Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ․ Տեր-Սիմոնյանը և հանրագիտարան ստեղծող մյուս հայ մտավորականներից շատերը խորհրդ․ իշխանությունների կողմից ենթարկվել են բռնությունների ու հալածանքների, որով հանրագիտարան հրատարակելու փորձը ձախողվել է։

1967-ին ՀԽՍՀ Նախարարների խորհըրդի որոշմամբ հանրապետության ԳԱ նախագահությանն առընթեր ստեղծվեց առանձին գիտախմբագր․ հաստատություն՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը, որը հետագայում վերանվանվեց Հայկական հանրագիտարանի և տեղեկատու ու հանրագիտական գրականության գլխավոր խմբագրություն։ Գլխավոր խմբագրությունը մշակեց հայկ․ հանրագիտարանի հիմնական սկզբունքները, կազմեց նրա բառացանկը։ Այսպիսով Հայաստանում պետ․ հիմքերի վրա դրվեց հանրագիտ․ գրականության հրատարակության գործը։ Խմբագրությունն ունի գիտության տարբեր բնագավառներ ընդգրկող գիտաճյուղային խմբագրություններ և բաժիններ։ Հոդվածները հիմնականում պատրաստում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, հանրապետության մյուս ԳՀ հիմնարկությունների գիտաշխատողներ ու բուհերի դասախոսներ, ինչպես նաև սփյուռքահայ և օտարազգի գիտնականներ։

Գլխավոր խմբագրությունը 1974-87-ին, Երևանում, հրատարակել է «Հայկական սովետական հանրագիտարանը» («ՀՍՀ»), հայկ․ ազգային առաջին հանրագիտարանը։ Այն բաղկացած է 12 հիմն․ հատորներից և դրանց բաղկացուցիչ մաս կազմող «Սովետական Հայաստան» հատորից։ Իր բնույթով համապարփակ է, ընդգրկում է բոլոր գիտությունները, պատկերազարդ է, ըստ կառուցվածքի՝ այբբենական։ «ՀՍՀ»-ում շարադրված է հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, մշակույթի, գիտության ու տնտեսության այլևայլ ճյուղերում ձեռք բերված նվաճումները։ Մեծ տեղ է տրված հայ ժողովրդի հաս․ կյանքի և քաղ․ մտքի պատմության կարևոր իրադարձություններին, դեմքերին, Հայաստանի պատմ․ աշխարհագրությանը, տեղանուններին։ Իր մի շարք բաղադրիչներով, ըստ ձևի նման լինելով այլ հանրագիտարանների, ընդգրկում է ժամանակակից գիտության տարբեր ճյուղերին վերաբերող գիտելիքներ։ Հայկ․ նյութը կազմում է համընդհանուրի շուրջ մեկ երրորդ մասը։ «ՀՍՀ» պարունակում է 38767 հոդված, գունավոր և սև ու սպիտակ 15263 պատկեր, 858 քարտեզ ու հատակագիծ։ Նրա ստեղծմանը մասնակցել է 7200 հեղինակ։ Յուրաքանչյուր հատորը լույս է տեսել 100 հզ․ տպաքանակով։

«ՀՍՀ» հրատարակության կազմակերպման և խմբագրման համար 1988-ին ՀՀ պետ․ մրցանակ է շնորհվել Հայկական հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի և գիտախմբագր․ խորհրդի նախագահ Վ․Համբարձումյանին, հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ Մ․Արզումանյանին և Ա․Սիմոնյանին, գլխ․ խմբագրի տեղակալ Ջ․Թորոսյանին, պատ․ քարտուղար Հ․Խաչատրյանին։

12-հատորյա «ՀՍՀ»-ից բացի, գլխավոր խմբագրությունը հրատարակել է «Ինչ է․ Ով է» մանկ․ հանրագիտարանը՝ չորս հատորով (1984-87), «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանը» (1988), քառահատոր, հայագիտական բնույթ ունեցող «Հայկական համառոտ հանրագիտարանի» առաջին (1990) և երկրորդ (1995) հատորները, «Ոսկեփորիկ» մանկական եռահատոր հանրագիտարանի հատորները․ առաջինը՝ 1993-ին, երկրորդը՝ 1997-ին, երրորդը՝ 1999-ին, «Հայկական հարց» հանրագիտարանը (ռուս․, 1991, հայ․, 1996), «Տնային տնտեսության հանրագիտարանը» (1997), «Հանրագիտակ» օրացույցները (1990, 1991)։

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վ․ Համբարձումյանը, Ա․ Սիմոնյանը, Մ․ Արզումանյանը, Կ․ Խուդավերդյանը։ 1999-ից հանրագիտարանի տնօրեն-գլխավոր խմբագիրն է Հ․Այվազյանը։


ՀԱՆՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, նշանների համակարգ, որի նպատակն է նպաստել տարբեր լեզուներով խոսող մարդկանց գրավոր հաղորդակցմանը։ Հ-ները նախատեսված են միջազգ․ գրագրության համար, և, քանի որ Հ-յան մեջ հնչյուն․ համակարգեր չեն օգտագործվում, տարբեր լեզուներով խոսող մարդիկ դրանք կարող են կարդալ ու հասկանալ յուրաքանչյուրն իր լեզվով։ Հ-յան առաջին փորձը կատարել է Ի․ Մեմիոն, 1779-ին։ Հայ իրականության մեջ Հ-յան նոր եղանակ է հորինել Ա․Տիրոյանը («Հան