ամբիոնի վարիչը։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի ազատագր․ պայքարի, պատմագրության և սոց-տնտ․ հարցերին։
Երկ․ Հայ գյուղացիության պատմություն, հ․ 1_2, Ե․, 1957, 1964։
ՀԱԿՈԲՅԱՆ Սուրեն Իշխանի [2(15)․8․ 1901, Շուշի _ 18․10․1986, Մոսկվա], ճարտարագետ-մեխանիկ։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1941), պրոֆ․ (1963)։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1936)։ 1936_72-ին աշխատել է Տրակտորների պետ․ համամիութ․ ԳՀԻ-ում (Մոսկվա, 1950_63-ին՝ տնօրեն)։ Հ-ի նախաձեռնությամբ 1967-ին Եղվարդում կազմակերպվել է այդ ինստ-ի հվ․ մասնաճյուղը, որի պրոֆեսոր-խորհրդականն էր 1972_76-ին։ Մեծ ավանդ ունի տրակտորաշինության զարգացման գործում։ Աշխատանքները վերաբերում են ներքին այրման շարժիչների վառելիքային սարքերի, գազագեներատորային և այլ շարժիչների, տրակտորների առանձին հանգույցների և մասերի մշակման հարցերին։
Երկ․ ԺՉՌչՈՑպսՌ ՉվցՑՐպվվպչՏ րչՏՐՈվՌÿ ր ՉտՐօրՍՏՎ ՑՏտսՌՉՈ Ռ ֆսպՍՑՐՌփպրՍՌՎ ջՈՋՌչՈվՌպՎ, Ծ․, 1945․
ՀԱԿՈԲՅԱՆ Վազգեն Արտաշեսի [14․2․ 1913, Լեռնանցք (այժմ՝ գ․ Լեռնագյուղ, ՀՀ Շիրակի մարզում) _ 5․5․1982, Երևան], պատմաբան, աղբյուրագետ։ Պատմ․ գիտ․ դ-ր (1967), պրոֆ․ (1972)։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակ-ը (1941)։ 1969_ 1974-ին դասախոսել է Կիրովականի մանկավարժ․ ինստ-ում, 1971_82-ին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստ-ի բաժնի վարիչ։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմության, XVIII դ․ հայ ազգային-ազատագր․ շարժման խնդիրներին, տարբեր աղբյուրների քննությանը։ «Մանր ժամանակագրություններ XIII_XVIII դդ․» (հ․ 1_2, 1951_56) ժողովածուում ներկայացրել է 85 ժամանակագրությու՛ն, որոնց մեծ մասն առաջին անգամ դրել է շրջանառության մեջ։ Կազմել և հրատարակել է «Կանոնագիրք Հայոց□-ի երկու հատորները (1964_71, Մեսրոպ Մաշտոցի անվ․ մրց․ 1974), «Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարանները» (հ․1_3, 1974_84, 1-ին հատորը՝ Ա․ Հովհաննիսյանի հետ), մասնակցել XVIII դ․ հայ-ռուս․ հարաբերությունների պատմությանը նվիրված փաստաթղթերի («Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դ․ առաջին երրորդում», հ․ 2, մաս 1_2, 1964_67, ռուս․) և «Մեսրոպ Մաշտոց» (1962) ժող-ների ստեղծմանը։
ՀԱԿՈԲՅԱՆ Վարդան, Հեսու վարդապետ [1862, գ․ Ահարոնք (Սասուն գավառում) _ 1915, Մեծ եղեռնի զոհ], հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ 1890-ին ձեռնադրվել է վարդապետ։ Մեծ աշխատանք է կատարել արևմտահայության ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոնում 1890-ական թթ․ տիրող դրության մասին արտասահմ․ հասարակայնությանը տեղեկացնելու ուղղությամբ։ Քրդ․ հարձակումները կասեցնելու նպատակով՝ բանակցել է քրդերի հետ, որի հետևանքով որոշ աշիրաթներ չեզոք դիրք են գրավել։ Որոշ ժամանակ թուրք․ կառավարությունը Հ-ին մեկուսացրել է Մշո Ս․Կարապետ վանքում։ 1890-ական թթ․ վերջից վանքի վանահայրն էր։ Կողմ էր ընդհանուր ապստամբության Հրայրի գաղափարին և այդ ուղղությամբ 1901_ 03-ին լայն գործունեություն է ծավալել։ 1904-ի Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին։ 1915-ի ապրիլին ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ։ Տեղի բնակչության հետ տարագրվել և նահատակվել է Մուշից ոչ հեռու։
ՀԱԿՈԲՅԱՆ Վարդան (Սլավիկ) Սարգսի [ծ․ 21․5․1948, գ․ Արփագյադուկ (ԼՂՀ Հադրութի շրջանում)], բանաստեղծ, դրամատուրգ, բանասիր․ գիտ․ դ-ր (1998), պրոֆ․։ Ավարտել է Բաքվի մանկավարժ․ ինստ-ը (1969)։ 1969_83-ին աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976_83-ին՝ գլխ․ խմբագրի տեղակալ։ 1983_91-ին՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատ․ քարտուղար, 1991-ին՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխ․ խմբագիր։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվ․ հայկ․ դրամատիկ․ թատրոնը բեմադրել է Հ-ի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) պիեսները։ Հ․ հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հ-ի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 ևն ժող-ներ) հիմն․ թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։
ՀԱԿՈԲՅԱՆ Վարդգես Թորգոմի [ծ․ 15․8․1932, գ․ Օրդաքլու (այժմ՝ գ․ Լճաշեն, ՀՀ Գեղարքունիքի մարզում) _ 22․4․1975, Երևան], երկրաբան։ Երկրաբանահանքաբ․ գիտ․ դ-ր (1973)։ Ավարտել է ԵՊՀ (1954)։ 1958_75-ին՝ ՀԽՍՀ ԳԱ երկրբ․ գիտ․ ինստ-ի ավագ գիտաշխատող։ Հ-ի աշխատություններում լուսաբանված են ՀՀ տարածքի կավճի ժամանակաշրջանի նստվածքների կենսաշերտագրությունը և ֆաունան։ Ուսումնասիրությունների հիման վրա կազմվել է ՀԽՍՀ կավճի ժամանակաշրջանի նստվածքների նոր քարտեզը։ Մասնակցել է «ՀՍՍՀ բրածո ֆաունայի ատլասի» (1974) կազմման աշխատանքներին։
Երկ․ հՑՐՈՑՌչՐՈՒՌÿ ՚ՐրՍՌւ Ռ ՎպսՏՉօւ ՏՑսՏՋպվՌռ ՚չՏ-ՉՏրՑՏփվՏչՏ իՈվչպջցՐՈ, ժ․, 1962; կՏջՊվպՎպսՏՉօպ չՈրՑՐՏտՏՊօ ԸՐՎÿվրՍՏռ հհՀ, ժ․, 1976․
ՀԱԿՈԲՅԱՆ Վեներա Հովսեփի [15(28)․8․ 1904, Թիֆլիս _ 4․2․1988, Թբիլիսի],