համանման գործունեություն է ծավալել նաև Մոսկվայի հայ մշակույթի տունը։
«ՀԱՅԳՈՐԳ» փակ բաժնետիրական ընկերություն, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության պետ․ ձեռնարկություն։ Կազմակերպվել է 1994-ին՝ 1978-ին ստեղծված նույնանուն ԱՄ-ի հիմքի վրա։ Ներառում է Երևանի գորգագործ․ և «Մանվածք» ֆաբրիկաները, Ապարանի (Արագածոտնի մարզ), Վարդենիսի, Մարտունու, Սևանի, Սարուխանի, Ճամբարակի, Գագարինի (Գեղարքունիքի մարզ), Արթիկի, Գյումրու (Շիրակի մարզ), Մեծավանի (Լոռու մարզ), Գորիսի (Սյունիքի մարզ), Մասիսի (Արարատի մարզ), Վայքի (Վայոց ձորի մարզ), Տավուշի մասնաճյուղերը, Կապանի (Սյունիքի մարզ), Աբովյանի (Կոտայքի մարզ) և Ջերմուկի (Վայոց ձորի մարզ) տեղամասերը։ Թողարկում է մաքուր բրդյա, ձեռագործ, մոտ 250 անուն տարբեր չափի գորգեր («Վան», «Ղարաբաղ», «Սևան», «Լոռի» ևն) (1999)։
«ՀԱՅԵԼԻ», երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906_07-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Վ․Պետրոսյան։ Հանդես է եկել դաշնակցության և կադետների դեմ, քննադատել Պետ․ դումայի գործունեությունը, ծաղրել կենցաղի արատավոր բարքերը, եկեղեցու սպասավորների կեղծ բարեպաշտությունը։ Անդրադարձել է ժամանակի քաղ․ իրադարձություններին, լուսաբանել գավառի կյանքը։ Տպագրել է Շ․Կուրղինյանի, Ա․Չարըգի, Ս․Սաֆարյանի, Վ․Տիրացյանի, Մ․Տեր-Սիմոնյանի և այլոց երգիծ․ ստեղծագործությունները։ Հրատարակվել է նաև «Հայելի խաբարդա», «Հայելի սատանա», «Հայելի հոպ-հոպ» անուններով։ 1906-ին լույս է ընծայել «Հոպ-հոպ» հավելվածը։
«ՀԱՅԵԼԻ», երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1897_1903-ին, Վառնայում (Բուլղարիա), 1903_04-ին՝ Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Խմբագիր՝ Տ․Փափազյան։ Տպագրել է լուրեր հայ գաղթավայրերից, կարևորել դպրոցի դերը, քննադատել եկեղեց․ երկպառակությունները։ Մտահոգվել է եվրոպ․ երկրներ արտագաղթող արևմտահայերի ճակատագրով, լուսաբանել Վառնայի աղքատախնամ ընկերության գործունեությունը։ Ծանոթացրել է հայկ․ ճարտ․ հուշարձաններին, անդրադարձել գրակ․ ու թատեր․ կյանքի նորություններին։ Ունեցել է հայատառ թուրք․ բաժին։
«ՀԱՅԵԼԻ ԿԱԼԿԱԹՅԱՆ», քաղաքական, գրական և առևտրական շաբաթաթերթ։ Կալկաթայի «Իմաստախնդիրյան միաբանություն» հրատարակչ․ ընկերության պարբ․։ Լույս է տեսել 1820-ին, Կալկաթայում։ Խմբագիր՝ Հ․ Տեր-Հակոբյան։ Տպագրել է միջազգ․ և տեղ․ լուրեր, գրակ․ ստեղծագործություններ, մանկավարժ․ հոդվածներ։ Լեզուն հիմնականում գրաբար է։
ՀԱՅԵՐ, ազգ։ Հ․ պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հ․, որպես էթնիկ․ կազմավորում, առաջացել են հնդեվրոպ․ ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպ․ լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկ․ լեռնաշխարհը, նրան հարակից Հս․ Միջագետքը, Փոքր Ասիայի արլ․ և Իրանական բարձրավանդակի հս-արմ․ մասերը։ Մարդաբան․ ուսումնասիրությունների համաձայն, այդ ժամանակաշրջանից Հայկ․ լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։
Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։ Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ․թ․ա․ V_IV հազարամյակ) հնդեվրոպ․ ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկ․ լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկ․, հուն․ և իրան․ ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Այս բոլորը վկայում են Հ-ի տեղաբնիկության մասին։ Հայկ․ էթնոսի ձևավորման տնտ․ նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից։ Այժմ ապացուցված է, որ վաղ անասնապահ․ և երկրագործ․ մշակույթների [առանձին հացահատիկ․ բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ (օբսիդիան), պղինձ, երկաթ ևն] գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկ․ լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկ․ ցեղերը։ Պղնձի և անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկ․ ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III_II հազարամյակ)։
Մ․թ․ա․ II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկ․ լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղ․ կազմավորումներ։ Հ-ի, որպես ժողովըրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է Արարատյան (Ուրարտու) պետության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ IX_VI դդ․), երբ այդ միասնա