են տպագրվել նաև մի քանի տասնյակ այլ տպարաններում։ 1870-ին Հ․տ․ է սկսվել Բաքվում, որն Այսրկովկասում դարձել է հայ գրքի հրատ-յան երկրորդ կենտրոնը (Թիֆլիսից հետո)։ Կ․Պոլիսն իր 130-ից ավելի հայկ․ տպարաններով, XIX դ․ և XX դ․ սկզբին հայ․ հրատ-ների քանակով պահպանել է առաջատար տեղը։ Հ․տ-յան կարևոր կենտրոն է եղել նաև Զմյուռնիան, որտեղ, շուրջ 50 հայ․ պարբ-ներից բացի, տպագրվել են հարյուրավոր հայ․ գրքեր։
1801-1920-ին Վենետիկի Մխիթարյան տպարանում լույս է ընծայվել հայ մատենագիրների երկեր, հայագիտ․ աշխատություններ՝ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը (1836-37), Գ․ Ավետիքյանի, Մ․Ավգերյանի, Ա․Բագրատունու, Ղ․Ալիշանի, Գ․ Զարբհանալյանի և այլոց աշխատություններն ու գեղ․ երկերը, անտիկ հեղինակների, արևմտաեվրոպ․ դասականների թարգմ․ գործեր, գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գրքեր, մի շարք պարբ-ներ։ Մոտ 200 տարի է, ինչ այդ տպարանը գործում է անընդմեջ։ 1811-ին Տրիեստից Վիեննա տեղափոխված Մխիթարյանների երկրորդ միաբանությունը շարունակել է իր տպագր․ գործունեությունը․ լույս է ընծայել հարյուրավոր հայ․ գրքեր և մի քանի պարբ-ներ, այդ թվում՝ «Հանդես ամսօրյա» հայագիտ․ ամսագիրը (1887-ից)։ 1833-ից Հ․տ․ կա Երուսաղեմում։
1512-1920-ին տպագրվել է մոտ 15 հզ․ անուն հայ․ գիրք և 2000 անուն պարբ․։
Հայաստանում, 1918-ից սկսած, աստիճանաբար Հ․տ-յան գլխ․ կենտրոն է դարձել Երևանը։ 1921-ին այստեղ կազմակերպվել է Պետ․ հրատարակչություն (Պետհրատ), որը լույս է ընծայել քաղ․, գեղ․, մանկ․, գիտ․ հազարավոր գրքեր։ Այժմ Երևանում գործում են «Լույս», «Հայաստան», «Նաիրի», «Արևիկ», «Փյունիկ», «Նոր դպրոց», «Շաղիկ», «Անահիտ», Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն և մասնագիտացված ու մասնավոր մի շարք այլ հրատարակչություններ։ Հրատարակչական գործը տնօրինում է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը։ 1920_93-ին Հայաստանում տպագրվել է շուրջ 65 հզ․ անուն գիրք և գրքույկ։
Ամեն տարի լույս է տեսնում մի քանի տասնյակ անուն գիրք և գրքույկ, մոտ 300 (1999) անուն պարբ․։
1920-90-ական թթ․ Հայաստանից դուրս Հ․տ-յան գլխ․ կենտրոններ էին Կ․Պոլիսը, Բեյրութը, Կահիրեն, Փարիզը, վերջին շրջանում նաև՝ Լոս Անջելեսը։
Հայ․ տպագրված բոլոր գրքերի և գրքույկների մոտավոր քանակը 130 հզ․, պարբ-ներինը՝ մոտ 4 հզ․ անուն է։ Տես նաև Ամստերդամի հայկական տպագրություն, Բաքվի հայկական տպագրություն, Երուսաղեմի հայկական տպարան, Երևանի տպագրություն, Էջմիածնի տպարան, Զմյուռնիայի հայկական տպագրություն, Թիֆլիսի հայկական տպագրություն, Լիվոռնոյի հայկական տպագրություն, Կոստանդնուպոլսի հայկական տպագրություն, Մադրասի հայկական տպագրություն, Մոսկվայի հայկական տպագրություն, Պետերբուրգի հայկական տպագրություն, Նոր Նախիջևանի հայկական տպագրություն, Վենետիկի հայկական տպագրություն, Վիեննայի հայկական տպագրություն, Փարիզի հայկական տպագրություն։
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության․․․ (1513-1895), Վնտ․, 1895։ Լեո, Հայկական տպագրություն, հ․ 1-2, Թ․, 1901-02։ Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Լեվոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1958։ Իշխանյան Ռ․, Հայ գիրքը, Ե․, 1981։
ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ (ՀՑԱՄ, անգլ․ անվանումը՝ Justice Commandoes of the Armenian Genocide), քաղաքական, ընդհատակյա կազմակերպություն։ Նպատակն է թուրք պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողություններով համաշխ․ հանրության ուշադրությունը բևեռել Հայկական հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչելու 1915-ի հայերի ցեղասպանությունը, բանակցություններ սկսել հայերի հետ և վերադարձնել Արմ․ Հայաստանի բռնագրավված հողերը իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին։ Գործել է 1970-ական թթ․ 2-րդ կեսին - 1980-ական թթ․ սկզբին։
ՀՑԱՄ իր առաջին գործողություններն է համարում 1975-ի հոկտ․ 22-ին Վիեննայի թուրք․ դեսպանի և 1975-ի հոկտ․ 24-ին Փարիզի թուրք․ դեսպանի ու դեսպանատան վարորդի սպանությունները, թեև այդ գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ)։ ՀՑԱՄ ստանձնել է 1970-ական թթ․ վերջին Թուրքիայի տարբեր քաղաքներում իրականացված ռմբակոծումներից մի քանիսի պատասխանատվությունը։ Անառարկելիորեն ՀՑԱՄ-ին վերագրվող առաջին գործողությունները 1979-ի հուլիսի 8-ին Փարիզում «Թուրքական օդային գծեր» ընկերության, թուրք․ դեսպանատան և արտագաղթող բանվորների տեղափոխման գրասենյակի համաժամանակյա ռմբակոծումներն են։
ՀՑԱՄ-ի մյուս գործողություններն են 1980-ի փետր․ 6-ին Բեռնում Թուրքիայի դեսպանի (շվեյցարական ոստիկանության հետաքննության հետևանքով ձերբակալվեց ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանը, որը 1982-ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման), 1982-ի փետր․ 28-ին Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսի (ձերբակալվեց Համբիկ-Հարրի Սասունյանը և 1984-ին