Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ 1945-ի հունվ․ 1-ին բել․ ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետր-ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտ․ առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։ Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդ․ Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956-ին (տես նաև Թամանյան դիվիզիա)։

261-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիան․ կազմավորվել է 1942-ի սեպտ․, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։ Դիվիզիայի հրամանատարներ են եղել գնդ․ Մ․Երյոմինը, գեն-մայոր Գ․Գուդկովը, գնդ-ներ Ա․Իլյինը, Ա․Սերդյուկովը, Վ․Մասլովը, Տ․Վոլոկովիչը, Բ․Միտոյանը և Ն․Բալոյանը։ Հրատարակել է «Մարտ հանուն հայրենիքի» հայ․ թերթը։ Մինչև պատերազմի ավարտը դիվիզիան գտնվել է Հայաստանում, պաշտպանել պետ․ սահմանի մի հատվածը, միաժամանակ երթային գումարտակներ պատրաստել ռազմաճակատում մարտնչող զորամասերի համար։ Կազմացրվել է 1945-ի մայիսին։

Գրկ․ Հայկական 76-րդ Կ․Ե․ Վորոշիլովի անվան կարմրադրոշ 51-րդ գվարդիական Վիտեբսկյան, Լենինի շքանշանակիր հրաձգային դիվիզիա (1920_1945), Փաստաթղթերի և նյութերի ժող․, Ե․, 1976։ 409-րդ հրաձգային Կիրովոգրադյան-Բրատիսլավյան, Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր հայկական դիվիզիայի մարտական ուղին (1941_1945), Փաստաթղթերի և նյութերի ժող․, մաս 1_2, Ե․, 1980_81։ 89-րդ Թամանյան Կարմրադրոշ, Կուտուզովի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին (1942_1945), Փաստաթղթերի և նյութերի ժող․, Ե․, 1985։


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, գիտական, հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1968-ին, Երևանում։ Ընկերության անդամ են երկրբ․ և հարակից գիտությունների բնագավառում տես․ կամ գործն․ աշխատանք կատարողները։


Հ․ե․ը-յան հիմն․ խնդիրներն են պրոպագանդել ու տարածել երկրբ․ գիտությունների նվաճումները, աջակցել դրանց արմատավորմանը, երկրբ․ ԳՀ արտադր․ կազմակերպությունների ու ուս․ հաստատությունների աշխատանքների միասնականացմանը, կազմակերպել երկրբ․ գիտությանը վերաբերող խորհրդակցություններ, գիտաժողովներ։

Բարձրագույն մարմինը կոնֆերանսն է։ Ունի ավելի քան 400 անդամ։ 1977-ից հրատարակում է «Աշխատություններ» (ռուս․), գիտ․ ժող․։ Նախագահներ են եղել Ա․Ասլանյանը, Ռ․Կարապետյանը, Ռ․Ջրբաշյանը (1993-ից)։


ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍԿԱԴՐՈՆ (ռուս․ աղբյուրներում՝ ԸՐՎÿվրՍՌռ ՔՍՉՈՊՐՏվ, նրՍՈՊՐՏվ), հայ մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանում ռուսական բանակում։ Ստեղծվել է 1723-ին՝ հայերի նախաձեռնությամբ ու միջոցներով՝ 1722-ին ձևավորված հայկ․ երեք ջոկատների («Հեծյալ ջոկատ», «Էսկադրոն», «Հետախուզական խումբ») միավորումով։ Նյութ․ անապահովությունը սահմանափակում էր Հ․է-ի թվական աճը, սակայն 1725-ից մտցվել են ռուս․ զինվոր․ կոչումներ՝ համապատասխան ռոճիկներով, ինչի շնորհիվ Հ․է-ի մարտիկների թիվը հասել է 600_700 հոգու, որոնք բաժանված էին 4_6 վաշտի։ Հ․է․ մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում ռուս․ զորքերի մղած բոլոր մարտերին (1722_35), 1735_39-ի ռուս-թուրք․ և 1741_43-ի ռուս-շվեդ․ պատերազմներին։ Բազմաթիվ հայ մարտիկներ արժանացել են պետ․ պարգևների։


Հ․է-ի շտաբը մինչև 1746-ը Աստրախանում էր, 1746_64-ին՝ Ղզլարում։ 1740-ական թթ․ վերջից Հ․է․ քանակապես նվազել է՝ կապված հայ ազատագր․ պայքարի ժամանակավոր թուլացման և ռուս․ հուսարական ստորաբաժանումներում հայազգի զինվորականներ ներգրավելու հետ։ 1760-ական թթ․ Հ․է․ բաղկացած էր գերազանցապես սպաներից։ Կազմալուծվել է Եկատերինա II կայսրուհու 1764-ի մայիսի 10-ի հրամանագրով։ Հայ զինվորականների մի մասը, դուրս գալով ծառայությունից, ցմահ ստացել է իր հաստիքային ռոճիկը, մի մասն էլ ցանկությամբ տեղափոխվել է ռուս․ բանակի կանոնավոր գնդերն ու հուսարական ստորաբաժանումները, նրանցից ոմանք հասել են զինվոր․ բարձր պաշտոնների (գնդապետ, գեներալ)։


Հ․է-ի հրամանատարները՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենց (1722_24), Աղազար դի Խաչիկ Ախիջանենց (1724_50), Պետրոս Կասպարով (1750_60), Միրզաբեկ Մխիթար Վահանով (1760_64)։

Գրկ․ Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի (հրտ․ և ծնթգր․ Գ․Ախվերդյանի), «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, դդ 2, 3։ Խաչատրյան Հ․, Հայ և ռուս ժողովուրդների զինակցությունը ռուսական բանակի կասպիական արշավանքում, Ե․, 1972։


«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ» (“Armena esperanticto”), գրական, մշակութային և ուսումնական պատկերազարդ ամսաթերթ` հայերեն և էսպերանտո լեզվով։