Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րագրություն որ է համազգային գրության նոր ոճ մը», 1907)։ Այդ նպատակի համար նա օգտագործել է թվեր և մաթ․ նշաններ։ Բոլոր գոյականները ընդգրկել է 30 խմբի մեջ․ 11-599 թվերով նշանակել է նյութ․ ու բանական գործերը, 601-699՝ առաքինությունները, 701-799՝ մոլորությունները, 1-9՝ դերանունները ևն։ Հոգնակի թվի նշանն է՝ 0, որը դրվում է որևէ թվի վերջում, իսկ սկզբում դրվելիս այն ունի ժխտ․ մասնիկի իմաստ։ Հոլովներն ու նախադրություններն առանձին թվանշանով և շեղ գծով կցվում են գոյականին։


«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ», Հայաստանի հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ, տասնօրյա։ Լույս է տեսնում 1991-ից, Երևանում։ Խմբագիրներ՝ Ռ․Մահտեսյան, Հ․ Բաբուխանյան, Հ․Նահապետյան, Մ․Լալայան, Տ․Թորոսյան (1997-ից)։ «Հ․» լուսաբանում է կուսակցության տեսակետները, դիրքորոշումները հանրապետությունում և նրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների ու երևույթների վերաբերյալ։ Որպես աշխարհայացք, գաղ․ հիմք ընտըրված է Նժդեհյան ցեղակրոնությունը, որի տարածումը ընթերցողների շրջանում թերթի գլխ․ նպատակներից է։


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ Երեվանի, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխ․ հատակագծի (1924, ճարտ․ Ա․ Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-90-ին՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977-ին)։ Հ․հ․ հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հս-հվ․ առանցքով։Հրապարակի հվ-արմ-ում մինչև 1990-ը Լենինի արձանն էր,1996-ը՝ պատվանդանը (1940, քանդ․ Ս․ Մերկուրով, ճարտ-ներ՝ Ն․ Փարեմուզովա, Լ․ Վարդանյան)։

Հ․հ-ի ծավալատարած․ հորինվածքն ընդգրկում է վարչ․ շենքեր՝ Կառավարական տունը (ճարտ․ Ա․ Թամանյան, ԽՍՀՄ պետ․ մրց․, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շին-յան ավարտի ղեկավարումը՝ Գ․ Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտ-ներ՝ Ս․ Սաֆարյան, Վ․ Արևշատյան, նախագըծման սկզբ․ փուլում նաև՝ Ռ․ Իսրայելյան), Արհեստակց․ միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտ-ներ՝ Մ․ Գրիգորյան, Է․Սարապյան, վերջինը՝ Ս․ Ղազարյանի մասնակցությամբ)։ Համակառույցի գեղագիտ․ արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հվ-արմ․ շենքերը ճարտ․ ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հ․հ-ի հորինվածքային և ոճ․ միասնությունը։ Հ․հ․ հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971-ին Հ․հ-ի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետ․ մրց-ի։ Պատկերազարդումը տես Երևան հոդվածում։


ՀԱՆՈՒՇ Յան (Իվան) Իոսիֆովիչ (1858-1887), լեհ լեզվաբան, հայագետ։ Երիտքերականական դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է Կրակովի, Լայպցիգի, Բեռլինի և Վիեննայի համալսարաններում։ 1884-ից՝ Վիեննայի համալսարանի դասախոս։ Գրել է մոտ 150 աշխատություն՝ նվիրված սլավոն․ և հնդեվրոպ․ լեզվաբանությանը։ 1885-ին ուսումնասիրել է Արմ․ Ուկրաինայի Կուտի քաղաքի հայ ազգաբնակչության լեզուն, գրել «Լեհահայոց լեզվի մասին» (հ․ 1, 1886) և «Հայ բարբառագիտության մասին» (հրտ․ 1889) գործերը, որոնցում քննել է հայ-ի հնչյունաբանությունը, հայ-ը համեմատել այլ հնդեվրոպ․ լեզուների հետ։ Հ․ տվել է արևելահայ և արևմտահայ գրակ․ լեզուների քերակ․ էական տարբերությունները, ապա, մասնավորելով, վերլուծել լեհահայերի բարբառի հնչյուն․ կազմը և բառապաշարը։ Հ․ անդրադարձել է հայկ․ ազգանունների ծագմանն ու քննարկմանը և բանասիր․ այլ հարցերի։


ՀԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾ, գործունեության գիտական և տեխնիկական բնագավառ, որն ընդգրկում է երկրի ընդերքից օգտակար հանածոներն արդյունահանելու և նախնական մշակման ենթարկելու գործընթացները, դրանց հետ կապված գիտական հետազոտությունները և համապատասխան կադրերի պատրաստումը։

Հայաստանի տարածքում երկրի ընդերքից հանքանյութի արդյունահանումը սկսվել է դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանում։ Սոթքում, Սյունիքի, Լոռու մարզերում հայտնաբերվել են հնագույն հանքափորվածքներ, հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր)՝ պղնձի դարի և ուրարտ․ ժամանակաշրջանի առարկաներ։ Հայաստանում Հ․գ-ի (կապված շին-յան հետ) զարգացման մասին է վկայում Մենուայի (Շամիրամի) ջրանցքը՝ հիդրոտեխ․ մի խոշոր կառույց (մ․թ․ա․ IX-VIII դդ․), որով Հայոց ձոր գավառի ջրառատ աղբյուրներից խմելու ու ոռոգելու ջուր է մատակարարվել Տուշպա ք-ին։

ՀՀ ընդերքը հարուստ է բազմատեսակ օգտ․ հանածոների՝ աղի, գուն․ մետաղների և առանձնապես շինանյութերի հանքավայրերով։ Դրանց արդյունահանումով զարգացել է հանք․ արդ-ը։

Հ․գ-ի ձեռնարկություններ են Զանգեզուրի, Ագարակի պղնձամոլիբդեն․,