եկեղեցու հարցերի վերաբերյալ, ինչպես նաև գիտական տեղեկատվություն։ Տարեգրքում լույս են տեսնում նաև անգլ․ հոդվածներ։
«ՀԱՍԿԵՐ», մանկական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1905-17, 1922-ին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատ-ներ՝ Կ․Լիսիցյան, Ս․Լիսիցյան։ Խմբագրության աշխատանքներին մասնակցել են Հ․ Աղաբաբը, Դ․ Դեմիրճյանը, Ս․ Սահակյանը, Ս․ Քափանակյանը, Ա․ Գուլոյանը (Սեյրին) և ուր․։
Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, բնության երևույթները բացատրող գիտահանրամատչելի ակնարկներ ու զրույցներ։ Մանկավարժ․ բաժինը, որին աշխատակցել են Հ․ Տեր-Միրաքյանը, Տ․ Ռաշմաճյանը, Ի․ Հարությունյանը, լուսաբանել է երեխաների գեղագիտ․, ֆիզ․ դաստիարակության հարցեր։ Գրակ-գեղ․ բաժնում տեղ են գտել Հ․ Թումանյանի, Ա․ Խնկոյանի, Հ․ Հայրապետյանի, Հ․ Աղաբաբի մանկ․ ստեղծագործությունները։ Նախադպրոց․ տարիքի երեխաներին հասցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով հրատարակել է պատմությունների և զրույցների շարքը։ Թարգմանաբար ներկայացրել է ռուս․ մանկ․ գրակ․։ «Մանկավարժական գրադարան» խորագրով, որպես հավելված, լույս է ընծայել մասնագիտ․ գրակ․։ «Հ․» կարևոր տեղ է գրավում հայ մանկ․ պարբ-ների շարքում։
ՀԱՍՄԻԿ [Թագուհի Ստեփանոսի Հակոբյան, 9(21)․3․1878, Նախիջևան - 23․8․1947, Երևան), դերասանուհի։ ՀՀ ժող․ արտիստուհի (1935)։ Աշխատանքի հերոս (1936)։ Բեմ է բարձրացել ծննդավայրում, Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային, 1904-ին՝ Թիֆլիսի ժողովարանի թատերախմբերում։ 1906-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկ․ ընկերության թատերախումբ։ Գ․Սունդուկյանի պիեսներում Հ․ բեմ․ առաջին քայլերից հավատարմագրվել է ռեալիստ․ խաղաոճին՝ Շպպանիկ, Զառնիշան (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»), Մադլեն (Օ․Միրբոյի «Ժան Ռուլ»), Հաննա (Հալբեի «Հեղեղ»), Կնիրտյե (Հեյերմանսի «Հույսի» կործանումը») ևն։ Հ․ հայ․ թատրոնի հոգեբ․ ռեալիզմի խոշոր վարպետներից է։ Նա խաղացել է նաև Թիֆլիսի Զուբալովի ժող․ տանը, Հավլաբարի ժող․ թատրոնում։ 1920-ին, Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ, 1921-ից՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն) դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Վիտտիխեն (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», 1922), Լյուբով Յարովայա (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1927), Մելանյա, Վասսա Ժելեզնովա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933, «Վասսա Ժելեզնովա», 1937), Կաբանովա (Օստրովսկու «Ամպրոպ», 1935)։ Վարպետությամբ հանդես է եկել նաև սունդուկյանական իր հայտնի դերերով (Խամփերի, «Խաթաբալա», Շուշան, «Պեպո» ևն)։ Հ․ առանձին ներգործության է հասել մոր դերերում (Աննա, Մ․Քոչարյանի «Հարազատ մարդիկ», 1947, վերջին դերը)։ Մեծապես նպաստել է հայ կինոարվեստի սկզբնավորմանն ու զարգացմանը, նկարահանվել բացառապես մոր դերերում («Նամուս», 1925, «Պեպո», 1935, «Սևանի ձկնորսները», 1938 ևն)։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1938-47)։
Երկ․ Թատերական հուշեր, Ե․, 1947։
Գրկ․ Ժողովրդական դերասանուհի Հասմիկի բեմական և հասարակական գործունեության 30-ամյակը (ժող-ալբոմ), Ե․, 1936։ Զարյան Ռ․, Հասմիկ, Ե․, 1970։ Հասմիկ (ժող-ալբոմ), Ե․, 1972։
ՀԱՍՄԻԿ, ժասմին (Jasminum), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանների ցեղ։ ՀՀ-ում (Սյունիք, Լոռի, Տավուշ, Երևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային Հ․ (J․fruticans), որը 1 մ բարձր․ թուփ է։
Տերևները հակադիր են կամ եռմասնյա, հերթադիր, հազվադեպ՝ պարզ, ծաղիկները՝ երկսեռ, հոտավետ, դեղին, միայնակ կամ վահանիկում հավաքված։ Պտուղը հատապտուղ է՝ գնդաձև, սև, փայլուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։
Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։
ՀԱՍՄԻԿՅԱՆ Սուրեն Գուրգենի (ծ․ 19․3․ 1935, Երևան), կինոգետ, կինոքննադատ։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1987)։ Արվեստագիտության թեկնածու (1970), պրոֆ․ (1993)։ Ավարտել է ԵՊՀ (1957)։ 1971-82-ին եղել է ՀՀ պետկինոյի գլխ․ խմբագիր, 1989-ից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների համքարության նախագահ։ 1994-ից՝ ԵԹԱԻ թատրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ։ Հեղինակ է կինոյի պատմությանը, տեսությանն ու ժամանակակից խնդիրներին վերաբերող ուսումնասիրությունների, կինոսցենարների։
Երկ․ Кино Армении, М․, 1981; Тесный кадр, Е․, 1992․
ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Երեվանի Տեր-Ավետիքյան եղբայրների անվան, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ձեռնարկություն։ Ստեղծվել է 1905-ին, 1893-ին Տեր-Ավետիքյան եղբայրների նախաձեռնությամբ կառուցված հիդրավլիկ մամլիչներ, պոմպեր, ջեռուցման կաթսաներ արտադրող թուջաձուլ․ մեխ․ արհեստանոցի հիմքի վրա։ Առաջին ձուլվածքը թողարկվել է 1930-ին, իսկ հաստոց՝ 1945-ից։ 1996-ին սեփականաշնորհվել է, վերածվել «Երևանի հաստոցաշինական ԱՄ» ՓԲԸ-ի։ Արտադրում է խառատապտուտակահան, հատուկ և սեղանի գայլիկոնող, թվածրագրային խառատային հաստոցներ։
ՀԱՍՐԱԹՅԱՆ Էզրաս Հասրաթի [18(31)․ 5․1903, գ․ Մեծիկ, Բիթլիսի նահանգի Խլաթի գավառում - 24․4․1981, Մոսկվա], ֆիզիոլոգ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1936), պրոֆ․ (1938), ԽՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1939), ՀՀ ԳԱ ակադ․ (1947)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)։ Ի․Պ․Պավլովի աշակերտը։ Ավարտել է ԵՊՀ գյուղատնտ․ (1926) և բժշկ․ (1930) ֆակ-ները։ 1930-41-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ի․Պավլովի անվ․