Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՊՃՀ-ում, 1972_80-ին՝ քիմ․ պրոցեսների և ապարատների ամբիոնի վարիչ, 1996-ից՝ ամբիոնի պրոֆ․, 1987_ 1996-ին՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են երկֆազ համակարգերի հիդրոդինամիկայի հարցերին։ Խիտ շերտում պնևմոտրանսպորտի (օդաճնշական փոխադրման) նրա մշակած (աշխատակիցների հետ) նոր մեթոդը ներդրված է ՌԴ տարբեր ձեռնարկություններում։


ՀԱԿՈԲՅԱՆ Ռուբեն Ղազարի [20․5․1912, գ․ Ուզունթալա (այժմ՝ գ․ Այգեհովիտ, ՀՀ Տավուշի մարզում) _ 11․9․1994, Երևան], Խորհրդային Միության հերոս (16․5․ 1944), ավագ լեյտենանտ։ Ավարտել է Լենինգրադի ռազմաինժ․ դպրոցը, «Վիստրել» դասընթացները (1943), ԵՊՀ տնտեսագիտ․ ֆակ-ը (1951)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ (1943-ից) մասնակցել է 4-րդ ուկր․ ռազմաճակատի 2-րդ գվարդ․ բանակի ռազմ․ գործողություններին։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։ Խորհրդ․ Միության հերոսի կոչման արժանացել է Ղրիմի համար մղված մարտերում (Արմյանսկ, Պերեկոպի պարանոց, Իշունյան բարձունքներ) ցուցաբերած խիզախության համար։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգմ․ (1947_52)։ Ղրիմի Արմյանսկ և Կրասնոպերեկոպսկ քաղաքների պատվավոր քաղաքացի։


ՀԱԿՈԲՅԱՆ Սամվել Ցոլակի (ծ․ 15․6․1949, Երևան), երկրաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1987)։ Ավարտել է ԵՊՀ (1971)։ 1983_87-ին՝ ՀՀ ԳԱԱ վերգետնյա տիեզ․ երկրաֆիզ․ սեյսմականխագուշակման համակարգերի ԿԲ բաժնի վարիչ և տնօրենի գիտ․ աշխատանքների գծով տեղակալ։ 1991-ից աշխատում է սեյսմիկ պաշտպանության ազգ․ ծառայությունում։ Աշխատանքները վերաբերում են Երկրի սեփական տատանումների տեսությանը, Երկրի ընդերքի կառուցվածքին և սալերի տեկտոնիկային։ Առաջադրել է Երկրի ոչ առաձգական սեփական տատանումների տեսություն, ընդերքի դինամիկ մոդուլի գաղափար, Երկրի պարամետրական մոդելների կառուցման նոր եղանակ՝ կիրառելով սեյսմոլոգիայի տվյալները լայն սպեկտրային տիրույթում։ Մշակել է Կովկասի և հարակից շրջանների սալիկաբլոկային տեկտոն․ սխեման։


ՀԱԿՈԲՅԱՆ Սարգիս Արշակի [ծ․ 15(28)․5․ 1915, գ․ Չովդառ (այժմ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում)], ֆիզիոլոգ։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1955), պրոֆ․ (1956)։ ՀՀ գիտ․ վաստ․ գործիչ (1962)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Բաքվի համալսարանի կենսբ․ ֆակ-ը (1939)։ Աշխատել է Բաքվի համալսարանի ֆիզիոլոգիայի, բժշկ․ ինստ-ի կենսաքիմիայի ամբիոններում։ 1949_54-ին՝ Երևանի արյունաբանության և արյան փոխներարկման ինստ-ի բաժնի, 1949_73-ին՝ ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1973_98-ին՝ գիտ․ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկման, արյունաբանության հարցերին, ինչպես նաև կենդանի օրգանիզմների վրա միջավայրի արտակարգ գործոնների (թափանցող ճառագայթներ, արագացում, աղմուկ, թրթռում, թթվածնաքաղց) ազդեցության համակողմանի ուսումնասիրությանը։

Երկ․ կսՈջՎՏջՈՎպվՈ՚քՈÿ ՈվՑՌՔՏՍՏՉՈÿ ՋՌՊՍՏրՑՖ “ԸՐՎԼկԽ” Ռ ՒՌջՌՏսՏչՌփպրՍՌռ ՎպւՈվՌջՎ պպ սպփպովՏչՏ ՊպռրՑՉՌÿ, ժ․, 1958; ԹօրՔՈÿ վպՐՉվՈÿ ՊպÿՑպսՖվՏրՑՖ տՐՌ չպՎՏՑՐՈվրՒցջՌՏվվՏՎ ՔՏՍպ Ռ ՍՐՏՉՏտՏՑպՐպ, ժ․, 1961․


ՀԱԿՈԲՅԱՆ Սիմեոն Հարությունի [1880, Ելիզավետպոլ _ 1942], գրականագետ։ Պրոֆ․ (1929)։ Ուսանել է Շվեյցարիայում (1902_07)։ 1922_24-ին Վիեննայում, Բեռլինում, Վիեննայում խմբագրել է «Արեգ» ամսագիրը։ 1924-ից դասախոսել է ԵՊՀ-ում (1931_38-ին՝ պատմագր․ ֆակ-ի դեկան)։ Հեղինակ է «Շիրվանզադե» (1911), «Արփիար Արփիարյան» (1922), «Հերանուշ Արշակյան» (1922), «Պետրոս Դուրյան» (1922), «Վահան Տերյան» (1923), «Եղիշե Չարենց» (1924) մենագրությունների և օտար գրողներին նվիրված աշխատությունների («Ռոմեն Ռոլան։ Հանրի Բարբյուս», 1922, «Ստեֆան Ցվայգ։ Անդրեաս Լացկո», 1923, «Լեսսինգ», 1937»)։ Հ․ անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետագայում արդարացվել։


ՀԱԿՈԲՅԱՆ Սիմոն (1857, Կ․ Պոլիս _ 1921, Կ․Պոլիս), նկարիչ։ Ավարտել է Կ․Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895-ից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամուրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ․Հ․ Պերպերյանի դիմանկարը ևն։ Կ․Պոլսի հայկ․ եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոն․ թեմաներով պատկերներ։ Հ․ պարբերաբար մասնակցել է Կ․Պոլսի և արտասահմ․ ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրց-ին։


ՀԱԿՈԲՅԱՆ Սուրեն Երվանդի [1․1․1907, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) _ 7․1․1976, Երևան], պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր (1953), պրոֆ․ (1954)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1968)։ Ավարտել է Խ․Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ի պատմության ֆակ-ը (1936)։ 1941_46-ին ծառայել է խորհրդ․ բանակում։ Դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժ․ և Խ․Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ներում, 1964_76-ին՝ վերջինիս հայ ժողովրդի պատմության