Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեղից էլ՝ Հ-ից հայ ժողովրդի սերելու դիցավեպը։ Հայկ․ ցեղերն իրենց դիտելով Հ-ի սերունդը՝ նրա անունով այնուհետև կոչվել են հայկազունք, հայկազարմք, հայք, իսկ նրանց երկիրը կոչվել է Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան։

Վերլուծելով Ուրարտու-Արարատյան թագավորության աստվածապետական բնույթը՝ ավստրիացի արևելագետ Կ․ Լեհման-Հաուպտը ցույց է տվել, որ նրանում համախմբված ցեղերն իրենց համարել են ռազմի գերագույն աստված «Խալդիի որդիներ»։ Հ․ և Խալդին նույնանում են ոչ միայն էությամբ և դիցաբան․ հյուսվածքով, այլև՝ անունով։ Ի․Մեշչանինովի կարծիքով՝ «Խալդի» աստվածանվան «Խալ» հիմքը «հայ» անվան սոսկ հնչյունական տարատեսակն է։


Հայ ժողովուրդը Հ-ին «զետեղել է» երկնքի ամենապայծառ աստեղատանը՝ նույնացնելով աղեղնավոր որսորդ Օրիոնին (Աստվածաշնչի հայ թարգմանիչներն Օրիոն աստղանունը թարգմանել են Հայկ)։ «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» մականուններով փառաբանվող Հ․ երբեմն նույնացվել է Հրահատ (Մարս) մոլորակին։ Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ժող․ ավանդություններում Հ․ համարվում է նաև հայոց առաջին տոմարադիրը, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը, իսկ տարվա ամիսներն իբր կոչվել են Հ-ի ուստրերի ու դուստրերի անուններով։

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1981։ Սեբեոս, Պատմութիւն, Ե․, 1979։ Ալիշան Ղ․, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց, Վնտ․, 1895։ ԾպքՈվՌվՏՉ Լ․Լ․, ԺՐպՉվպՉՈվրՍՌռ ոՏչ ղՈսՊ-ղՈսՊՌվ, “ԹՏրՑՏփվօպ ջՈտՌրՍՌ”, Ց․ 1, 1927; խպՎՈվ-թՈցտՑ Խ․Ղ․, ԹրՑցտՌՑպսՖվՈÿ սպՍՓՌÿ տՏ ՌրՑՏՐՌՌ Ռ ՍցսՖՑցՐպ ւՈսՊՏՉ, “ՁՐցՊօ ՁոՌսՌրրՍՏչՏ չՏր․ ցվ-ՑՈ”, Ց․6, 1937, ր․ 259․


«ՀԱՅԿ», ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության վավերագրական, գիտահանրամատչելի և կարճամետրաժ կինոնկարների կինոստուդիա։ Ստեղծվել է 1990-ին, Երևանում, Հայֆիլմ կինոստուդիայի վավերագր․ ֆիլմերի ստեղծագործ․ միավորման (1982_90, նախկինում՝ 1959-ից՝ Երևանի, 1982-ից՝ Հայաստանի վավերագր․ ֆիլմերի կինոստուդիա) հիման վրա։ Թողարկում է վավերագր․, գիտահանրամատչելի, ուս․ ֆիլմեր ու ակնարկներ։


Հայաստանում առաջին փաստագր․ նկարահանումները կատարվել են 1907-ին։ 1924-ին ստեղծվել է «Խորհրդային Հայաստան» առաջին փաստավավերագր․ կինոնկարը։ Վավերագր․ կինոյի ավագ սերնդի ռեժիսորներ Վ․Հայկազյանի, Գ․Բալասանյանի, Ջ․ Ժամհարյանի, Լ․Իսահակյանի, Ռ․Ֆրանգուլյանի, Ս․Առաքելյանի, օպերատորներ Գ․Ասլանյանի, Գ․Արամյանի, Գ․Սանամյանի, Ն․Սիմոնյանի, Գ․Եղիազարյանի և ուր․ կողքին աշխատել են գեղ․ կինոյի ռեժիսորներ Գ․Մելիք-Ավագյանը, Ս․Փարաջանովը, Է․Մարտիրոսյանը, Ա․Մանարյանը, Լ․ Վաղարշյանը, Յու․Երզնկյանը, Դ․Կեսայանցը, օպերատորներ Ա․Յավուրյանը, Ս․Իսրայելյանը, Կ․Մեսյանը և ուր․։ Ռեժիսորների և օպերատորների նոր սերունդը՝ Ա․Փելեշյանը, Ա․Վահունին, Ռ․Գևորգյանցը, Ա․Շահբազյանը, Պ․Մալայանը, Ս․Փոշոտյանը, Բ․Հովսեփյանը, Յու․Բաբախանյանը, Մ․Վարդանովը, Է․Մաթևոսյանը, Հ․Խաչատրյանը, Գ․Ստեփանյանը, Դ․Սաֆարյանը, Ա․Մնացականյանը, Գ․Հարությունյանը, Հ․Հակոբյանը և ուր․, իրենց ստեղծագործություններում զարգացրել են հայկ․ վավերագր․կինոյի լավագույն ավանդույթները, ընդլայնել թեմաների շրջանակը, հարստացրել արտահայտչամիջոցների զինանոցը։


Հայկ․ վավերագր․ լավագույն ֆիլմերից են՝ «Երկիր հայրենի» (1945, գեղ․ ղեկ․ և տեքստի հեղ․ Ա․Դովժենկո, ռեժ-ներ Գ․Բալասանյան, Լ․Իսահակյան, Հ․Զարգարյան), «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժ․ Վ․Հայկազյան), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժ․ Գ․ Մելիք-Ավագյան), «Այվազովսկին և Հայաստանը» (1983, ռեժ․ Պ․Մալայան), «Կանչ» (1976, համամիութեն․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1978, Երևան), «Մուսալեռ-88։ Վիշապի տարի» (1988, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․Վահունի), «Բարի հետք» (1980, միջազգ․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1981, Օբերհաուզեն, Գերմանիա), «Սպասում» (1984, համամիութեն․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1985, Մինսկ), «Կղզիներ» (1988, միջազգ․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1988, Ամստերդամ), «Փարաջանով _ վերջին կոլաժ» (1995, միջազգ․ կինոփառատոնի «Կենտավրոս» մրց․, 1995, Սանկտ-Պետերբուրգ, բոլորն էլ՝ ռեժ․ Ռ․Գևորգյանց), «Երկրորդ կյանք» (1984), «Բոլորակ» (1990, երկուսն էլ՝ ռեժ․ Գ․Ստեփանյան), «Կոնդ» (1987, միջազգ․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1987, Կիև, համամիութեն․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1989, Սվերդլովսկ, միջազգ․ կինոփառատոնի հատուկ մրց․, 1988, Նիոն, Շվեյցարիա ևն), «Սպիտակ քաղաք» (1988, Փարիզի կինոփառատոնի մրց․, 1989, երկուսն էլ՝ ռեժ․ Հ․Խաչատրյան), «Թատերական հրապարակ» (1988, միջազգ․ կինոփառատոնի գլխ․ մրց․, 1990, Կիև, ռեժ․ Գ․Հարությունյան)։ Ստուդիայի հետագա ֆիլմերից են՝ «Անվերջանալի պատմություն» (1998, ռեժ․ Մ․Շահբազյան), «Վաճառվում է» (1999, ռեժ․ Ա․Վահունի)։


«ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ», առասպելաբանական հնագույն վեպ։ Պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում։ «Հ․ և Բ․» տիեզ․ առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է․ ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկ․ ցեղերի կամ նախա