շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ 1915-ի հուլիսի 9-ին թուրք․ 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուս․ Կովկաս․ 4-րդ կորպուսի դեմ՝ Կոփ-Մանազկերտ-Ալաշկերտ-Կաղզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց՝ լուրջ վտանգ ստեղծելով հս-արմ-ից Վանի շրջապատման համար։ Ռուս․ զորքերը նահանջեցին։ Սկսվեց Վասպուրականի հայերի գաղթը Այսրկովկաս։ Այդ օրհասական պահին նրան օգնության հասան կամավորները, որոնք Վասպուրականի նահանգի 200 հզ․ գաղթականներին հասցրին ռուս-թուրք․ սահմանը։
1915_16-ին կամավոր․ ջոկատները ռուս․ կովկաս․ բանակին շոշափելի ծառայություն մատուցեցին Արմ․ Հայաստանի մեծ մասի ազատագրման գործում։ Ռուս․ բանակի հրամանատարությունը, բարձր գնահատելով հայ կամավորների օժանդակությունն ու նվիրվածությունը, միաժամանակ անվստահությամբ էր վերաբերվում նրանց։ Ցար․ իշխանությունների ծրագրերի մեջ չէր մտնում Արմ․ Հայաստանն ինքնուրույն տեսնելու հեռանըկարը։ Այդ պատճառով էլ նրանք դեմ էին հայկ․ կամավոր․ ջոկատների միավորմանը։ Ավելին, 1915-ի դեկտ․ գլխ․ հրամանատարությունը ցրեց կամավոր ջոկատները և դրանց հիման վրա ռուս․ զորամասերի կազմում ստեղծեց հայկ․ հրաձգ․ գումարտակներ։ Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջ բերեց հայ կամավորների շարքերում։ Այդուհանդերձ նորաստեղծ հայկ․ գումարտակները, որոնք հավատում էին ռուս․ զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն ունեցան 1916_17-ին Արմ․ Հայաստանում և Իրանում մղված մարտերին։
Հայկ․ կամավոր․ ջոկատները հերոսաբար էին մարտնչում նաև Անտանտի երկրների բանակներում։ Հայ կամավորներից կազմված Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն) մասնակցեց Մերձ․ Արլ-ում Թուրքիայի դեմ մղված ռազմ․ գործողություններին և իր առաջին մարտ․ մկրտությունը ստացավ Արարայի ճակատամարտում (1918)։ Ապա մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին և Կիլիկիայում մղված ռազմ․ գործողություններին։
Ռուսաստանում Փետր․ հեղափոխությունից (1917) հետո ռուս․ բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ ձեռնարկեց հայկ․ գումարտակները համալրելու և սպառազինելու ուղղությամբ։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917 հոկտ․) հետո Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից։ Նախկին կամավոր․ ջոկատներից և ռուս․ բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկ․ կանոնավոր զորաջոկատները որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրեցին թուրքերին։ Խախտելով 1917-ի դեկտ․ 5-ի Երզնկայի զինադադարը՝ թուրք․ զորքերը հարձակման անցան և վերագրավեցին Արմ․ Հայաստանը։ 1918-ի աշնանը առաջին համաշխ․ պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։ Թուրքիան պարտվեց։
Ցար․ կառավարությունն ու արմ․ տերությունները Հ․կ․շ․ օգտագործեցին իրենց նվաճողական նպատակների իրականացման համար։ Մինչդեռ, հայկ․ կամավոր․ ջոկատների և հետագայում ստեղծված հայկ․ կանոնավոր զորամասերի հիմն․ նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումն ու Արմ․ Հայաստանի ազատագրումն էր։
Գրկ․ Սարգսյան Ե․Ղ․, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914_1918 թթ․, Ե․, 1964։ Կիրակոսյան Ջ․Ս․, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914_1916 թթ․, Ե․, 1965։ Արզումանյան Մ․Վ․, Հայաստան․ 1914_ 1917, Ե․, 1969։ Աղայան Ծ․Պ․, Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Ե․, 1976։ ԸՐցՑ՚վÿվ Ը․Կ․, ԽՈՉՍՈջրՍՌռ ՒՐՏվՑ 1914–1918 չչ․, ժ․, 1971․
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊՈՒՅՏ, հայկական լազուր, Հայաստանում գործածված կապույտ ներկերի հավաքական անվանումը։ Հաճախ նույնացվել է թանկարժեք կապույտ ներկ լաջվարդին, որի հիմքը կազմել է կիսաթանկագին քարից՝ լաջվարդից Հայաստանում ստացվող փոշենման լեղակը։ Կիրառվել է գեղանկարչության, հատկապես մանրանկարչության մեջ, ինչպես և գործվածքներ ներկելու համար։ Պլինիոսը լաջվարդն անվանել է հայկ․ քար (lapis armenium)։ Գերադասվել է նաև սպիտակ երանգով քրիզոկոլան՝ պղնձի օքրան, որը փոշի վիճակում ոսկեգույն է, կապույտի զուգակցությամբ՝ կանաչ, իսկ մշակող նյութերի, մասնավորապես քացախի ազդեցությամբ դառնում է կապույտ։ Հիմնականում օգտագործվել է գործվածքներ ներկելու համար։ Արդյունահանվել է Ուրմիա լճի մոտ, արտահանվել՝ Իրաք, Սիրիա, Եգիպտոս։ Բացի հանքային ներկանյութերից Հայաստանում հայտնի էին բուս․ լեղակները։ Հռչակված էր ինդիգոն, որը կոչվել է քաբուլյան ինդիգո (Հնդկաստանից Հայաստան և Եվրոպա տարվել է Քաբուլի վրայով)։ Ներկել են գործվածքներ, որոնք ստանում էին բաց, գեղեցիկ կապտականաչ գույն։ XIX դ․ Շամախիի մոտ կային լեղակաբույսի՝ հայերին պատկանող տնկադաշտեր։ Կապույտ ներկեր են ստացել նաև սանդալենուց (ճանգան), լրջաբույսերից, գխտորից, հապալասից (կովկասյան) և այլ բույսերից։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՎ, հայկավ (հայտնի են նաև այլալեզու անվանումներ՝ հուն․ βωλos ՚αρբενια, լատ․ bolus Armenius, արաբ․ տին Էրմանի, թուրք․ կիլ Էրմանի ևն), մուգ կարմիր կամ դեղին կավաքար, որն անցյալում օգտագործվել է որպես վերքեր չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց, մաղձաբեր ևն։ Գույնը պայմանավորված է բաղադ