հայրերի և նրանց հվ․ հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմ․ ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում․ իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է․ Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։
Օրիոն համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք)։ Ենթադրվում է, որ հայկ․ ամսանունները (հայոց հին տոմարով) Հայկի ուստրերի և դուստրերի անուններն են։
Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 38_53։ Գրիգորյան Գ․, Հայ ժողովըրդական վիպերգերը և պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1, Ե․, 1972, էջ 97_144։
ՀԱՅԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ ճիշտ, ընտիր գրաբար՝ զերծ օտարաբանությունից, բարբառայնությունից։ Հ-յան օրինակներ են Աստվածաշնչի Սահակ-Մեսրոպյան թարգմանության, Ագաթանգեղոսի, Եզնիկի և այլոց երկերի լեզուն։ 2․ Գրաբարյան առանձին ճիշտ արտահայտություն, բառօգտագործում, ձև։ 3․Առհասարակ ընտիր, գրական հայերեն (նաև ժամանակակից)՝ զերծ օտար բառերից ու արտահայտություններից։ Այս իմաստով Հ-յան օրինակներ են Մ․ Մեծարենցի, Վ․ Տերյանի լեզուն։ 4․ Հայեցի ճիշտ բառօգտագործում, արտահայտություն, ձև։ Իմաստային միևնույն առումներն ունի նաև հայկաբան բառը՝ ածական․ և գոյական․ գործածությամբ։
ՀԱՅԿԱԲԵՐԴ, Հայկաշեն, Աստվածաշեն, բերդ (այժմ՝ ավերակ) Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում, Աստվածաշեն գյուղավանի արևմտյան կողմի ժայռաբլրի գագաթին։ Մար Աբաս Կատինայից Մովսես Խորենացու միջոցով մեզ հասած տեղեկության հիման վրա Ղ․ Ինճիճյանը ենթադրում է, որ Հայկ նահապետը Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո այդ տեղում հիմնել է Հայք դաստակերտը, որի անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ղ․Ալիշանը նույնպես ենթադրում է, որ Հ․ հիմնվել է նախաքրիստ․ ժամանակաշրջանում։
Հ-ի ավերակներն ուսումնասիրել ու նկարագրել են Ն․Սարգիսյանը, Մ․Միրախորյանը, Կ․Լեհման-Հաուպտը, Հ․Օրբելին։ Բերդի հվ․ և հս․ կողմերում պահպանվել են տաշած խոշոր (1 մ 3) վիմաքարերով պարիսպների մնացորդները, որոնք լեռնագոտուց ձգվում են մինչև գագաթը։ Միմյանց կից երկու ամրոցները նույնպես ամրացվել են հաստահեղույս պարիսպներով։ Բերդը թիկունքից պաշտպանվել է հս-հվ․ ձգվող ձեռակերտ խրամատով (լայն․ 14 մ)։ Լ-գագաթից երկու ժայռափոր ուղիներ, աստիճանաբար ընդարձակվելով, տանում են դեպի բերդը։ Բերդապարիսպների ներսում, քարանձավներից վերև, նշմարվում են քարե հիմքերով և հում աղյուսով կառուցված բոլորակ բնակարանների հետքեր։ Հ-ում հայտնաբերվել են ուրարտ․ կնիքներ, որոնցից մեկը (պահպանվում է Էրմիտաժում) պատկերում է ձեռքերը վեր պարզած թևավոր աստվածուհի, աջ կողմում՝ այծ, ձախում՝ սրբազան ծառ, որի կողքերին՝ երկու աղոթող, իսկ գլխավերևում՝ կիսալուսին։ Հ-ում գտնվել են նաև երեքթևյա ու երկթևյա նետասլաքներ, սեպաձև արձանագրությամբ խոշոր կարասների մնացորդներ։ Լեռան ստորոտին՝ Աստվածաշենի մոտ, պահպանվել է Սարդուրի Բ թագավորի արձանագրությունը՝ բերդաշինության մասին։
Գրկ․ Հովհաննեսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։ կՌՏՑՐՏՉրՍՌռ ը․ը․, ԹՈվրՍՏպ ՓՈՐրՑՉՏ (ձՐՈՐՑց), Ծ․, 1959․
ՀԱՅԿԱԶ ԱՐԱՄ (Չեքեմյան Արամ Արսենի, 1900, Շապին Գարահիսար _ 10․3․1986, Նյու Յորք), գրող։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ ապաստանել է Շապին Գարահիսարի բերդում, մասնակցել նրա հերոսամարտին։ 1919-ին մեկնել է Կ․Պոլիս, սովորել Կեդրոն․ վարժարանում։ 1924-ից հաստատվել է ԱՄՆ-ում։ Հրատարակվել են նրա «Ցեղին ձայնը» (հ․ 1_2, 1949_54), «Չորս աշխարհ» (1962), «Պանդոկ» (1967), «Կարոտ» (1971), «Երջանկություն» (1978) պատմվածքների ժող-ները, «Արամ-Հայկազ հաղորդագրությունը» (1960), «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը» (1957) վեպը և «Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ» (1972) գիրքը։ Հ․Ա-ի գրակ-յան թեման հիմնականում կորցրած հայրենիքն է, սփյուռքահայի ցավն ու հոգսերը։ Հեղինակին բնորոշ են խոր լավատեսությունն ու պատումի անմիջականությունը։
Երկ․ Հատընտիր, Բեյրութ, 1973։
Գրկ․ Արամ Հայկազ, կյանքը և գործը, Նյու Յորք, 1962։
ՀԱՅԿԱԶ Բ, Հեգաս (XVIդ․ վերջ _ XVIIդ․ 20-ական թթ․), զորավար, մելիք։ Սյունիքի Քաշաթաղ գավառի տեր մելիք Հախնազարի որդին և հաջորդը։ 1590-ական թթ․ չենթարկվելով թուրք բռնակալներին՝ անցել է Իրան, 1603-ին մասնակցել շահ Աբբաս I-ի արշավանքին Ատրպատական և Հայաստան, վերահաստատվել հայրենի տիրույթներում (կենտրոնը՝ Խանածախ գ․)։ Շահի զինակից Հ․ Բ ունեցել է մեծ լիազորություններ, պայքարել Արցախում և Սյունիքում բնավորվելու ձգտող քոչվոր տարրերի դեմ, որոնք օսմ․ տիրապետության շրջանում (1590_1603)